Թեմաներ
Հինգշաբթի 11 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը 11/21/2024   15:19 «Կատաստրոֆիկ աշխատանք եք արել». Լուկաշենկոյի առաջադրման համար բավականաչափ ստորագրություններ են հավաքվել 11/21/2024   15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան 11/21/2024   15:02 Կոբախիձեն առաջադրվել է վարչապետի պաշտոնում վերանշանակվելու համար 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   14:48 ՌԴ առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. 2 տուժած կա
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/19/2024   23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել․ «Հետք» 12/05/2023   20:09  |  ԼՐԱՀՈՍ

Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել: Այս մասին հայտնում է hetq.am-ը։

Փոքր առանձնատները կառուցվում են քաղաքի Տերյան փողոցի մարզադպրոցի հարևանությամբ: Այնտեղ շինարարությունը եռում է: Մի հատվածում բետոնացման աշխատանքներ են կատարվում, մյուս հատվածում՝ հողային: «Նարե Պլյուս» ՍՊԸ-ին տրվել է շինարարության 20 թույլտվություն՝ բնակելի տներ կառուցելու համար: Հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 1,2 հեկտար, որը բաժանված է 59 առանձին հողամասերի:

«Նարե Պլյուս» ընկերության միակ սեփականատերը համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսուրն է՝ ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի մայրը:

Ընկերությունը նոր է ստեղծվել՝ 2023թ. հուլիսի 17-ին: Ռուզաննա Ասատրյանը «Նարե Պլյուս» ՍՊԸ-ի միակ սեփականատերն ու տնօրենն է: Սակայն, ՍՊԸ-ի գործերով իրականում զբաղվում է որդին՝ Արամայիս Միրզոյանը։ Նա հաճախ է հայտնվում շինհրապարակում և ցուցումներ տալիս շինարարներին: Սկզբում ընկերության կապիտալը եղել է 5000 դրամ, սակայն մեկ ամիս անց՝ օգոստոսին, այն հասել է 51 մլն 575 հազ. դրամի:

Վաղարշապատի համայնքապետարանում սրերով են ընդունում շինթույլտվությունների, կառուցապատողների վերաբերյալ հարցերը: Մոտ մեկ ամիս է՝ համայնքապետարանից փորձում ենք տեղեկություններ ստանալ կոմերցիոն նպատակներով կառուցվող շենք-շինությունների վերաբերյալ: Բանավոր հարցերին խուսափում են պատասխանել, իսկ գրավոր հարցումների պատասխանների տրամադրման ժամկետը փորձում են հնարավորինս երկարացնել:

Ավելին, այս ընթացքում մեր հարցման վերաբերյալ արտահոսք է եղել համայնքապետարանից, և կառուցապատողները փորձել են կանխել հոդվածի հրապարակումը: Հավանաբար, հենց այդ նպատակով էլ համայնքապետարանն ուշ է տրամադրել պատասխանները՝ հույս ունենալով, որ «լեզու» կգտնեն:

Պատասխանների ձգձգման փորձն ունենալով՝ նոյեմբերի 24-ին այցելեցինք Էջմիածնի համայնքապետարան՝ խնդրելով տրամադրել Տերյան փողոցի մարզադպրոցի հարևանությամբ իրականացվող շինարարության թույլտվության պատճենները:

Քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Ոստանիկ Մարտիրոսյանը, որն ուշացրել էր նաև բազմաբնակարան շենքերի վերաբերյալ մեր հարցման պատասխանը, հեռախոսով ինչ-որ մեկի հետ խոսելուց հետո հորդորեց գրավոր դիմել:

Դիմեցինք աշխատակազմի քարտուղար Գրիգոր Հարությունյանին: Վերջինս չմտաբերեց, թե որ տարածքի մասին է խոսքը: Զանգահարեց Ոստանիկ Մարտիրոսյանին, որ տեղում տրամադրեն շինթույլտվության պատճենները: Հավանաբար վերջինս ասաց, որ խոսքը վերաբերում է Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանեկան բիզնեսին: Գ. Հարությունյանի դեմքի արտահայտությունը միանգամից փոխվեց:

Այդ պահին ոչ մի կերպ չհաջողվեց ստանալ շինթույլտվությունների պատճենները՝ նույնիսկ տեղում դիմում գրելու պայմանով: Գրիգոր Հարությունյանն ասաց, որ կտրամադրեն օրվա վերջում, «որոշ քննարկումներից հետո»:

Նոյեմբերի 24-ին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, ստացանք 6 շինթույլտվությունների պատճենները, որոնք տրվել էին «Նարե Պլյուս» ՍՊԸ-ին: Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն աշխատանքային օրվա ավարտին ու դրանից հետո է ստորագրել թույլտվությունները՝ ժամը 17:54-ից 18:10-ն ընկած ժամանակահատվածում: Այսինքն՝ պարզ էր, որ մեր այցի պահին «Նարե Պլյուս» ՍՊԸ-ն շինթույլտվություն չուներ, և ժամանակ էին ձգում, որ համայնքի ղեկավարը ստորագրեր դրանք: Մինչդեռ այդ ընթացքում Տերյան փողոցում շինարարություն էր ընթանում:

Վստահ չլինելով, որ ամբողջական տեղեկատվություն է տրամադրվել, գրավոր հարցում ուղարկեցինք համայնքապետարան: 6 շինթույլտվությունների հետ ստացանք «Նարե Պլյուս» ՍՊԸ-ին տրված ևս 14 շինթույլտվություն, այս անգամ՝ նոյեմբերի 28-ի ամսաթվով:

Դրանց ուսումնասիրությունից երեւում է, որ պարզ փորձագիտական դրական եզրակացությունները ստացվել են նոյեմբերի 24-ին:

Համայնքապետարանից փորձեցինք ճշտել՝ առանց թույլտվության շինաշխատանքներ սկսելու համար արդյոք «Նարե Պլյուս» ՍՊԸ-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության: Ակնկալվում էր ստանալ այո կամ ոչ պատասխանը, սակայն Քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Ոստանիկ Մարտիրոսյանը համայնքապետարանի լրատվության բաժնի պատասխանատուի միջոցով փոխանցեց, որ դիմենք գրավոր, ինչը նշանակում է, որ ցանկանում են հավելյալ ժամանակ շահել:

Ինչպես է «Նարե Պլյուս» ՍՊԸ-ին հողատարածք օտարվել
Վաղարշապատ համայնքի ավագանին 2022թ. հունիսի 24-ին արտահերթ նիստով որոշել է աճուրդային եղանակով վաճառել Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող Վ. Տերյան փողոց, 971/8 հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ շինություններ կառուցելու համար:

Յուրաքանչյուր քառակուսի մետր հողամասի մեկնարկային գինը սահմանվել է տվյալ հողի կադաստրային արժեքի 200%-ի չափով՝ ընդհանուր 51 մլն 975 հազ. դրամ (1 քմ՝ 5775 դրամ): Վաճառքն իրականացրել է համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովը:

Որոշմանը կողմ է քվեարկել ավագանու 19 անդամ, այդ թվում՝ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը և Արամայիս Միրզոյանը: Վերջիններս ամուսնացել են այս տարի:

Աճուրդի միակ մասնակիցը եղել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու անդամ Շահեն Շահինյանը: Նա առաջարկել է հենց մեկնարկային գինը՝ 51 մլն 975 հազ. դրամ և հաղթող ճանաչվել: Այս հանգամանքը գրավոր պատասխանով հաստատում է նաև համայնքի ղեկավարը:

Հողատարածքը գնելուց և իր սեփականության իրավունքը Կադաստրի կոմիտեում գրանցելուց հետո Շահեն Շահինյանը դիմել է Վաղարշապատի համայնքապետարան՝ հողամասին կից համայնքային սեփականություն հանդիսացող 0,1908 հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքով իրեն օտարելու խնդրանքով:

Դիանա Գասպարյանը 2022թ. դեկտեմբերի 13-ին որոշել է մոտ 0,2 հա հողատարածքն ուղիղ վաճառքով օտարել Շահեն Շահինյանին, այս անգամ՝ կադաստրային արժեքով՝ 5 մլն 509 հազ. 350 դրամով (1 քմ՝ 2887,5 դրամ): Այսինքն՝ 1 քմ-ն վաճառվել է կիսով չափ պակաս գնով, քան ամիսներ առաջ հարևանությամբ աճուրդով վաճառված հողատարածքը: Պատճառաբանությունն այն է, որ հողամասը հնարավոր չէ օտարել որպես առանձին գույքային միավոր:

Համայնքապետի այս որոշումը համայնքապետարանի պաշտոնական կայքում չի հրապարակվել: Սակայն, դա միակ չհրապարակված որոշումը չէ։ Համայնքապետի մերձավորներին վերաբերող որոշումները կա՛մ չեն հրապարակվում, կա՛մ հրապարակվելուց կարճ ժամանակ անց հանվում են: Այդ սկզբունքով չեն հրապարակվել նաև 59 առանձին հողամասերի բաժանված և հասցեավորված տարածքներին վերաբերող որոշումները:

Վաղարշապատի համայնքապետին գրավոր խնդրել էինք տրամադրել աճուրդով և ուղիղ վաճառքով օտարված հողամասի վերաբերյալ պայմանագրերի պատճենները, սակայն համայնքապետարանը հրաժարվել է՝ պատճառաբանելով, թե դրանք անձնական տվյալներ են պարունակում, իսկ այդ անձանց համաձայնությունը՝ տվյալները մատչելի դարձնելու, չունեն:

Կադաստրի պետական կոմիտեից ստացել ենք տեղեկատվություն, որ Վ. Տերյան փողոց 64/5 հողամաս հասցեի մոտ 1.2 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ, մինչ հողամասի բաժանումը, 2023թ. օգոստոսի 18-ին գրանցվել է «Նարե Պլյուս» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը, ինչի համար հիմք է հանդիսացել նույն տարվա օգոստոսի 14-ի՝ անշարժ գույքի ներդրման պայմանագիրը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:51 05/12/2023  |  ԼՐԱՀՈՍԱրկադի Թամազյանը դատական կարգով բողոքարկելու է իրեն անվստահություն հայտնելու գործընթացը
11:51 05/12/2023  |  Քրեական խրոնիկոնԱլավերդիում 8 անձ է բերման ենթարկվել
11:29 05/12/2023  |  ԼՐԱՀՈՍՈստիկանները բերման են ենթարկել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամներ Արամ Մանուկյանին, Արթուր Աստոյանին
08:19 05/12/2023  |  Մամուլ202 միլիոն դրամ՝ միայն կենտրոնի ձևավորման համար․ «Հրապարակ»
08:15 05/12/2023  |  ՄամուլՔՊ մարզային ակտիվը դժգոհել է. արդեն նոր որոշում ունեն. «Ժողովուրդ»
08:12 05/12/2023  |  ՄամուլՀերթական իշխանազավթման փորձը՝ այսօր․ «Փաստ»
07:55 05/12/2023  |  ՄամուլԻնչ է կատարվել Հայկուհի Հարությունյանի և ՔՊ-ականների հանդիպման ժամանակ. մանրամասներ փակ նիստից. «Ժողովուրդ»
20:40 04/12/2023  |  ԼՐԱՀՈՍԱրկադի Թամազյանին պաշտոնանկ անելու նախագծի տակ ստորագրել են ավագանու 27 անդամներից 23-ը. Պապոյան
17:00 03/12/2023  |  Քաղաքական«Ապրելու երկիր»-ը ապօրինի հայտարարությունն արել է Ալավերդիում լարվածություն ստեղծելու համար. ՔՊ խմբակցություն
14:13 02/12/2023  |  ԼՐԱՀՈՍՀԱԿ-ն ու «Ապրելու երկիր»-ը հայտարարում են Ալավերդիում վստահության հանրաքվեի կամ նոր ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]