ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պնդումները, թե այդ տարիներին Ալիևը ինչ-որ բան է ուզել բանակցային սեղանների շուրջ, աբսուրդ են. Արծվիկ Մինասյան 12/04/2023 12:16 | Քաղաքական
Թե՛ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ Լեռնային Ղարաբաղը վերամիավորման մասին իրենց համատեղ որոշումից, որ կայացրել են Խորհրդային Միության ժամանակ, հեռացել են։ ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստում նման հայտարարությամբ է հանդես եկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում քննարկում է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած օրենքի նախագիծը:
Նա նաև «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինսյանին, ով նախագիծը հանձնաժողովում ներկայացնող հիմնական զեկուցողն է, խնդրեց հենց «Հայաքվեի» տրամաբանության ներքո անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի բանակցած ընդհանուր պետության փաթեթին՝ ընդգծելով, որ այնտեղ նշվում է, որ տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները կարևոր են և Լեռնային Ղարաբաղը հանրապետությունը ձևի միավոր է՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում։
«Ինչ վերաբերմունք ունեք Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, որը 1991 թ-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրականացրած հանրաքվեն առաջարկում էր փոխարինել անորոշ ժամկետներում, անորոշ մասնակցությամբ հանրաքվեով։
Ինչ վերաբերմունք ունենք Եվրոպայում անվտանգության Ստամբուլյան Խարտիայի վերաբերյալ, որտեղ, համոզված եմ, փնտրել եք «Ազգերի ինքորոշում» բառակապակցությունը, որը չկա, փոխարենը կա այն, որ մարդու իրավունքները և ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է բացառապես ամրապնդեն երկրների տարածքային ամբողջականությունը»,- նշել է Կարապետյանը։
Նա նաև խնդրեց անդրադառնալ 2010 թ-ի ՀՀ վարչատարածային բաժանման մասին օրենքին, որտեղ նշվում է, որ Հայաստանի հարավ-արևելյան սահմաններից այն կողմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունը։
Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ վերամիավորման ուղղությամբ քայլեր չիրականացնելը թյուր կարծիք է։ «1990 թ-ի ՀՀ ԳԽ-ում եղել են ԼՂՀ-ից պատգամավորական մանդատով օժտված անդամներ, ՀՀ ԳԽ-ում եղել է Հայաստանի և Արցախի վերաինտեգրման հանձնաժողով, ընունվել են բազմաթիվ ակտեր, այդ թվում՝ ներկայացուցչական մակարդակով ։ Որպեսզի հստակ երևա, որ վերամիավորման ճանապարհին անկախությունը եղել է միջանկյալ քայլ։ Դրա վկայությունն է նաև այն, որ ՀՀ և ԼՂՀ-ի միջև եղել է համաձայնագիր, որը գործել է 2 երկրների միջխորհրդարանական հանձնաժողովում։ Ցավոք, վերջին 2-2.5 տարի է, որ այս հանձնաժողովը չի գործում»։
Անդրադառնալով բանակցային գործընթացի փուլերին՝ նա ընդգծեց, որ ամենատարբեր առաջարկները, որ Ադրբեջանի, Թուրքիայի կամ նրանց հովավանավորների կողմից փորձ է արվել ներկայացնել և դրանցում անտեսված է եղել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ ՀՀ պաշտոնական ներկայացուցիչների կողմից բացառությամբ ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի ղեկավարման ժամանակահատվածի, երբևէ նախկինում ընդունելի չեն համարվել։
«Ինքնորոշման իրավունքի անտեսման փաստը չի համարվել ՀՀ պաշտոնական դիրքորոշում, հակառակը, մշտապես շեշտվել է ինքնորոշման իրավունքի կարևորությունը և դրա անվերադարձելիության փաստը։ Ինչ վերաբերում է Մինսկի համանախագահությանը, ապա այն Արցախյան խաղաղ կարգավորման միջազգային միակ ձևաչափն է եղել, որի բոլոր հայտարարություններում ինքնորոշման իրավունքը ֆիքսված է եղել մյուս սկզբունքների հետ միասին, այն է՝ տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելության, ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում։ Բոլոր տեղերում ինքնորոշման իրավունքը կարմիր գծի նման անցել է։
Նա շեշտեց, որ փաստ է, որ մինչև 2023 թ-ի հոկտեմբերի 6-ը ՀՀ որևէ պաշտոնական ներկայացուցիչ որևէ փաստաթղթով, որևէ բանավոր հայտարարությամբ Արցախը չի համարել Ադրբեջանի մաս։ «Չկա որևէ փաստաթուղթ կամ որևէ բանավոր հայտարարություն, որ 1991 թ-ից սկսած, որ դուք կարող եք վկայակոչել, ըստ որի՝ Արցախն Ադրբեջանի մաս է։ նման բան չի եղել՝ մինչև ձեր իշխանության գալը։
Ավելին, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մինչև Ձեր իշխանության գալը բացարձակապես կապ չի ունեցել Արցախի ինքնորոշման և Արցախի անկախության հետ 2 պատճառով, նախ՝ Ալմա-Աթային հռչակագիրը որևէ կերպ չի կապնվում Արցախի Հանրապետության հետ, քանի որ այդ հռչակագիրն Ադրբեջանը վավերացրել է 1993 թ-ի աշնանը, իսկ սահմանները, որոնք դուք սիրում եք վկայակոչել, վերաբերում է 1993 թ-ի աշնան դրությամբ գոյություն ունեցող դրության հետ, որտեղ ոչ Լեռնային Ղարաբաղ, ոչ ՀՀ տարածքները որևէ առնչություն չունեն Ադրբեջանի տարածքների հետ, բայց դուք, չգիտեմ ինչի՝ փորձում եք դա մեկնաբանել ի վնաս Հայաստանի և հայ ժողովրդի»։
Ինչ վերաբերում է վարչատարածքային բաժանման մասին օրենքին, ապա Մինասյանն ընդգծեց, որ միջազգային ընկալման տեսակետից քանի դեռ ինքը միջազգային ճանաչում չի ստացել՝ որևէ ձևով այդ տարածքը չի կարելի համարել քո տարածքը՝ քո պաշտոնական փաստաթղթերում, դա անտրամաբանական է։ «Այդ օրենքում կա նաև մի շատ կարևոր ձևակերպում, որ ՔՊ-ն մոռանում է, որ ՀՀ-ն սահմանակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ։ Ուղիղ գրված է՝ պետական սահման՝ ԼՂՀ։ Սրան ինչո՞ւ չեք անդրադառանում, վերջին հաշվով կարևոր է, որ այս հարցը քրեաիրավական գնահատականի արժանացնել, ինչն է պատճառը, որ շատ հատվածներում, այո՛, գրված է Ադրբեջանի Հանրապետություն։
Ընդ որում՝ այս ձևակերպման օգտին Նիկոլ Փաշինյանը քվեարկել է դեռևս 2016 թ-ին»։
Միաժամանակ, նա ընդգծեց, որ ՀՀ վարչատարածքային մասին օրենքը չի կարող հիմք ընդունվել միջազգային հարաբերություններում։ «Միջազգային փորձում նման բան չկա, եթե, իհարկե, դու չես ուզում թշնամուն օգնել»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից