Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/20/2024   19:00 Սափրված Նիկոլ Փաշինյանը դառնում է ընդդիմություն՝ չսափրված Նիկոլ Փաշինյանին․ Վարոսյան

Բյուջեի հիմքում դրված հարկեր/ՀՆԱ հարաբերակցության էական բարելավումը ռիսկեր է պարունակում 12/07/2023   18:59  |  ԼՐԱՀՈՍ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ 2024թ. պետական բյուջեն։

Պետական բյուջեն իրենից ներկայացնում է կառավարության ֆինանսական պլանը առաջիկա տարվա համար, որտեղ ներառվում է տեղեկատվություն այն մասին, թե ինչ ծրագրեր են ֆինանսավորվելու, և որոնք են լինելու պետական եկամուտների և բյուջետային մուտքերի աղբյուրները: Բնականաբար, բյուջեի հիմքում ընկած է տնտեսական իրավիճակից բխող հնարավորությունների շրջանակը (եկամուտները), ինչպես նաև կառավարության ստանձնած պարտավորությունները և ծրագրային առաջնահերթությունները:

ՀՀ 2024թ. պետական բյուջեի վերլուծությունը ցույց է տալիս, որ.

·         2023թ. տնտեսական աճը, կրելով նախորդ տարվա դրական գործոնների ազդեցությունները, շարունակում է մնալ բարձր, սակայն ունի դանդաղման միտում: Տարեսկզբին տնտեսական աճը բավական բարձր էր, սակայն տարվա երկրորդ կեսին՝ հունիս-հուլիս ամիսներից սկսած տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղել է՝ գտնվելով 6%-ի շուրջ մակարդակում: Եթե աճի տեմպի դանդաղումը շարունակվի, ապա 2024թ. կարող է վտանգվել կառավարության 7% թիրախի ապահովումը, ինչն էլ կհանգեցնի բյուջեի կատարման դժվարությունների, քանի որ կնվազեն նաև հարկային եկամուտները: Բացի կառավարությունից, այլ կառույցների կանխատեսումները 2024թ. համար տնտեսական աճի վերաբերյալ 7%-ից ցածր տիրույթում են, ինչը որոշակի ռիսկերի մասին է մատնանշում: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ բյուջեի ուղերձում այս մասին ևս նշվում է, և նախատեսվել է պահուստային ֆոնդում որոշակի ռեսուրսի պահպանում՝ տնտեսական աճի թիրախի չապահովման դեպքում ծախսերի կրճատման հնարավորություն ունենալու համար:

·         2024թ. բյուջեում առկա չեն տնտեսական աճի թիրախի ապահովման համար անհրաժեշտ ներդրումների և արտահանման ծավալների ապահովմանն ուղղված միջոցառումներ: Ինչպես վերևում նշվեց, 2024թ. բյուջեն հիմնված է 7% տնտեսական աճի թիրախի վրա, սակայն, կանխատեսումները հուշում են, որ աճը կարող է լինել 5.6%-ի չափ: Հետևաբար 7%-ին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել լրացուցիչ մասնավոր ներդրումների և արտահանման ծավալների աճ: Սակայն, բյուջեի ծախսերի ծրագրերի հատվածում ներդրումների և արտահանման խթանմանն ուղղված հստակ միջոցառումներ ներկայացված չեն, որոնք կբացահայտեին, թե որքանով հնարավոր կլինի հաջորդ տարի նպաստել ներդրումների և արտահանման աճին: Ծրագրերի մասին ոչ ամբողջական տեղեկատվության առկայությունը ներդրումների և արտահանման անհրաժեշտ չափով աճի հավանականությունը բավական անորոշ է դարձնում՝ հարցականի տակ դնելով նաև թիրախային տնտեսական աճի ապահովումը:

·         Բյուջեի հիմքում դրված է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության էական բարելավում, որի իրագործումն էական դժվարություններ, հետևաբար նաև ռիսկեր է պարունակում: 2023թ. հարկեր/ՀՆԱ-ն պետք է բարելավվի շուրջ 1.0 տոկոսային կետով, իսկ հաջորդ տարի՝ ևս 0.75 տոկոսային կետով: Ընդ որում, բավական մեծ շեշտադրում է առկա վարչարարության բարելավման վրա, որն ավելի անորոշ և ռիսկային է: ՀՀ պատմության ընթացքում, երկու տարվա մեջ 1.75 տոկոսային կետով հարկեր/ՀՆԱ-ի բարելավում դեռևս տեղի չի ունեցել: Չնայած նրան, որ նախատեսվում են նաև հարկերի բարձրացմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ, այնուամենայնիվ դրանք այդքան մեծ ազդեցություն չեն ունենա հարկեր/ՀՆԱ հարաբերակցության վրա: Հետևաբար, այս մասով ևս պետք է նախատեսել որոշակի պահուստային «բարձիկներ» հարկերի հնարավոր թերհավաքագրման պայմաններում հարկաբյուջետային կայունության ապահովման համար:

·         2024թ. պետական բյուջեով և՛ եկամուտների, և՛ ծախսերի գծով նախատեսված են էական աճեր: 2024թ. եկամուտների գծով կանխատեսվում է շուրջ 13.1%, իսկ ծախսերի գծով՝ 20.8% աճ: Ծախսերի գծով աճը ներառում է նաև Արցախից բռնի տեղահանված բնակչության աջակցության գումարները, որոնց ծավալը կազմում է շուրջ 109.2 մլրդ դրամ: Վերջինից 47.3 մլրդ դրամն արդեն իսկ ընդունված ծրագրերի համար է նախատեսված, իսկ մնացած մասը՝ 61.9 մլրդ դրամը, տեղափոխվել է պահուստային ֆոնդ՝ տարվա ընթացքում անհրաժեշտ աջակցության ֆինանսավորման համար, քանի որ ներկա փուլում աջակցության կարիքն ամբողջությամբ գնահատված չէ:

·         Կապիտալ ծախսերի գծով շարունակում են պլանավորվել անիրատեսական մեծություններ: Կապիտալ ծախսերը նախատեսվում է 2024թ. հասցնել ՀՆԱ-ի 6.6%-ին՝ 2023թ. համար սպասվող 5.9%-ի և 2022թ. փաստացի 4.5%-ի դիմաց: Սակայն, 2023թ. կապիտալ ծախսերն ունեն բավական ցածր կատարողական՝ հունվար-սեպտեմբերի կատարողականը կազմել է ընդամենը 57.4%, ինչը հուշում է, որ կապիտալ ծախսերի քրոնիկ թերակատարման խնդիրը դեռևս չի լուծվել և շարունակելու է մնալ նաև ապագայում, քանի որ դրա ուղղությամբ որևէ էական քայլ չի ձեռնարկվում: Հարկ է նշել, որ կապիտալ ծախսերի մեծացումը հաշվի է առնված նաև հաջորդ տարվա տնտեսական աճի կանխատեսումներում, հետևաբար քրոնիկ թերակատարումների պահպանումը կարող է վտանգել նաև տնտեսական աճի թիրախի ապահովումը:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://rb.gy/6rwoii  :

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:38 02/11/2023  |  ՔաղաքականՏիգրան Ավինյանը ԱԺ-ում ներկայացնում է Երևանի բյուջեն. ուղիղ
12:19 13/04/2023  |  ԼՐԱՀՈՍ2023թ. բյուջեից ավելի քան 11 մլրդ կհատկացվի ճանապարհների հիմնանորոգման համար
10:42 02/02/2023  |  ՄամուլՈրևիցե բան չտվող ակտիվություն. ինչու է ավելացել ՏԱՑ-ը. «Ժողովուրդ»
21:06 27/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱվագանին հաստատեց Երևանի 2023թ. բյուջեն և զարգացման ծրագիրը
10:26 08/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱռողջապահության նախարարության բյուջեն կավելանա 4.7%-ով
10:13 04/11/2021  |  Մամուլ9 ամիսների տվյալներ. ինչ ցուցանիշներ կան բյուջեում. «Ժողովուրդ»
09:51 01/07/2021  |  ՄամուլԻրականությունը չափազանց ու սարսափելի տխուր է. «Փաստ»
08:31 24/02/2021  |  ՄամուլԱվելի քան 20 մլրդ դրամի վնաս պետությանը․ բյուջեն թալանած «մկները» անպատիժ են մնում․ «Ժողովուրդ».
08:15 05/02/2021  |  Մամուլ2021-ը նոր հակառեկորդի տարի է լինելու «Ժողովուրդ»
17:44 02/11/2020  |  ԼՐԱՀՈՍԲյուջեի հաշվին՝ բարեգործությունը ո՞րն է, այն էլ՝ այս էքստրեմալ վիճակում

Արխիվ

[]