ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանցու կողմից սպանված ԶՊՄԿ պահնորդի ընտանիքը պնդում է՝ Ախունդովը ոչ թե գերի է, այլ՝ հանցագործ, նրան չի կարելի գերիների հետ փոխանակել և փոխանցել Ադրբեջանին 12/06/2023 20:33 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներխուժած ադրբեջանցու կողմից սպանված ԶՊՄԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի իրավահաջորդները մտավախություն ունեն, որ Հուսեյին Ախունդովին ցմահ ազատազրկման դատապարտելուց հետո կարող է բարձրացվել «գերիների փոխանակման» քողի ներքո նրան Ադրբեջանին հանձնելու հարցը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել է տուժող կողմի բողոքը՝ մասնակիորեն բեկանելով Հուսեյին Ախունդովին 20 տարվա ազատազրկման դատապարտելու մասով դատավճիռը և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակելով ցմահ ազատազրկումը։
Տուժող կողմը, թեև համոզված է, որ իրապես Ախունդովը պետք է ցմահ ազատազրկման դատապարտվի, սակայն ԶՊՄԿ պահնորդի դուստրը՝ Անի Մելիքսեթյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում կիսվեց որոշ կասկածներով և մտավախություններով առ այն, որ բողոքի հապճեպ բավարարմամբ Ախունդովին ցմահ ազատազրկման դատապարտելով՝ կարող են նրան փոխանցել Ադրբեջանին, մինչդեռ, տուժող կողմը պնդում է՝ Ախունդովը ոչ թե գերի է, այլ՝ հանցագործ։
«Արդեն ութ ամիս է՝ դատական պրոցեսների մեջ ենք, միշտ բախվել ենք խնդիրների, մեր դեմ «պատնեշ» է եղել, այսօր առավոտյան՝ 09։30-ին փաստաբանը զանգեց, ասաց, որ Վերաքննիչ դատարանից զանգել և տեղեկացրել են, որ ժամը 10։00-ին դատական նիստն է լինելու։ Կապանից, բնականաբար, 30 րոպեի ընթացքում անգամ շատ մեծ ցանկության դեպքում չէինք կարող 320 կմ անցնել և հասնել Երևան՝ մասնակցելու նիստին։ Մեր բոլոր հնարավոր և անհնարին ջանքերը, որ դատական նիստը չեղարկվի, չի հաջողվել և առանց տուժող կողմի դատական նիստը կայացել է։ Արդեն ավելի ուշ տեղեկացանք, որ տրվել է ցմահ ազատազրկում, այսինքն, այն ինչ պահանջել ենք, մեր բողոքը, այսպես ասած, բավարարվել է, բայց շատ կասկածելի և տարօրինակ է, որ դեկտեմբերի 19-ին նշանակված դատական նիստը տեղափոխել են այսօր, հապճեպ՝ 30 րոպեի ընթացքում դատական նիստ անցկացրել։ Այն, որ պետք է ցմահ լիներ, այո, պետք է լիներ, որ գոնե մի փոքր սրտհովանք լիներ մեզ համար։ Պայքարը դրա համար էր, բայց ոչ թե զուտ բառի համար, որ անունը դնեն ցմահ, այլ՝ որ իսկապես ցմահ պատիժ կրի։ Ես չգիտեմ՝ այս դատավճիռն իսկապես առանց որևէ ենթատեքստի է, առանց որևէ սպասվող քայլերի, թե ինչ-որ բան է ծրագրվում»,- ասաց Մելիքսեթյանը՝ հավելելով, որ խոսակցություններ են գնում գերիների փոխանակման հետ կապված։
Տուժողի դուսրտը պնդում է՝ Ախունդովը ոչ թե գերի է, այլ՝ հանցագործ, տուժող կողմը դեմ է նրա փոխանակմանը Ադրբեջանում պահվող գերիների հետ։
«Ներկայացված վերաքննիչ բողոքով խնդրել էինք նաև այդ մարդասպանին տարանջատել գերու կարգավիճակից, նա դիվերսանտ է, որ հատել է սահմանը և եկել խաղաղ պայմաններում խաղաղ բնակիչ սպանել։ Իմ ընտանիքը դեմ է, որ նրան բերեն, հավասարեցնեն գերու կարգավիճակին։ Իշխանության գլուխ ով էլ լինի՝ ոչ ոք չունի իրավունքը, որ առանց մեր ընտանիքի համաձայնության՝ Ախունդովին գերիների հետ փոխանակման գործընթաց սկսի։ Որևէ երաշխիք չունենք։ Ութ ամիս պայքարել ենք, իրականում ութ ամիս դժոխքի միջով ենք անցել, այսօր կա այն, ինչին փորձել ենք հասնել՝ արդարության, բայց դա ավելի շատ անհանգստացնում է »,- ընդգծեց Անի Մելիքսեթյանը՝ հարց բարձրացնելով, թե այս երկրում կա արդյոք մի տեղ, որտեղ հնարավոր է հասնել արդարության․ «Գիտեք, ութ ամիս է՝ իմ ընտանիքը միայնակ է պայքարում։ Ի սկզբանե պետությունն այս հարցը որակել է որպես պետական, ազգային հարց, բայց պետությունը ոչինչ չի արել։ Արդեն ութ ամիս է անցել, ութ ամսվա մեջ իշխանության որևէ ներկայացուցիչ, պետական որևէ անձ չի հետաքրքրվել, թե արդյո՞ք այս ընտանիքը ապրում է, թե ոչ։ Հիմա գոնե խնդրում եմ, որ մարդ լինեն, գոնե վստահ լինենք, որ իրապես լինելու է ցմահ բանտարկություն։ Իմ խնդրանքը սա է, որ այլ բան չլինի»։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ՀՀ ինքնիշխան տարածք են ներխուժել ադրբեջանցի երկու զինծառայող՝ Ագշին Բաբիրովը և Հուսեյին Ախունդովը։ Քաղաքացիների կողմից նախ հայտնաբերվել եւ իրավապահներին էր ներկայացվել Ագշին Բաբիրովը, որը հայտնել էր, որ ՀՀ միայնակ չէր ներխուժել։ Օրեր շարունակ Հայաստանի իրավապահները, ԱԱԾ-ն չէին կարողանում հայտնաբերել դիվերսանտին, որը այդ ընթացքում հասցրեց սպանություն իրականացնել։ Ապրիլի 12-ին սպանվեց ԶՊՄԿ պահնորդ, 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանը՝ պոչատար գնացող խողովակաշարի վրա աշխատանքներ իրականացնելիս։ Դիակի զննությամբ հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ՝ գլխի և կրծքավանդակի շրջանում։ Դեպքի վայրից վերցվել են նմուշներ, երկփողանի հրացան, որը հայտնաբերվել է տնակի մեջ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ: Դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Մեր երկրի տարածքում սպանություն իրականացրած ադրբեջանցուն կրկին հայտնաբերել են բնակիչներն ու ներկայացրել իրավապահներին։
Ագշին Բաբիրովը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեղավոր է ճանաչվել ՀՀ սահմանն ապօրինի հատելու, ռազմամթերք տեղափոխելու մեղադրանքով և դատապարտվել ազատազրկման՝ 11.5 տարի ժամկետով, իսկ Հուսեյին Ախունդովը մեղավոր է ճանաչվել ՀՀ սահմանն ապօրինի հատելու, ռազմամթերք տեղափոխելու և ԶՊՄԿ պահնորդին սպանելու համար՝ դատապարտվելով ազատազրկման՝ 20 տարի ժամկետով։
Տուժող կողմը համաձայն չէր առաջին ատյանի դատարանի վճռի հետ և բողոք է ներկայացրել՝ պահանջելով ցմահ ազատազրկման դատապարտել Ախունդովին, որը բավարարվել է և Ախունդովը դատապարտվել է ցմահ ազատազրկման։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ