Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

2023-ին ՀՀ մարզիկները նվաճել են 426 մեդալ. վարչապետի գլխավորությամբ քննարկվել է սպորտի ոլորտի ռազմավարության նախագիծը 12/04/2023   17:25  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարության նախագիծը:

Մինչ նախագծի քննարկմանն անցնելը, վարչապետն անդրադարձել է վերջին տարիներին սպորտի ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության ակտիվացմանը: «Նախնական տպավորությամբ, գոնե 2022 և 2021 թվականների արդյունքներով, մենք, կարծես թե, տեսնում ենք, որ սպորտի ոլորտում միջազգային հարթակներում մեր մարզիկներն առավել մեծ հաջողություններ են ունենում, և այդ առումով մեր վարած քաղաքականությանը շատ կոնկրետ և շոշափելի արձագանք ենք տեսնում: Նախորդ տարի արձանագրել էինք, որ աննախադեպ թվով մեդալներ են նվաճել մեր մարզիկները միջազգային հարթակներում»,- նշել է վարչապետը և հետաքրքրվել, թե  այս տարվա վիճակագրությունն ինչպիսին է, որը, ըստ նրա, կարևոր բազային տեղեկատվություն է ռազմավարության քննարկման համար:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը ներկայացրել է, որ նախորդ տարի ռեկորդային էր ցուցանիշը, քանի որ տարվա արդյունքներով գրանցվել էր 307 մեդալ, որը 30 տոկոսով ավելին էր, քան մինչև այդ գրանցված ամենաբարձր արդյունքը: Ժաննա Անդրեասյանի խոսքով, սակայն, այս տարի արդեն գրանցվել է 426 մեդալ, որը 37 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա ռեկորդային արդյունքը. 315 մեդալ՝ Եվրոպայի առաջնություններում և 111 մեդալ՝  աշխարհի առաջնություններում: ԿԳՄՍ նախարարը հավելել է, որ այս տարվա ցուցանիշը դեռ կավելանա, քանի որ  այս օրերին անցկացվող Բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ անցած վեց մարզիկներն առնվազն արծաթե կամ ոսկե մեդալակիր են  դառնալու:

Ժաննա Անդրեասյանի խոսքով, այս ցուցանիշները սպորտի բնագավառում կառավարության կարևոր քաղաքականության և շարունակական աջակցության հետևանք է: Ընդգծելով այս տարի Հայաստանում անցկացված միջազգային խոշոր մրցաշարերի կարևորությունը՝ ԿԳՄՍ նախարարը նշել է. «Այս տարի մենք արդեն հյուրընկալել ենք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, սամբոյի մեծահասակների Աշխարհի առաջնությունը: Ինչպես նշեցի, հենց այս օրերին բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Աշխարհի առաջնությունն է անցկացվում: Ընդհանուր առմամբ, մենք ունեցել ենք ավելի քան 2200 մարզիկներ, որոնք այս տարի առաջնություններին մասնակցելու համար այցելել են Հայաստան, և սա նույնպես ցույց է տալիս, որ սպորտի ոլորտում մեր աշխատանքներն իրենց արդյունքներն ունենում են»:

Նիկոլ Փաշինյանը նաև հետաքրքրվել է, թե ինչպիսին է Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում առաջընթացի վիճակագրությունն առանձին-առանձին, ինչին ի պատասխան ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է, որ 2021թ. աշխարհի առաջնություններում,  ընդհանուր առմամբ, գրանցվել է 49 մեդալ, իսկ այս տարի՝ 111 մեդալ: 2021-ին Եվրոպայի առաջնություններում գրանցվել է 150 մեդալ, իսկ այս տարվա արդյունքներով՝ 315 մեդալ: «Առանձին վարվում է վիճակագրություն, թե քանի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներ ենք գրանցել: Այս տարվա արդյունքներով ունենք 117 ոսկե, 118 արծաթե և 191 բրոնզե մեդալ: Համեմատության համար, նախորդ տարի գրանցել էինք 104 ոսկե, 70 արծաթե և 133 բրոնզե մեդալ: Այսինքն, ինչպես տեսնում եք, թե՛ ընդհանուր առմամբ մեդալների թիվն է ավելացել և թե՛ նաև մեդալների հարգը: Այսինքն՝ ոսկե և արծաթե մեդալները նույնպես իրենց կշռով ավելի շատ են»,- հավելել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր հերթին նշել է, որ մեդալներ են գրանցվել նաև այնպիսի մարզաձևերից, որտեղ կամ առաջին անգամ է մեդալ գրանցվում կամ էլ վաղուց մեդալ չի գրանցվել, օրինակ՝ սուսերամարտ, սպորտային պարեր, թաեքվոնդո, ձյուդո: Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ առաջընթաց կա նաև այն առումով, որ մեդալները գրանցվում են տարբեր տարիքային խմբերում. «Օրինակ, երբ խոսում ենք մարմնամարզության, ըմբշամարտի և մյուս սպորտաձևերի հաջողության մասին, շատ կարևոր է, որ թե՛ պատանիների, թե՛ երիտասարդների, թե՛ մեծահասակների թիմերում արդյունքներ կան, ինչը նշանակում է, որ կա նաև շարունակականություն, և նաև վաղվա թիմերը նույնպես այդ արդյունքները շարունակելու են»։

Վարչապետն անդրադարձել է նաև դպրոցներում սպորտային դահլիճների կառուցմանը և նշել, որ վերջին տվյալների համաձայն, մինչև տարեվերջ մոտ 15 սպորտային դահլիճներ են շահագործման հանձնվելու այն դպրոցներում, որտեղ նախկինում դրանք չեն գործել։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է դասաժամերից դուրս մոդուլային դպրոցների ենթակառուցվածքների տրամադրումը սպորտային խմբերի պարապմունքների համար և ընդգծել, որ վարձակալության առաջին պայմանագրերն արդեն կան: «Նաև շատ կարևոր եմ համարում հանրակրթության չափորոշչի մեջ ֆիզկուլտուրայի դասերի հետ կապված կրեդիտային համակարգի ներդրումը. երբ, այսպես ասած, ֆիզկուլտուրայի դասերը և երեխաների մարզական նախասիրություններն իրար չենք հակադրի, ընդհակառակը՝ իրար կլրացնեն։ Եթե մեկը պրոֆեսիոնալ մարզիկ դառնալու նպատակադրում ունի, կարող է ֆիզկուլտուրայի համար նախատեսված դասաժամերն օգտագործել իր մարզաձևում լրացուցիչ մարզումներ իրականացնելու համար։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր տեղեկատվություն է»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանում անցկացվող մրցումների արդյունքում որոշ ֆեդերացիաներ դիմում են առաջնությունները Հայաստանում անցկացնելու նպատակով։ «Սա նշանակում է, որ Հայաստանը նաև մարզական քարտեզի վրա իր ուրույն տեղն է ձեռք բերում, և սա էլ է շատ կարևոր այդ միջազգային մրցաշարներն ընդունելու առումով»,- նշել է Արայիկ Հարությունյանը։

Այս թեմայի համատեքստում Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ  բարձր մակարդակով անցկացված միջազգային մրցաշարերը նաև երկրի միջազգային հանրահռչակման առումով են կարևոր։ «Ես համարում եմ, որ Հայաստանում Եվրոպայի առաջնություններ անցկացնելը շատ լավ ներդրում է և՛ երկրի միջազգային հեղինակության բարձրացման, և՛ ֆիզկուլտուրայի և սպորտի հանրահռչակման, և՛ տուրիստական հոսքեր, տնտեսական առումով, ապահովելու համար»,- ընդգծել է վարչապետը։ Կարեն Գիլոյանն այս առումով նշել է, որ երկու տարում Աշխարհի, Եվրոպայի առաջնությունների տարբեր տարիքային խմբերի 6 մրցում է անցկացվել, և մոտավորապես 220 միլիոն մարդ է դիտել այդ մրցումները տարբեր հարթակներում:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ երեկ Եվրոպայի մարմնամարզության ֆեդերացիայի և Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի միջև ստորագրվել է 2027 թվականի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու վերաբերյալ պայմանագիր և հավելել. «Այսինքն՝ պայմանագիրն արդեն կա, և մենք հաջորդ տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերն ընդունելու հայտ ենք ներկայացնելու Փարիզում, որտեղ արդեն վերջնական որոշում է կայացվելու»։

Հաջորդիվ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարության գլխավոր նպատակները, որոնք են՝ ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպն ազգային կենսակերպ դարձնելը և Հայաստանի Հանրապետությունը սպորտային բարձր նվաճումների երկիր դարձնելը: Ներկայացվել են նաև այդ նպատակներին հասնելու քայլերն ու ակնկալվող արդյունքները:   

Նախագծի շուրջ ծավալվել է քննարկում, արծարծվել են ռազմավարության նպատակների իրագործմանն առնչվող հարցեր, ներկայացվել են առաջարկություններ, դիտարկումներ ոլորտի զարգացման հիմնական ուղղությունների և դրանցից բխող միջոցառումների վերաբերյալ:

Վարչապետը կարևորել է սպորտի զարգացման ուղղությամբ թիրախավորված և շարունակական աշխատանքը՝ ընդգծելով, որ այն Հայաստանի կառավարության ռազմավարական ուղղություններից է: 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:14 04/12/2023  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանը «վրեժխնդիր» է լինում Երևանցիներից. Մանուկյան
19:29 02/12/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը Հրազդանում քննարկել է ՏԻՄ-երում ՔՊ խմբակցության աշխատանքներին վերաբերող հարցերը
15:56 02/12/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն այցելել է Ջրառատի նորակառույց միջնակարգ դպրոց
10:50 02/12/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին և փոխնախագահին
08:44 02/12/2023  |  ՄամուլՎարչապետի աշխատակազմի համար նոր կահույք է ձեռք բերվել․«Հրապարակ»
08:27 02/12/2023  |  Մամուլ«Սխալվելու վճռականության» մեջ... շփոթվածները․ «Փաստ»
08:21 02/12/2023  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանի լիազորությունը կավելանա ևս մեկով. նոր որոշում. «Ժողովուրդ»
17:47 01/12/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետին է ներկայացվել Ֆինանսների նախարարության 2023 թվականի գործունեության հաշվետվությունը
13:56 30/11/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը 900 000 դոլար կհատկացնի WITSA-ին անդամակցության համար. Երևանում կանցկացվի ՏՏ համաշխարհային համաժողով
12:30 30/11/2023  |  ԼՐԱՀՈՍ2024 թվականի աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 3-ից. Փաշինյանն օրերը խառնել էր

Արխիվ

[]