Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Միայն հիշում եմ, որ վատ էի զգում, հետոն չեմ հիշում․ ուշքի եմ եկել հիվանդանոցում՝ երրորդ օրը․ բռնի տեղահանվածը մեքենայով գլորվել է ձորը 12/05/2023   19:10  |  Ցեղասպանություն՝ Արցախում

Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից Վագիֆ Շաքարյանն ընտանիքը մի կերպ է հանել սեպտեմբերի 19-ին։ Ադրբեջանցիները կրակ էին թափում շուրջ բոլոր․ հրետակոծությունից պատսպարվելու տեղ գյուղում չկար։ Մարդիկ իրենց տների առաջին հարկերում էին կուչ եկել, և միայն երեկոյան է հնարավոր է եղել տարհանել բնակչությանը։

«Որ սկսեցին ռմբակոծել, թոռներս դպրոցում էին։ Հազիվ ենք հասցրել տուն մցնել։ Դպրոցի շենքը նրանց դիրքերից 400 մետր է հեռու։ Մինչև երեկո տեղներիցս շարժվելու հնարավորություն չենք ունեցել, անդադար ռմբակոծում էին, հրետանին էր աշխատում, անօդաչուները, ինքնաթիռները, ամեն ինչ․․․ Երեկոյան ժամը 6-ի կողմերն էր, որ դեպի Կարմիր Շուկա կարողացանք գնալ։ Հույսներս դպրոցի ապաստարանն էր։ Ասեղ գցելու տեղ չկար արդեն․ գիշերը մի կերպ լուսացրեցինք, իսկ առավոտյան որոշեցինք կալոնայով դեպի Ստեփանակերտ շարժվել։ ՆՆգիի մոտ չհասած, տեսանք ճանապարհը փակել են ադրբեջանցիները։ Ոչ հետ գնալ էինք կարող, ոչ էլ առաջ շարժվել։ Երկու օր մնացինք էդտեղ՝ ճանապարհին։ Խոսակցություններ կային, թե ռուսները գալու են ուղեկցեն, որ անցնենք, բայց ոչ ոք չեկավ․․․ Երրորդ օրը հետ դարձանք՝ արդեն դեպի Կոլխոզաշեն»,-«Փաստինֆո»-ին պատմում է Թաղավարդից բռնի տեղահանված Վագիֆ Շաքարյանը։

Շաքարյանների ընտանիքը սեփական մեքենայով էր դուրս եկել գյուղից, բայց ՆՆգիի մոտ՝ ճանապարհի այն հատվածում, որտեղ ադրբեջանցիները փակել էին, բենզինը վերջանում է։ Ստիպված մեքենան թողնում են ճանապարհին, իսկ իրենք ուրիշ մեքենաներով հետ դառնում դեպի Կոլխոզաշեն։

«Երեք օր մնացել ենք Կոլխոզաշեն․ հատակին էինք նստում, քնում․․․ Տուն չէինք հասցրել մտնել, որ գոնե երեխների համար ծածկոց վերցնեինք։ Շոր էլ չէինք վերցրել։ Տղաս բանակում էր ծառայում։ Որ բոլորին արդեն դիրքերից իջացրեցին ու զինաթափեցին, ինքն էլ եկավ, մեզ վերցրեց ու դուրս եկանք դեպի Ստեփանակերտ, ճանապարհն արդեն բաց էր։ Ամսի 27-ին էլ Ստեփանակերտից ենք շարժվել։ Դե, իմ մեքենան մնացել էր ճամփին, տղայիս մեքենայի մեջ էլ շատ քիչ վառելիք էր։ Մինչև Հակարի չէր հերիքի․ մեկը 1 լիտր տվեց, մեկ ուրիշը՝ շշի մեջ մի կես լիտր․․․ Հազիվ մինչև Կոռնիձոր եկանք»,-ասում է բռնի տեղահանված զրուցակիցս։

Եթե առաջին հայացքից թվում էր, թե դժոխային այդ օրերն անցել են ու արդեն միայն Հայրենիքի կորստի ցավն է մնում, որ երբեք չի ամոքվելու, փաստորեն, այդքան էլ այդպես չէր։ Տան անդամներին թողնելով Սիսիանում՝ մեր զրուցակիցը 13-ամյա թոռան հետ, տղայի մեքենայով ուղևորվում է դեպի Վայք՝ գրանցվելու։ Հետդարձի ճանապարհին՝ «Զանգեր» կոչվող հատվածում, ինքնազգացողությունը կտրուկ վատանում է և մեքենան գլորվում է ձորը։

«Մենակ հիշում եմ, որ շատ վատ էի զգում, հավանաբար ճնշումս էր կտրուկ բարձրացել, հետո ոչինչ չեմ հիշում։ Երրորդ օրն եմ կոմայից դուրս եկել՝ հիվանդանոցում։ Մեքենան ամբողջությամբ ջարդվել էր, մետաղի ջարդոն է դարձել։ Բարեբախտաբար, թոռս լուրջ վանսվածքներ չի ստացել։ Ես էի ծանր վիճակում․ կողերս լրիվ ջարդվել էր, փայծախս շարքից դուրս եկել, թոքս էր վնասվել․․․ Բժիշկներն ուղղակի փրկել են ինձ, մինչև կյանքիս վերջին օրը երախտապարտ եմ նրանց»,-ասում է Արցախից բռնի տեղահանված ու ամեն ինչ կորցրած զրուցակիցս։

Մոտ մեկ ամիս հիվանդանոցում պառկելուց հետո Վագիֆ Շաքարյանը դուրս է գրվել, բայց ասել են, որ պետք է հնարավորինս անշարժ մնա։ Ամբողջ կյանքը Թաղավարդում, ապրած, այնտեղի մեղմ կլիմային սովոր ընտանիքն այժմ Սիսիանում է ապրում․ ապաստանել են այնտեղ՝ Արցախին մոտ լինելու համար․․․
«Դա էլ մի ուրիշ ցավ է, երբ մոտ ես, բայց անհասանելի է դարձել տունդ, չես կարող գնալ․․․»,-ասում է տեղահանված արցախցին ու հոգոց հանում․․․

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:40 05/12/2023  |  ԼՐԱՀՈՍԿամավորներն արժեքավոր ներդրում ունեցան ԼՂ-ից տեղահանվածներին օգնելու գործում. ԱՍՀ նախարարի՝ Կամավորների միջազգային օրվա ուղերձը
21:26 04/12/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԲնակիչներից մեկը սպանվել է գյուղի մեջ, մյուսն էլ՝ վիրավորվել․ ավերվել են բազմաթիվ տներ, վառվել մեքենաներ․ Սոսի գյուղապետ
17:01 04/12/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԵրկու անգամ տունս եմ թողել, հիմա էլ' ամբողջ ունեցվածքս. ոչ մեկը չի խոսում մեր կորցրածից, չի գույքագրում. Մարաղայի ցեղասպանությունից փրկված
12:54 01/12/2023  |  ԼՐԱՀՈՍՖրանսիական «Լույս» ասոցիացիայի աջակցությամբ Գյումրիում բացվեց բարեգործական ճաշարան
14:19 30/11/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԹշնամին փակել էր Ներքին Սզնեք գյուղից ելքի ճանապարհը, որտեղով պետք է տարհանեին բնակիչներին. ծեր ու մանուկ ոտքով անտառների միջով հասել են մինչև Խաչմաչ․ Ներքին Սզնեքի գյուղացիներից կան գերեվարվածներ
20:16 28/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱնհրաժեշտ է միջազգային երաշխիքների ներքո կյանքի կոչել ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը. դեսպան Մկրտչյան
21:03 27/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիները Շուշիի ևս մեկ գերեզմանատուն են վնասել
16:23 27/11/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՀինգ օր լուր չունեինք ո՛չ որդուցս, ո՛չ իրենց 16 հոգանոց խմբից ․․․ միայն 5-րդ օրը երեկոյան զանգեց, պարզվեց՝ շրջափակման մեջ էին
12:02 27/11/2023  |  ԼՐԱՀՈՍԳարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն Ադրբեջանին կոչ է անում հետևել միջազգային դերակատարների խորհուրդներին և որոշումներին
10:29 26/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախի պայքարը Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Բակո Սահակյանի կամ Արկադի Ղուկասյանի մենաշնորհը չէ․ Աբրահամյան

Արխիվ

[]