Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը

Ինչու ԱԱԾ-ն փոխեց որոշումը․ պետք է պարզել՝ ովքեր են «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ բաժնետոմսերի 100 տոկոսը գնող «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության սեփականատերը 12/07/2023   21:00  |  ԼՐԱՀՈՍ

«ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը վաճառելու գործարքի շուրջ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծված։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշում է՝ նախ պետք է պարզել, թե ով է ընկերության իրական սեփականատերը։

Հիշեցնենք, որ «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը 2023 թվականի հունվարի 26-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու հայտ, որի համաձայն՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «ԱԼԼԵԳՐԵՏՏՈ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ձեռք բերել վերջինիս պատկանող՝ ընկերության միակ բաժնետեր հանդիսացող «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, մոտ երեք ամիս ուսումնասիրությունից հետո գործարքի կնքմանը համաձայնություն տալը մերժել էր, քանի որ իրավասու մարմնի գնահատմամբ (Ազգային անվտանգության ծառայությունը) գործարքի կնքումը վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին:

Սակայն 2023 թվականի նոյեմբերի 3-ին գրությամբ «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու նոր հայտ, որի համաձայն՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը կրկին ցանկանում է ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը:

Նույն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նույն փաստական հանգամանքների պարագայում 2023 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 397Ա որոշմամբ համաձայնություն է տվել «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը վաճառելու գործարքի կնքմանը: Ասել է թե՝ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը «վերացել» էր:

Ավելին, նշված կազմակերպությունը ոչ միայն փորձառություն չունի կապի ոլորտում, այլև՝ գրանցված է Կիպրոսում. իրական սեփականատերերի վերաբերյալ պաշտոնական աղբյուրներում որևէ տեղեկություն չկա: Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի համաձայն` «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ը (FEDILCO GROUP LIMITED) գրանցվել է 2022թ. ապրիլի 20-ին: Շրջանառվող լուրերի համաձայն էլ՝ նշված ընկերության սեփականատերը Ռոման Սեմյոխինը, Սերգեյ Կարշկովը և Դմիտրի Կազորինն են, որոնք հետախուզման մեջ են գտնվում։ Հատկանշական է, որ փաստաբան Արմինե Ֆանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, սակայն իրավապահներն անգամ քրեական վարույթ չեն նախաձեռնել՝ պարզելու իրական հանգամանքները։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, լսելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցադրումները, հայտնեց, որ տեղեկացված չէ, սակայն նկատեց՝ մեր կողմից հայտնած տեղեկությունը շատ տարօրինակ է։ Վարուժան Հոկտանյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ պետք է նախ և առաջ պարզել, թե ովքեր են սեփականատերերը Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերության։ Միևնույն ժամանակ արձանագրեց, որ, իհարկե, լավ բան չէ, որ օֆշորային ընկերությունների է վաճառվում, բայց այդ խնդրի բարձրաձայնումն արդեն ակտուալ չէ, այն «վատ բնավորություն» է դարձել, հիմա՝ դա միայն Հայաստանում չէ, արտասահմանում էլ կա, որ քիչ հարկ վճարեն և այլն։ Առավել առաջնային է՝ պարզելը, թե ովքեր են իրական սեփականատարերը և ինչու փոխվեց որոշումը, ինչու է ՀՀ ԱԱԾ-ն սկզբում բացասական եզրակացություն ներկայացրել՝ նշելով, որ ազգային անվտանգության վտանգ է ներկայացնում, իսկ հետո՝ ոչ։

«Կարո՞ղ է իրական սեփականատերերը փոխվել են, ԱԱԾ-ն այդ մասին գիտի և հիմա դեմ չէ։ Դա էլ է հնարավոր, որ իրական սեփականատերը փոխվում է և պետությունը գտնում է, որ խնդիր չկա, կարող է այդ ընկերությանը վաճառել»,- ասաց Հոկտանյանը՝ հավելելով, որ բավականին հետաքրքիր իրավիճակ է, բայց չի կարող գնահատականներ հնչեցնել, քանի դեռ այդ հարցերի պատասխանները չկան։

Իսկ թե արդյո՞ք՝ այնքանով, որքանով հայտնի է, կոռուպցիոն ռիսկեր առկա են՝ նկատի ունենալով նաև այն, որ գործընթացը բավարար թափանցիկ չէ, մեր զրույցակիցն արձանագրեց, որ ցանկացած նման գործարքներում կոռուպցիոն ռիսկեր միշտ էլ կան, բայց դա շատ ակնհայտ երևույթ է, այնպես չէ, որ անսպասելի նորություն է, խնդիրն այն է՝ արդյո՞ք կոռուպցիոն դրսևորում կա, թե ոչ, գուցե ռիսկն արձանագրվի, բայց չնյութականացվի։ Ինչ վերաբերում է թափանցիկությանը, ապա մեր զրուցակցի դիտարկմամբ՝ թափանցիկ է այնքանով, որ ԶԼՄ-ները տեղյակ են այդ գործարքի մասին։

Թափանցիկության լինել-չլինելն այս դեպքում առանձնապես ոչինչ չի տա, եթե, օրինակ, որպես իրական սեփականատեր ներկայացվի ընկերության բաժնետեր կամ գործադիր տնօրեն, ինչն ընդունված է և մեզ մոտ նույնպես տարածված մոտեցում է․«Պետք է թափանցիկություն լինի, բայց պետք է պարզել, թե ով է սեփականատերը, եթե իրենք թափանցիկորեն ցույց տան, թե այս կամ այն անձինք են, դա էլ ոչնչով չի օգնի»։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:14 05/12/2023  |  ԼՐԱՀՈՍ«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ 100 տոկոսը Կիպրոսում գրանցված ինչ-որ կասկածելի ընկերությանը վաճառելու գործարքում ոչ միայն փողերի լվացման հոտ է գալիս, այլև՝ ազգային անվտանգության խնդիրներ կան․ Ֆանյան
19:52 28/11/2023  |  ԼՐԱՀՈՍ«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ բաժնետոմսերի վաճառքի գործարքի վերաբերյալ քրեական վարույթի նախաձեռնումը մերժվել է
14:51 17/11/2023  |  ԼՐԱՀՈՍԳիտեմ, բայց չեմ ասի. ԲՏԱ նախարարն հրաժարվում է ասել, թե ով է «Վիվասել ՄՏՍ»-ի բաժնետոմսերի գնորդը (տեսանյութ)
23:05 13/11/2023  |  ԼՐԱՀՈՍ«ՄՏՍ Հայաստան»-ը ձեռք բերող ընկերությունը գրանցված է Կիպրոսում. «Հետք»
20:12 13/11/2023  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ-ը Մարգարայի անցակետի աշխատանքների համար 620 մլն դրամի պայմանագիր է ստորագրել մի ընկերության հետ, որը 2 տարի «սև ցուցակում» է եղել
14:27 10/04/2023  |  ԼՐԱՀՈՍՀանձնաժողովը մերժելու է գործարքը. ՀԾԿՀ մամուլի խոսնակը՝ «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի մասին
20:39 28/03/2023  |  ԼՐԱՀՈՍԱնբնական սիտուացիա է ստեղծվել, դա որևէ լավ բան չի նշանակում և այստեղ պարզ է դառնում, թե ինչո՞ւ Հրաչ Սարգսյանը հրաժարական տվեց. ԹԻՀԿ փորձագետ Վարուժան Հոկտանյան
18:41 22/03/2023  |  ԼՐԱՀՈՍԽորհուրդ չէի տա ասել, թե Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա, տեսանելի են նաև քաղաքական կոռուպցիայի դրսևորումներ. Վարուժան Հոկտանյան
10:08 14/10/2022  |  Մամուլ«Վիվա-ՄՏՍ» -ը, որի քարտերը Ադրբեջանի հատուկ ծառայություններն օգտագործել են պատերազմից առաջ, վաճառվում է. «Ժողովուրդ»
10:19 11/10/2022  |  ՄամուլԱրհեստական գործընթաց․ ինչու հենց հիմա վաճառվեց «Վիվա ՄՏՍ»-ը․ «Ժողովուրդ»

Արխիվ

[]