Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան 01/17/2025   23:10 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում բուք է 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:38 Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա հետագայում էլ Ադրբեջանն միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար. Գալչյան 01/17/2025   22:22 Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին

Աշխարհը սպառազինվում է, իսկ սրանք, թշնամու քթի տակ, դեռ իրենց արագ քանդվող ասֆալտի ու սալահատակի գովքն են անում․ Արտակ Զաքարյան 12/04/2023   21:11  |  ԼՐԱՀՈՍ

Ուկրաինական հակամարտությունը զգալիորեն մեծացրել է վաճառվող զենքի հոսքերն ամբողջ մոլորակում։ Ռազմական ծախսերի տպավորիչ աճ է գրանցվել Եվրոպայում, հատկապես նրա արևելյան թևում, որտեղ նկատելի է Ռուսաստանի ռազմական գործողությունների շարունակականության մտավախությունը: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Իրավիճակը բնականաբար ազդել է նաև ռազմական արդյունաբերության վրա: Լոնդոնի Դոկլենդսում տեղի ունեցած Defense & Security Equipment միջազգային ցուցահանդեսի ժամանակ ( ռազմական տեխնիկայի աշխարհի ամենամեծ ցուցահանդեսներից մեկը), ըստ փորձագետների՝ նկատելի էին ռազմարդյունաբերական համալիրների ամբողջական վերադիրքավորման ազդակները, որոնք փոխում են համաշխարհային սպառազինության արդյունաբերության աշխարհաքաղաքականությունը: Ավելին, այն սկսվել է փոխվել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության առաջին օրերից։

Իրավիճակի գնահատման ամենանշանակալի ցուցանիշը ողջ աշխարհում ռազմական ծախսերի տպավորիչ աճն է։ 2022թ.-ին դրանք հասել են «ռեկորդային մակարդակի»՝ 2, 24 տրիլիոն դոլարի, ինչը մեկ տարում աճել է 3,7%-ով (ըստ SIPRI-ի տարեկան զեկույցի):

Եվրոպական երկրները, վերազինվում են ավելի արագ, քան մյուսները։

Նրանց պաշտպանական ծախսերը 2022թ. հասել են 480 միլիարդ դոլարի՝ 13%-ով ավելի, քան 2021թ-ին: Ռուսաստանի գործողություններից առաջացած վախի ազդեցությամբ, առավել նկատելի աճ է գրանցվել արևելյան թևում, մասնավորապես 11%-ով Լեհաստանում, 12%-ով Շվեդիայում, 27%-ով Լիտվայում, 36%-ով Ֆինլանդիայում և այլն: Միևնույն ժամանակ զենքի ներկրումը գրեթե կրկնապատկվել է (+93%)՝ դեպի Ուկրաինա զանգվածային մատակարարումների արդյունքում։

Ուկրաինական ճգնաժամը, կարելի է ասել՝ ստիպել է եվրոպական երկրներին առերեսվել բարձր ինտենսիվության հակամարտության հետ կապված սեփական կարիքների բավարարման հետ։

Երկրագնդի մյուս կողմերում վերազինումը շարունակվում է՝ Թայվան կղզու շուրջ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև լարվածության պատճառով: Չինաստանի ռազմական ծախսերը, որն արդեն ուներ աշխարհում ամենաբարձր պաշտպանական բյուջեն ԱՄՆ-ից հետո, աճել են՝ 2022թ. հասնելով 292 միլիարդ դոլար (+4,2%)։ 2022թ. Ճապոնիայի ռազմական ծախսերը հասել են 46 միլիարդ դոլարի, ինչն ամենաբարձր մակարդակն է 1960թ. ի վեր։

Միացյալ Նահանգները շարունակում են մնալ զենքի առաջատար արտադրող, ինչը 2022թ կազմել է մահացու արտադրանքի համաշխարհային արտահանման 40%-ը, մեծ մասամբ Կիև զանգվածային առաքումների շնորհիվ (ՌԴ ՌՀՕ-ի սկզբից ի վեր ավելի քան $44 մլրդ): Այս առավելությունը պայմանավորված է նաև եվրոպական գնումներով, որտեղ գնումների ավելի քան 60%-ն ամերիկյան սպառազինություն, տեխնիկա և սարքավորումներ են։

Ամերիկյան ընկերությունները շարունակում են գերիշխել շուկայում. նրանցից 40-ը՝ զենք արտադրող և ռազմական ծառայություններ մատուցող 100 առաջատարների թվում են:

Սպառազինության համաշխարհային շուկայում նաև նոր խաղացողներ են հայտնվում, որոնցից ամենաակտիվը Հարավային Կորեան է։ 2022թ.-ին Սեուլը միայն Լեհաստանի հետ ավելի քան 9 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել: Շուրջ տասը տարի է, ինչ հարավկորեացիները զգալի գումարներ են ներդնում իրենց ռազմական արդյունաբերության մեջ: Հյուսիսային Կորեայի հետ լարվածության պատճառով, նրանք գտնվում են «պատերազմական տնտեսության» ռեժիմում: Հարավային Կորեայի առավելություններից մեկն այն է, որ նրա արտադրած սպառազինությունը հիմանականում համատեղելի է նաև ՆԱՏՕ-ի համար օգտագործվող ԱՄՆ-ի զինատեսակների հետ:

Զենքի շուկայի հիմնական խաղացողներից է նաև Իսրայելը, հատկապես կիբերանվտանգության և անօդաչու թռչող սարքերի ոլորտներում: Վերջին երկու տարիներին, Իսրայելը նույնպես անսպասելի բեկում մտցրեց եվրոպական շուկայում, որն ավանդաբար պատկանում է ՆԱՏՕ-ի արդյունաբերողներին: Արևելյան Եվրոպայի երկրների հակաօդային պաշտպանության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին, 2022թ.-ին Գերմանիան մեկնարկեց «European Sky Shield» ծավալուն նախաձեռնությունը՝ միավորելով տասնյոթ երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային և Բալթյան երկրներին: ԱԹՍ հարձակումներից մինչև բալիստիկ հրթիռների սպառնալիքներից պաշտպանվելու համար, վահանը կներառի մի շարք սարքեր, ներառյալ իսրայելական “Arrow 3” համակարգը, որն աշխարհում առաջադեմներից մեկն է, և նախատեսված է հեռահար հրթիռներ որսալու համար: Գործարքը կարժենա շուրջ 4 միլիարդ եվրո, որի առաջին 560 միլիոն եվրոանոց տրանշի համար Գերմանիայի խորհրդարանն արդեն քվեարկել է: 2022թ. նոյեմբերին Ֆինլանդիան ևս հայտարարեց, որ Իսրայելի հետ 317 միլիոն եվրոյի համաձայնագիր է ստորագրել «Դավթի պարսատիկ» հակահրթիռային պաշտպանության համակարգը ձեռք բերելու համար: Թե առաջիկայում իսրայելա-պաղեստինյան վերսկսված պատերազմն ինչպես կփոխվի Իսրայելի ռազմարդյունաբերության մատարակարարումների ուղղությունը՝ դեռ պարզ չէ: Սակայն այն երկարաձգվելու պարագայում, բնականաբար Իսրայելը նախապատրվությունը կտա իր կարիքների բավարարմանը:

Ուկրաինական հակամարտությամբ առաջացած համաշխարհային լայնածավալ վերազինման այս իրավիճակում Իրանը և Հյուսիսային Կորեան ևս կարողացան իրենց դրսևորել Ռուսաստանի կարիքները բավարարելու հարցում։ 1992-ից մինչև 2022թ. Իրանը զենք արտահանողների շարքում 38-րդն, իսկ 2022թ-ին բարձրացավ 16-րդ տեղը՝ հիմնականում անօդաչու սարքերի արտահանման շնորհիվ: Հյուսիսային Կորեան ևս համատեղելիություն ունեցող զինատեսակներ մատակարարեց Ռուսաստանին։

Չնայած, որ Ռուսաստանը պատմականորեն երկրորդ տեղն է զբաղեցրել աշխարհում ռազմական տեխնիկա արտահանող երկրների ցանկում, այն այժմ ժամանակավորապես երրորդ տեղ զբաղեցնելու շեմին է։ Սառը պատերազմից ի վեր Միացյալ Նահանգները մենաշնորհել է համաշխարհային շուկայի 35-40%-ը, Ռուսաստանը՝ 20-25%-ը, իսկ Ֆրանսիան՝ 5-10%-ը։ Այժմ Ռուսաստանն ունի զենքի արտահանման շուկայի մոտ 9% մասնաբաժինը:

Ֆրանսիան կարծես չի կարողանում վերականգնել իր դիրքերն Աֆրիկյան մայրցամաքում, որտեղ կորցրեց ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական ազդեցությունը (քանի որ նրա զորքերը ստիպված էին լքել Սահելը), չնայած Ռուսաստանի համար լարված իրավիճակին: Այնուամենայնիվ, Փարիզը նույնպես պայքարում է եվրոպական շուկայում դիրքավորվելու համար: Ներկայումս Ֆրանսիան, շահել է ամբողջ աշխարհում զենքի վաճառքի աճից, որի արտահանումը 2018-2022թթ. աճել է 44%-ով: Սակայն, Ուկրաինայում հակամարտության բռնկմամբ բացված շուկաները նվաճելիս Ֆրանսիան հետ է մնում։ Ոլորտի շատ մասնագետներ կարծում են, որ այդ դժվարությունները պայմանավորված են դիվանագիտական հարաբերությունների խճճվածությամբ, ռազմական գնումների հետ կապված վարչական բյուրոկրատիայի և տեխնոլոգիաներ փոխանցելու ընդհանուր դժկամությամբ: Մինչ Վաշինգտոնն ու Լոնդոնը մրցակցում են ուկրաինական շուկայում, Փարիզը փորձում է գրավել այնպիսի երկրների շուկաներ, ինչպիսիք են Հայաստանը, Ղազախստանը և նույնիսկ Ուզբեկստանը։

Պարզ է, որ ուկրաինական ճգնաժամի արդյունքում վերսկսված սպառազինությունների մրցավազքը չի կարող անվերջ ֆինանսավորվել, նույնիսկ եթե երկրերը դա հրապարակավ չասեն։

Պարտքի պատն աշխարհում դառնում է իրականություն: Այսօր պետությունները պայքարում են բարձր պարտքի, կրթության, սոցիալական և առողջապահության հրատապ մարտահրավերների, ինչպես նաև բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակության մտահոգությունների դեմ: Այդ պատճառով էլ ԱՄՆ-ում 2024թ. ռազմական բյուջեի ընդունումը բուռն քննարկումների տեղիք է տալիս՝ հարցականի տակ դնելով Ուկրաինային և Իսրայելին ԱՄՆ ռազմական աջակցությունը:

Աշխարհում ստեղծված այս իրավիճակում, Հայաստանի ռազմական կարիքների բավարարումն ու բանակի մարտունակության բարձրացումը դառնում է դժվար լուծելի գերխնդիր: Թե որքանով են կարողանում ՀՀ կառավարիչները լուծել զենքի ձեռքբերման խնդիրը՝ ցավոք տեսնում ենք: Աշխարհը սպառազինվում է, իսկ սրանք, թշնամու քթի տակ, դեռ իրենց արագ քանդվող ասֆալիտի ու սալահատակի գովքն են անում»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:46 02/12/2023  |  ՄեկնաբանությունԱրցախը հանձնել են ու հիմա երազում են փող աշխատելու մասին․ թուրքերն ու ադրբեջանցիներն էլ այնքան միամիտ են, որ ձեզ թույլ են տալու համգիստ փող աշխատե՞լ․ Զաքարյան
16:50 28/11/2023  |  ՄեկնաբանությունԱջ ու ձախ խոսում են “ազատ շուկայի” մասին, տնտեսական մենաշնորհների` իբրև թե վերացման մասին, բայց դրանից, միևնույն է, արտաքին ներդրումները չեն գալիս Հայաստան. Զաքարյան
19:09 27/11/2023  |  ԼՐԱՀՈՍՀՀ իշխանությունը մրցակցության մեջ է մտել հնարավոր բոլոր ավտորիտար բնույթի ռեժիմների հետ. Տիգրան Աբրահամյան
21:44 24/11/2023  |  ՔաղաքականԱղավաղված պատմությունն առավել ևս լավ խորհրդատու չէ. գործող իշխանությունը նենգափոխում է մեր պատմությունը. Հայկազուն Ալվրցյան
15:13 20/11/2023  |  ԼՐԱՀՈՍՄնալու ենք բաց դաշտում՝ խոցելի ու բախտի քմահաճույքին. սա Հայաստանի դեմ ուղղված քյալագյոզություն է. Արտակ Զաքարյան
19:21 17/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱրևմուտքում այնքան կլսեն ու կծափահարեն մինչև սրանք այլևս որևէ մեկին պետք չեն լինի․ Աբրահամյան
21:14 14/11/2023  |  ԼՐԱՀՈՍՏՏ ընկերությունները պետբյուջեից դրամաշնորհ են ստացել և լուծարվել․ «Հետք»
16:51 14/11/2023  |  ՄեկնաբանությունԵրկիրն թաղել են ողբերգությունների, կորուստների ու սպառնալիքների մեջ, և որպես ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ դրանից չեն ամաչում. ՀՀ անձնագրի վիճակից՝ ամաչում են. Զաքարյան
14:18 10/11/2023  |  ՄեկնաբանությունՎարչապե´տ Նիկոլը, եթե 2016թ.-ի պատգամավոր Նիկոլի ձեռքն ընկներ` այսօրվա վիճակի համար, ամենավերջին հայհոյանքները կստանար. Արտակ Զաքարյան
20:03 09/11/2023  |  ՔաղաքականՄեր պետությունը հիմա շատ ավելի թույլ է, ավելի շատ կորուստներ ունի, քան՝ 2020 թ-ի նոյեմբերի 9-ին. քաղաքագետ

Արխիվ

[]