Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Վանաձոր համայնքում տեղական ինքնակառավարումը փաստացի զավթված է և դատական իշխանությունն անմիջական հանցակից է դրան. հայտարարություն 12/05/2023   15:40  |  ԼՐԱՀՈՍ

Վանաձոր համայնքում տեղական ինքնակառավարումը փաստացի զավթված է և դատական իշխանությունն անմիջական հանցակից է դրան։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Անկախ դիտորդ դաշինքը։

Տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«2021թ․ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններից հետո արդեն գրեթե երկու տարի Վանաձոր համայնքը փաստացի չունի համայնքի ղեկավար, չնայած ունի ընտրված ավագանի: Պատճառն այն է, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունն իր վիճահարույց բողոքի քննությանը զուգահեռ, որպես հայցի ապահովման միջոց, դատարանից պահանջել էր արգելել Վանաձորի ավագանուն համայնքի ղեկավար ընտրելու նպատակով նիստ գումարել, ինչը կատարվել է վարչական դատարանի որոշմամբ (ՎԴ/13416/05/21):

Անկախ դիտորդն արդեն քանիցս արձանագրել է, որ այս հիմքով ավագանու նիստերի արգելքն անընդունելի և անհամաչափ միջամտություն է տեղական ինքնակառավարման կոլեգիալ մարմնի գործունեությանը։ Ի դեպ, այս գործով դատավարությունը, որն ուղղակիորեն վերաբերում է ընտրություններին, դատավոր Հ․ Այվազյանը քննում էր ընտրական գործերի համար նախատեսված սեղմ ժամկետներում։ Նրա ինքնաբացարկ ներկայացնելուց հետո՝ գործը փոխանցվեց դատավոր Ա․ Ղազարյանին, ով այն քննում է սովորական ընթացակարգով՝ փաստացի անարդյունավետության հասցնելով ընտրական վեճի լուծումը։

2023թ․ սեպտեմբերի 1-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժեց Լուսավոր Հայաստան կուսակցության բողոքը, որով վիճարկվում էր Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կուսակցության հայցի մերժումը։

Վճռաբեկ դատարանի կողմից բողոքի մերժման արդյունքում վերջնականապես ու անբեկանելիորեն ուժի մեջ են մտնում 2021թ․ դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքները:

ՀՀ Վարչական դատարանը կիրառել էր վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հայցի ապահովման համակցված միջոց՝ որևէ իրավիճակի ժամանակավոր պահպանումը և դատավարության մասնակցին որոշակի գործողություն կատարելն արգելելը։ Նույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Դատավարական գործողությունների կատարման ժամկետները որոշվում են օրացուցային տարով, ամսով, ամսաթվով, անխուսափելիորեն վրա հասնող իրադարձության մատնանշմամբ կամ ժամանակահատվածով, որի ընթացքում գործողությունը կարող է կատարվել:

Այսպիսով՝ որևէ իրավիճակի ժամանակավոր պահպանման հայցի ապահովումը գործում է մինչև այդ ժամկետի լրանալը, որը կարող է որոշվել որևէ իրադարձության մատնանշմամբ, ինչն էլ անխուսափելիորեն վրա է հասնելու։

Այդ իրադարձության վրա հասնելու պարագայում հայցի ապահովումը վերանում է՝ առանց դրա վերաբերյալ դատարանի կողմից որոշման ընդունման։ Հակառակ տրամաբանությամբ՝ ժամանակավոր եզրույթը կիմաստազրկվեր, և դատարանի կողմից կիրառված ցանկացած հայցի ապահովում կվերանար միայն դատարանի կողմից դրա վերաբերյալ առանձին որոշման ընդունմամբ։

Ըստ այդմ համայնքի ղեկավարի ընտրության նպատակով ավագանու նիստերի նկատմամբ արգելանքը, որը հայցի ապահովման միջոց էր հանդիսանում, կորցնում է իր հիմքը և դադարում է գործել:

Սա նշանակում է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանը պիտի հրավիրեր ավագանու նիստ՝ համայնքի ղեկավարի ընտրության նպատակով:

Տեղական ինքնակառավարման մասին օրենքի Հոդված 64-ի մաս 1.1-ի համաձայն՝ ավագանու նիստը օրենքի ուժով պիտի գումարվեր դատական ակտի պաշտոնական հրապարակումից հետո՝ 10-րդ օրը: Համաձայն 69-րդ հոդվածի 2-րդ մասի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե Ընտրական օրենսգրքի 142.2-րդ կամ 142.3-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավար չի ընտրվում: Չնայած այս հոդվածը չի կարգավորում այն դեպքը, երբ ոչ թե ավագանու նիստի արդյունքում չի ընտրվում համայնքի ղեկավարը, այլ չի կայանում նիստը, կառավարությունը պետք է առաջնորդվեր այս հոդվածի կարգավորումներով՝ ելնելով անալոգիայի կիրառման սկզբունքից, որը բխում է Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասից:

Չնայած վճռաբեկ դատարանի որոշումը կողմերին ուղարկվել է 2023թ. սեպտեմբերի 6-ին, ավագանու նիստը չի հրավիրվել, համայնքի ղեկավար չի ընտրվել, իսկ կառավարությունը վաղաժամկետ չի դադարեցրել ավագանու լիազորությունները և չի նշանակել նոր արտահերթ ընտրություններ:


Անկախ դիտորդ հասարակական դաշինքի անդամ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2023թ․ հոկտեմբերի 24-ին հարցում է ուղարկել ՀՀ Վարչապետին՝ պարզելու, թե ինչու ավագանու լիազորությունների դադարեցման գործընթացը չի մեկնարկել և ինչ է նախատեսվում իրականացնել։ ՀՀ Վարչապետին ուղարկված հարցումը վերահասցեագրվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որն իր հերթին մեջբերում է Լոռու մարզպետարանի պատասխանը, որը նշում է, որ «գրությունը քննարկվել է Վանաձորի համայնքապետարանի հետ համատեղ» և տեղեկացնում, որ «Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից բարձրացված հարցով հերթական դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 30-ին»։

Այս մասին համայնքապետարանի աշխատակազմին նոյեմբերի 1-ին գրավոր տեղեկացրել է նաև Անկախ դիտորդ հասարակական դաշինքի անդամ Ուղղակի Ժողովրդավարություն կազմակերպությունը և նոյեմբերի 28-ին ստացել պատասխան՝ նիստի հետաձգման մասին։

Ակնհայտ է, որ այդ նիստն անհրաժեշտ չէ ավագանու նիստերի արգելքի պահպանման կամ վերացման համար, քանի որ արգելքը վերացել է օրենքի ուժով։

Եթե անգամ ընդունենք արգելանքի ուժի մեջ լինելու մասին Վանաձորի համայնքապետարանի պատասխանի տրամաբանությունը, ապա համայնքի աշխատակազմը, համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, այնուամենայնիվ պարտավոր էին միջոցներ ձեռնարկեին արգելանքի վերացման վերաբերյալ հստակ որոշումը ստանալու ուղղությամբ, ինչը ուղղակիորեն բխում է հանրային ծառայողի բարեխղճության սկզբունքից:

Ավելին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանը ներկայացվել է 2023թ․ նոեմբերի 13-ին։ Հենց այդ նույն օրն էլ դատարանը որոշում է կայացրել, որ դատավորի «հերթական սեմինարների օրվա հետ» համընկնելու պատճառով 2023թ․ նոյեմբերի 30-ին նշանակված նիստը հետաձգվում է մինչև 2024թ․ ապրիլի 17-ը։

Վերոշարադրյալը հաշվի առնելով, հարկ է արձանագրել, որ մենք ականատես ենք դառնում ոչ թե ուղղակի անիրազեկվածության, այլ ակնհայտ, համակարգված անգործության, որի արդյունքում Վանաձոր համայնքում տեղական ինքնակառավարումը փաստացի զավթված է և դատական իշխանությունն անմիջական հանցակից է դրան։

Ավագանու կազմում ներկայացված խմբակցություններից յուրաքանչյուրը, որպես դատավարությունում ներգրավված երրորդ կողմ, հնարավորություն է ունեցել նախաձեռնել գործընթաց, որը կհանգեցներ նիստի կայանալուն և օրինականության վերականգմանը: Խմբակցությունները, ըստ ամենայնի, ավագանու նիստի անցկացումը դիտարկում են միայն սեփական իրավունքի և ոչ թե համայնքի, ընտրողների առջև պարտականության իրացման տեսանկյունից։ Մինչդեռ տեղական ինքնակառավարման ձևավորումը և գործունեությունն առաջին հերթին համայնքի բնակիչների իրավունքն է և այս պահին այդ իրավունքը կոպտորեն ոտնահարվում է իրենց շահերից ելնելով անգործություն ցուցաբերող քաղաքական ուժերի և համայնքապետարանի կողմից»։

Անկախ դիտորդ դաշինք հանձինս՝

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ
Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ
Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ
Կանանց իրավունքների տուն ՀԿ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:12 27/11/2023  |  Դատական ռեպորտաժներԴատարանը վերացրեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հաշիվների վրա արգելանքը
22:30 30/10/2023  |  ԼՐԱՀՈՍՆԳ նախարարի օրոք շարունակում են վարորդականներ վաճառել, նոր թափ է ստացել հատուկ կտրոնների աջ ու ձախ բաժանելը. Իոաննիսյան
17:43 20/09/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԵրեխաներին այնտեղ մատաղ անելով՝ մենք Հայաստանի անվտանգության մակարդակը չենք բարձրացնում. հապաղելը հանցագործություն է. Իոաննիսյան
19:59 15/09/2023  |  ԼՐԱՀՈՍԱյսօր Պոլիտեխնիկում ուսանողների հետ հանդիպմանը Տիգրան Ավինյանը զբաղվել է քարոզչությամբ. «Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել (տեսանյութ)
14:44 06/09/2023  |  ՄեկնաբանությունՔՊ-ն ՀՀԿ-ին անցավ. Իոաննիսյանը ահազանգում է՝ ՔՊ-ն դատի է տվել իրենց
20:41 25/08/2023  |  Ընտրական իրավունքՀանրային ռեսուրսներով հօգուտ Ավինյանի մրցակցային առավելության ստեղծում և վարչական ռեսուրսի չարաշահում. Ի՞նչ է արձանագրել «Անկախ դիտորդը»
17:19 21/07/2023  |  ՄեկնաբանությունՔՊ-ն Ավինյանին ձայն բերելու վրա է աշխատում՝ ցուցակագրում են Երևանի գրանցմամբ ընտրողներին. հրահանգողը Գևորգ Պապոյանն է. Իոաննիսյան
13:17 14/06/2023  |  ՄեկնաբանությունԴեկորատիվ բանակ ենք կառուցում. Դանիել Իոաննիսյան
12:57 04/06/2023  |  ՄեկնաբանությունՉենք ուզում Վահե Ղազարյանի հետ կիսել արժեքային նահանջի պատասխանատվությունը. Դանիել Իոաննիսյան
17:32 01/06/2023  |  ՄեկնաբանությունԿփորձենք հասկանալ, թե ինչու է մատուցող անչափահասին ծեծող ոստիկանը ազատվել քրեական հետապնդումից. ԻՔՄ-ն գրություններ է պատրաստում

Արխիվ

[]