ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսուհետ միայն ուժեղ Նանարին կտեսնեք, թույլ չեմ տա որեւէ մեկը ուրախանա իմ անզորությունով. Նանար Պողոսյան 12/03/2023 13:54 | Մեկնաբանություն
Արցախցի իրավաբան Նանար պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Տեսնես ինչու՞ են մարդիկ ուզում իրենց դիմացիներին միշտ դժբախտ ու խեղճացած տեսնել։
Ուրեմն, երբ Արցախից տեղահանվեցի, շատ վատ վիճակում էի, դեպրեսիայի մեջ, պատասխանատու չէի իմ քայլերին, չնայած նորմալ վիճակ էր ամեն ինչ կորցրած մարդու համար, այդժամ բոլորն իմ կողքին էին խոսքերով, ամեն օր ինձ հույս էին տալիս, սփոփում, որ չպետք է կոտրվեմ, որովհետեւ հպարտանում էին իմ չկոտրվող, հայրենատեր տեսակով եւ այլն։
Ի դեպ այդ այն մարդիկ էին, որ տարիներով հետեւում էին ինձ, հպարտանում ինձնով, այսինքն լավ ճանաչում էին ինձ։
Հայաստան հասնելուն պես միայն եզակիները եղան, որ ոչ թե խոսքով, այլ գործով եղան իմ կողքին ու մինչեւ այսօր։
Հիմա, երբ փորձում եմ դուրս գալ դեպրեսիայից եւ շարունակել միջոցներ ձեռնարկել իմ ընտանիքի հոգսը մի փոքր թեթեւացնելու համար, այսինքն նրանց հալալ քրտինքով վաստակածը մատուցել հանրությանը, տեղեկացնել, որ քույրիկներս արդեն բացել են իրենց հրուշակեղենի արտադրամասը եւ այլն։
Այսինքն ընկերներիդ եւ կողքիդ կանգնած մարդկանց շնորհիվ մանրից փորձում ես ոտքի կանգնել, ժպտալ, որովհետեւ մի ողջ գիտակցական կյանք դեռ դիմացդ է ու պիտի ուժեղ լինես, որ կարողանաս փորձություններին դիմակայել։
Այսինքն գրում եմ ոչ թե իմ, այլ իմ հարազատների մի փոքր հաջողության մասին։
Մեկ էլ տեսնեմ 22 հոգի ընկերներիս եւ հետեւորդներիս շարքից պակասել են։
Փաստորեն դուք ինձ ուզում էիք միայն լացելուց տեսնել, խեղճացած տեսնել, կոտրված տեսնել, որ կեղծ սփոփեիք, խղճաիք, օգնություն առաջարկեիք, բայց որ շատ դժվարությամբ փորձում ենք մեր ապրուստի միջոցը մենք վաստակել ու կիսվում եմ մեր մի փոքր հաջողության մասին աչքներդ չի՞ վերցնում, որ ջնջվում եք։
Ուղղակի զարմանում եմ նման մարդկանցից, էդ որ տենց ձեզ լավ աղջկերքի եւ լավ տղերքի տեղ եք դրել, էսքան ժամանակա ես անգործ, որ մեկդ եք մի նորմալ գործ առաջարկել, բայց, որ ես երկար փնտրելուց հետո Աստված տա մի գործ գտնեմ, էն ժամանակ լավ քնարկելու եք, իսկ միայնակ ժամանակ սաղ ծպտյալ եք։
Ինչքան չար մարդիկ կան, հետո Աստծուց են բողոքում։
Ես կոտրվող չեմ իզուր չջանաք, լավ է, որ հիմա ջնջվեցիք, թե չէ Արցախում մեծ կարծիք ունեինք ձեր մասին, բայց եկանք տեսանք, որ կեսից շատը ծակ հայրենասերներ եք, ի դեպ որոշներն էլ Արցախը վաղուց լքած Հայաստանում <<կտրիճ>> դառած, հանուն սուտի հայրենասիրության լսարան ձեռք բերած, հանուն ապահով լավ կյանքի Արցախի դրոշի տակից փախած, եկած Հայաստանում Արցախի դրոշով նկարված իբր լավ մասնագետներ հիմնավորված, այսինքն մարդկանց աչքերը փակած էլի, բայց էդ իրենց լսարանի մարդիկ մի օր չեն հարցրել, ասեն այ քույրիկ կամ այ եղբայր էդ մասնագիտությունդ, էդ հայրենասիրությունդ ինչու Արցախին չես ծառայեցրել, ինչու Արցախում չէիր պայքարում, ինչու օրինակ չես ծառայել, վերջապես ինչու ես մինչեւ պատերազմը Արցախդ լքել, որ ոչ բռնի տեղահանվել ես, ոչ հարազատ ես կորցրել։
Այսուհետ միայն ուժեղ Նանարին կտեսնեք, թույլ չեմ տա որեւէ մեկը ուրախանա իմ անզորությունով։ Ես անզոր չեմ, փորձությունա սա էլ կհաղթահարեմ, իսկ ինձ հետ կմնան իսկականները, հալալները, որքան շատ մաղվեք այնքան շատ տեղ կբացվի հետեւորդներիս ընկերության հայտերն ընդունելու համար, թե չէ 5.000-ը վաղուց լրացած է չեմ կարող ընդունել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ