ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ 100 տոկոսը Կիպրոսում գրանցված ինչ-որ կասկածելի ընկերությանը վաճառելու գործարքում ոչ միայն փողերի լվացման հոտ է գալիս, այլև՝ ազգային անվտանգության խնդիրներ կան․ Ֆանյան 12/05/2023 20:14 | ԼՐԱՀՈՍ
«ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը վաճառելու գործարքում ոչ միայն կոռուպցիոն ռիսկեր կան, այլև՝ ազգային անվտանգության։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը վաճառելու գործարքի վերաբերյալ փաստաբան Արմինե Ֆանյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, Հակակոռուպցիոն կոմիտեն, սակայն, քրեական վարույթ չնախաձեռնելու որոշում է կայացրել՝ պատճառաբանելով, թե առերևույթ հանցագործության հատկանիշներ չեն հայտնաբերվել։ Մասնավորապես, «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը 2023 թվականի հունվարի 26-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու հայտ, որի համաձայն՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «ԱԼԼԵԳՐԵՏՏՈ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ձեռք բերել վերջինիս պատկանող՝ ընկերության միակ բաժնետեր հանդիսացող «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, մոտ երեք ամիս ուսումնասիրությունից հետո գործարքի կնքմանը համաձայնություն տալը մերժել էր, քանի որ իրավասու մարմնի գնահատմամբ (Ազգային անվտանգության ծառայությունը) գործարքի կնքումը վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին:
Սակայն 2023 թվականի նոյեմբերի 3-ին գրությամբ «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու նոր հայտ, որի համաձայն՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը կրկին ցանկանում է ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը: Նույն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նույն փաստական հանգամանքների պարագայում 2023 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 397Ա որոշմամբ համաձայնություն է տվել «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը վաճառելու գործարքի կնքմանը: Ասել է թե՝ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը «վերացել» էր:
Ավելին, նշված կազմակերպությունը ոչ միայն փորձառություն չունի կապի ոլորտում, այլև՝ գրանցված է Կիպրոսում. իրական սեփականատերերի վերաբերյալ պաշտոնական աղբյուրներում որևէ տեղեկություն չկա: Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի համաձայն` «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ը (FEDILCO GROUP LIMITED) գրանցվել է 2022թ. ապրիլի 20-ին: Շրջանառվող լուրերի համաձայն էլ՝ նշված ընկերության սեփականատերը Ռոման Սեմյոխինը, Սերգեյ Կարշկովը և Դմիտրի Կազորինն են, որոնք հետախուզման մեջ են գտնվում։
Քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը ստանալուն պես փաստաբան Արմինե Ֆանյանը պատրաստվում է բողոքարկել, այդ թվում՝ դատական կարգով։ Ֆանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց՝ դատախազությունը պետք է հետամուտ լինի, որ քրեական վարույթ նախաձեռնվի, որովետև հաղորդման մեջ այնպիսի փաստեր են նշվել, որ, համենայն դեպս, այսօրվա գործող օրենսդրությամբ քրեական վարույթ նախաձեռնելու շեմը հաղթահարվում է։
«Ինչ իրավիճակ ունենք՝ Կիպրոսում գրանցված ինչ-որ կասկածելի ընկերություն ունենք, որի սեփականատերերն ընդհանրապես անհայտ են, ցանկանում են ձեռք բերել ՀՀ-ում գերիշխող դիրք ունեցող օպերատոր։ Մի դեպքում դիմում է, երեք ամիս ստուգում են, ԱԱԾ-ն բացասական եզրակացություն է տալիս, որովհետև ազգային անվտանգությանը սպառնալիք կարող է լինել այդ ընկերության կողմից օպերատորի ձեռքբերումը, որի հիման վրա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի հաստատում կապի օպերատորի փոխանցումն այդ ընկերությանը։ Որոշ ժամանակ անց կրկին հայտ է ներկայացվում նույն ընկերության կողմից և մի քանի օրվա ընթացքում ԱԱԾ-ն այլևս որևէ առարկություն չի տեսնում, այսինքն՝ ազգային անվտանգության սպառնալիքն ինչ-որ հրաշքով վերացավ և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն հաստատում է»,- նշեց Ֆանյանը՝ արձանագրելով, որ խնդիրներից մեկն այն է, որ ընկերությունն ընդհանրապես փորձառություն չունի կապի բնագավառում, որովհետև 2022թ․ ստեղված է, ընդհանրապես անհայտ է, թե մինչ այդ ինչով էր զբաղվում, մինչդեռ, ՀԾԿՀ-ն որոշում ունի, համաձայն որի՝ պարտադիր է, որ այն ընկերությունը, ոը պետք է գերիշխող դիրք զբաղեցնող օպրատոր է ձեռք բերում, փորձառություն ունի։ Բացի այդ, տեղեկություններ են շրջանառվում, որ ռուսական 1Xbet ընկերության սեփականատերերն են, որոնք միջազգային հետախուզման մեջ են։ Այս տեղեկությունները, Ֆանյանի դիտարկմամբ, պետք է ստուգվեին քրեական վարույթի շրջանակներում։
«Ինչ է նշանակում՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ չկան, բա էլ ինչ պետք է գրենք, որ հանցագործության հատկանիշներ լինի։ Համենայն դեպս՝ քրեական վարույթ նախաձեռնելու շեմն այս տեղեկություններով հաղթահարվում են, քննեիք, եթե կպարզեիք, որ որևէ անձի, որևէ պաշտոնատար անձի արարքում հանցակազմ չկա, ինչում ես կասկածում եմ, արդեն հանրային հաշվետվողականությամբ կասեիք՝ քննեցինք, պարզեցինք, որ ամեն ինչ նորմալ է»,- նշեց Ֆանյանն՝ ընդգծելով, որ փողերի լվացման հոտ է գալիս, բայց դա նվազագույնն է, որ անհանգստացնում է, առավել մտահոգիչ է՝ ազգային անվտանգության խնդիրը, կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրում 2 մլն բաժանորդ ունեցող կապի օպերատորն ու՞մ են փոխանցում, չգիտեն էլ՝ ում են փոխանցում։ ՀԿԿ-ից փաստաբանին հայտնել են, որ օպերատիվ հանձնարարություններ են տվել, որ պարզեն, այժմ փաստաբանը չգիտի՝ կպարզեն, թե ոչ, նշում է՝ ցանկության դեպքում՝ կպարզեն, սակայն նկատում է, որ ՀԿԿ-ն առավել լայն գործիքակազմ կունենար քրեական վարույթի առկայության դեպքում։
Իսկ թե արդյո՞ք կասկածներ կան, որ սա իշխանությունների հովանավորչությամբ է իրականացվում, այդ պատճառով էլ վարույթ չի նախաձեռնվում՝ Ֆանյանը նշում է․ «Սա այնքան մասշտաբային հարց է, որ իմ կարծիքով էլ՝ այստղ բավականին բարձր հովանի կա, ես չեմ կարող ասել՝ իրականում ով կա այս ամենի հետևում կանգնած, թող քննությունը պարզի, դա ինձ քիչ է հուզում, բայց այն, որ բավականին լուրջ հարց է, ՀԾԿՀ-ում աշխատող գործավարի որոշում չէ, բնականաբար, սա բավականին լուրջ պաշտոն ստանձնող անձանց հովանի պետք է լինի, որ կարողանան նման գործարք կատարել, ընդ որում, այսպիսի խախտումներով։ Դա էլ է քննության առարկա»։ Փաստաբանի դիտարկմամբ՝ և՛ փողերի լվացման խնդիրներ կարող էր լինել, և՛ պաշտոնեական լիազորություններ չարաշահելու, գուցե ԱԱԾ համապատասխան ծառայողները կոռուպցիոն շահագրգռվածությամբ պայմանավորված դրական եզրակացություն են տվել, գուցե այլ անձանց արարքներում այլ հանցակազմեր կան՝ իշխանզանցության և այլն, որը պետք է քրեական վարույթի շրջանակներում պարզել և զարմանալի է, որ այս աղաղակող փաստերի ներքո քրեական վարույթ չի նախաձեռնվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից