ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեխաները գիշերները չէին քնում, ասում էին՝ բա որ քնենք, ադրբեջանցիները մտնեն ու բոլորիս կոտորե՞ն․ բռնի տեղահանված բազմազավակ մայր 12/06/2023 20:46 | Ցեղասպանություն՝ Արցախում
Անդրեյանների ութ հոգանոց ընտանիքը երեք տարվա մեջ երկու անգամ տեղահանվել է․ 2020թ․ Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղի իրենց տունն են կորցրել, 2023 թվականի սեպտեմբերի 25-ին էլ Ստեփանակերտից են հարկադրված դուրս եկել։
2023թ․ սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումներն Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով հարձակում են սկսել, Անուշի ամուսինը դիրքերում էր։ Վեց երեխաներին նկուղ հասցնել օգնել են հարևանները։
«Եթե չօգնեին, չէի կարողանա մենակ բոլորին տանել։ Պայթյունների տակ հասանք նկուղ ու մինչև հաջորդ օրն էնտեղից դուրս գալ չկարողացանք։ Պայթյունները, ավտոմատների կրակոցներն էնքան մոտիկից էին լսվում, թվում էր, թե մեր բակում են։ Սարսափահար էին եղել երեխաները, վախենում էին քնել, ասում էին՝ բա որ քնենք, թուրքերը մտնեն բոլորիս կոտորե՞ն․․․»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հիշում է վեց երեխաների մայր, բռնի տեղահանված Անուշը։
Ամուսնուց մեր զրուցակիցը լուր չի ունեցել մոտ երկու օր․ ամսի 20-ի երեկոյան կողմ միայն ամուսինը կապի է դուրս եկել․
«Սեպտեմբերի 20-ի առավոտյան ամբողջ թաղով գնացինք դեպի օդանավակայան։ Էնտեղ հեռախոսները լիցքավորեցինք․ մինչ այդ ոչ կապ կար, ոչ լույս․․․ Մի պահ կապը վերականգնվեց, ամուսնուս զանգ գնաց, ասաց՝ ողջ եմ, օդանավակայանում եմ, ձեզ եմ փնտրում։ Ինքը չգիտեր էլ թե որտեղ ենք, ոնց ենք․ մի կերպ «չերեզներով» է իմացել մեր տեղն ու եկել փնտրելու․․․»։
Տուն վերադառնում են հաջորդ օրը։ Արդեն մի քանի օր ուտելու ոչինչ չունեին, երեխաները սթրեսից զատ, նաև ահավոր քաղց էին զգում։
«Պատերազմից մեկ շաբաթ առաջ արդեն ուտելիքը լրիվ սպառվել էր․ անգամ մի կտոր հաց չկար։ Ամսի 23-24-ին վառարան ենք դրել բակում ու ցորեն եփել, որ երեխաներն ուտեն։ Որ իմացանք հյուրանոցներից մեկում հաց են տալիս, փոքր աղջիկս գնաց, երկու փոքր հաց ձեռքին հետ եկավ։ Այդ հացով են յոլա գնացել երկու օր վեց երեխան․ ճանապարհին եթե դա էլ չլիներ, ուշագնաց կլինեին, արդեն էլ հալ չկար վրանները»,-ասում է մայրը։
Անուշի 9-ամյա աղջիկը՝ Նվարդը, ավշային հանգույցների քաղցկեղ ունի․ շրջափակման ամբողջ ընթացքում նրա համար ուտելիք գտնելը բարդագույնն էր ընտանիքի համար։ Մայրը հիշում է՝ եղածը ձավարեղեն ու սև հաց էր, դա էլ չէր մարսում աղջիկը։ Երկար ժամանակ միայն խաղող ու նուռ է կերել։
«Կարելի է ասել երեխես ամիսներով սոված է մնացել։ Տասը դուռ եմ թակել, մինչև մի քանի կգ ալյուր եմ ձեռք բերել, մեկ-երկու հաց էի թխում ու տալիս, որ ուտի։ Մենք սև հաց էինք ուտում երկար ժամանակ»,-ասում է Անուշը։
Անդրեյանները հիմա Գյումրիում են ապաստանել։ Դժոխային օրեր ապրելուց հետո էլ երեխաների միտքն ու սիրտն Արցախում է։ Մայրն ասում է՝ ամեն օր համեմատում են դպրոցը, բակը․․․ 9-ամյա Նվարդն էլ ասում է՝ ուզում եմ Ստեփանակերտ գնանք, այնտեղ ամեն ինչ ուրիշ էր, մենակ թե թուրքեր չլինեն այնտեղ․․․
Կարևորագույն խնդիրը, որ մտահոգում է հիմա այս բազմանդամ ընտանիքին, աշխատանքի հարցն է։ Անուշի ամուսինը 17 տարի պաշտպանության բանակում է ծառայել, իսկ հիմա աշխատանք չի գտնում։ Անուշն էլ հիմա վարսահարդարման դասընթացների է գնում՝ այն հույսով, որ կկարողանա անհրաժեշտ պարագաները ձեռք բերել ու աշխատել որպես վարսավիր։
Արխիվային լուսանկար
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ