Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

Աուտիզմով երեխաները կրկնակի խոցելի են դարձել տեղահանությունից հետո․ նրանց պատել է անվստահությունը, ծնողներին՝ անորոշությունը․ 6-ամյա Գոռի պատմությունը 12/02/2023   15:52  |  Ցեղասպանություն՝ Արցախում

Մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանում երեկոյան ժամերին աշխատանքից տուն շտապող բազմահազար մարդկանց հոսքը չի խանգարում, որ Լեոնիդ պապն ամեն երեկո թոռան՝ 6-ամյա Գոռի հետ, մետրո նստի։ Պապ ու թոռ Արցախից են, բռնի տեղահանվել են սեպտեմբերի 25-ին։ Մետրոն նրանց, ի տարբերություն մյուսների, տուն չի հասցնում, բայց օգնում է, որ Գոռը «երջանիկ» զգա իրեն։

«Ամբողջ օրը սպասում է, թե երբ է մթնելու, որ պապիկի հետ մետրո նստի։ Անգամ պատառաքաղը վերցնում, պապիկին կերակրում է, որ շուտ վերջացնի ճաշն ու դուրս գան զբոսանքի։ Թեկուզ մեկ կանգառ գնան, մենակ թե նստի․․․ Այս երկու ամսվա ընթացքում մետրոն միակ բանն է, որ շատ հավանել է Գոռը․․․ Չի հարմարվում, ձանձրանում է, տեղը չի գտնում․․․»,-«Փաստինֆո»-ին պատմում է փոքրիկի մայրը՝ Էլինան։

Տղայի մոտ 2 տարեկանում աուտիզմ է ախտորոշվել։ Նախանշաններն ի հայտ գալուց անմիջապես հետո նրա հետ Ստեփանակերտի Ք․ Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի մասնագետներն են սկսել աշխատել։ Սկզբում լոգոպեդներն ու հոգեբանները շաբաթական երկու օր էին զբաղվում Գոռի հետ, հետո սկսեց նաև Կենտրոնի մանկապարտեզ հաճախել։ Այդտեղ արդեն օրական չորս ժամ էր մնում, անհատական ու խմբակային դասերի մասնակցում։

«Մինչև 8-9 ամսականը ոչ մի նշան չկար, որ երեխայի մոտ նման խնդիր կարող է լինել․ ակտիվ արձագանքում էր մեզ, իր տարիքակիցների պես բլբլացնում, մամա-պապա էր ասում․․․ Հետո աստիճանաբար մարեց դա։ Երկու տարեկանում ոչ մի բառ չէր ասում, չէր տարբերում ոչ ինձ, ոչ հայրիկին․․․ Հինգ տարեկանում նոր հասկացել է, որ ես իր մայրիկն եմ․․․Այսինքն երեք տարի Գոռը ոչ խոսում էր, ոչ՝ կենտրոնանում։ Որ ճաշ էր ուզում, ափսեն վերցնում էր, գնում կանգնում գազի մոտ, որ հասկացնի՝ սոված է․․․»,-հիշում է մայրը։

Երկար ընդմիջումից հետո Գոռի բերանից քեռին՝ Հայկը, բավականին ջանք թափելով, կարողանում է դուրս բերել առաջին բառը՝ «քեռի»․․․

Փոքրիկ Գոռը՝ հարազատ Արցախում

 

Մինչ այդ փոքրիկը՝ ընտանիքի հետ, բավականին դժվար ճանապարհ է անցնում․ խոսքի բացակայությունը նրան շատ էր նյարդայնացնում, հույզերն արտահայտել չէր կարողանում։ Մայրը հիշում է՝ եղել է մի շրջան, որ տան դռներն ու պատուհանները փակ էին պահում․

«Վախենում էինք, որ կարող է աննկատ դուրս գալ տնից։ Վտանգավոր էր անգամ մի քանի վայրկյանով մենակ թողնելը, դուրս էր վազում։ Նման մի դեպք եղել է․ ամբողջ ընտանիքով փողոցն ընկած Գոռին էինք փնտրում․․․ Մի ընթացք էլ սովորել էր՝ ուժեղ, շրխկոցով փակում էր դռները, պատուհանները․․․ Դուր էր գալիս իրեն էդ ձայնը։ Զարմանալիորեն, եթե 3-4 տարեկանում երեխաները, սովորաբար, վախենում են բարձր ձայներից, աղմուկից, ինքն ընդհանրապես չի վախեցել։ Անգամ պատերազմի ժամանակ պայթյունների ձայները սովորական էին իր համար։ Ռմբակոծելուց հետո հեռացող ինքնաթիռի հետևից դեմքի այնպիսի հանդարտությամբ էր նայում, որ զարմանում էինք»։

Բռնի տեղահանությունից կարճ ժամանակ անց Գոռը Երևանում է սկսել դպրոց հաճախել։ Մայրը դժվարանում է ասել, թե նոր միջավայրում Գոռի համար ամենադժվար հաղթահարելին ինչն է եղել։ Դպրոցին, ի զարմանս ընտանիքի անդամների, շուտ է հարմարվել, բայց երեխների հետ դեռ չի շփվում․

«Արցախում էլ դժվարությամբ էր դասընկերների հետ շփվում․ հիմնականում մի անկյունում նստում՝ խաղում էր։ Նոր էր սկսել քիչ թե շատ շփվել հետները, պատերազմը սկսվեց։ Բայց մանկապարտեզում, որտեղ տանում էի դպրոցից հետո, այնքան լավ էր զգում իրեն։ Այդտեղ իր նման հատուկ կարիք ունեցող երեխաներ չկային, առանց խնդրի բալիկներ էին, բայց ինքն էնքան աշխույժ և ուրախ էր լինում։ Այստեղ՝ նոր միջավայրում, դեռ չի ադապտացվել»։

Գոռի խնդրի մասին Էլինան տեղեկացրել է դասղեկին ու խնդրել, որ անհատական աշխատանք տանեն նրա հետ։ Դպրոցը, որտեղ հիմա հաճախում է տղան, ունի և՛ հատուկ մանկավարժ, և՛ հոգեբան, բայց մայրը չգիտի  Գոռի հետ այդ մասնագետներն աշխատում են, թե ոչ, որևէ զրույց իր հետ այդ թեմայով չեն ունեցել, բայց տեղյակ է, որ դասվարն է օգնել Գոռին՝  գրել մասնիկները։

Փակուղուց ելքեր որոնելով․․․

 

«Ամենամեծ խնդիրը հիմա Գոռի համար որևէ կենտրոն գտնելն է, որտեղ իր հետ 3-4 ժամ կզբաղվեն, խոսքի զարգացման պայմաններ կլինեն, որտեղ կշփվի իր տարիքակիցների հետ։ Ես աշխատում եմ, իր հետ զբաղվելու համար շատ քիչ ժամանակ է մնում։ Չաշխատել էլ չեմ կարող, քանի որ այստեղ վարձով ենք ապրում։ Բացի այդ, կարծում եմ՝ իմ ու մասնագետի աշխատանքը շատ տարբեր են։  Կան կենտրոններ, իհարկե, որտեղ 30 րոպե կամ մեկ ժամ զբաղվում են մասնագետները՝ լոգոպեդ, հոգեբան։ Նման կենտրոն հաճախում է Գոռը, բայց շաբաթական երկու օր կես կամ մեկ ժամով արդյունք, ցավոք, չենք տեսնում»,-ասում է Էլինան։

Լոգոպեդ, հատուկ մանկավարժ, «Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր Սուսաննա Դավթյանը նույնպես շեշտում է՝ այդ խմբի երեխաները  մասնագետների աջակցության կարիք ունեն։ Այս պարագայում, քանի որ գումարվել է նաև տեղահանությունը, նրանք կրկնակի խոցելի են դարձել ու շատ նուրբ մասնագիտական մոտեցում պետք է ցուցաբերվի։

«Երբ շփվում ենք ծնողական համայնքի հետ, պարզ է դառնում, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքը բավարար չէ․ շաբաթական  1-2 անգամ կես ժամանոց պարապմունքները քիչ են արդյունքի հասնելու համար՝ մանավանդ,  եթե ընդգծված վարքային խնդիրներ կան։ Բազմաթիվ երեխաներ դպրոցում հատուկ ուղեկցողի կարիք են ունենում։ Դա, որպես կանոն, հատուկ մանկավարժ պետք է լինի, որ օգնի կատարել առաջադրանքը, կենտրոնացնել ուշադրությունը․․․»,-ասում է լոգոպեդն ու հավելում՝ մեծ մասամբ դեպքերում այդ հարցը ծնողներն ինքնուրույն են լուծում՝ իրենց իսկ ֆինանսական միջոցներով։



Լուսանկարում՝ Սուսաննա Դավթյանը

 

Արցախից տեղահանվածների դեպքում խնդիրը բարդանում է, քանի որ սեփական միջոցներով ուղեկցող գտնելն ինքնին մեծ դժվարություն է։ Ըստ Դավթյանի, եթե դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մեկ կամ երկու երեխա լինեին, ավելի հեշտ կլիներ, բայց քանի որ, սովորաբար, նրանց թիվն ավել է լինում, հատուկ մանկավարժը ֆիզիկապես չի հասցնում բավարար չափով աշխատել հետները։

Խնդիրը նույնքան մտահոգիչ է նաև նախադպրոցական տարիքի երեխաների դեպքում․ «Մի քանի օր առաջ Դիլիջանում ինձ է մոտեցել տեղահանված մի կին, ում բալիկը հաջորդ տարի դպրոց է գնալու, ու խնդրել օգնել գտնել վայր, որտեղ երեխայի հետ կզբաղվեն լոգոպեդ ու հոգեբան։ Եթե ինչ-որ չափով մեկ-երկու հոգու հարց փորձում ես լուծել, ամեն դեպքում խնդիրը չի լուծվում հիմնովին։ Իհարկե, ծնողի դերը ևս շատ կարևոր է․ արդյունքի հասնելու համար մասնագետ-մանկավարժ-ծնող շղթան պետք է անխափան գործի,  բայց մասնագետներին փոխարինել ոչ մեկը չի կարող, հետևաբար կառույցներ են պետք, որտեղ ավելի ինտենսիվ կաշխատեն նման խմբի երեխաների հետ։ Իմ նշած ընտանիքն, օրինակ, հնարավորություն չուներ, որ երեխային տաներ Վանաձոր կամ մեկ այլ բնակավայր, որտեղ նրա հետ զբաղվող մասնագետներ կլինեն»։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից վստահեցրել են, որ   կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող բռնի տեղահանված դպրոցականների հետ, բացի գործող ծրագրերից, նաև լրացուցիչ աջակցություն կցուցաբերվի։ Մինչ այդ, սակայն, նրանց թիվը պետք է հստակեցվի։

«Քանի որ  ԼՂ-ից չենք ստացել հանրակրթության՝ այդ թվում կրթության  առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալների բազան, հիմա աշխատում ենք այն ստեղծելու ուղղությամբ։ Պիտի դա ունենանք, պարզենք այդ խմբի երեխաների բաշխվածությունը՝ ըստ մարզերի, որպեսզի ավելի համակարգային կարողանանք աշխատել։ Մտավախություն ունենք, որ որոշները դուրս են մնացել հանրակրթությունից,  ծնողները չեն դիմել դպրոց։ Առաջին քայլով՝ մյուս գերատեսչությունների մեր գործընկերների հետ, նրանց պետք է հայտնաբերենք ու ներգրավենք դպրոցներում, այնուհետև ՏՄԱԿ-ներն ավելի թիրախային կաշխատեն, որ կարիքների անհատական գնահատում արվի։  Այն աջակցությունը, ինչ ստանում են տվյալ խմբի մեջ մտնող ՀՀ դպրոցականները, նույնն էլ տրվելու է բռնի տեղահանվածներին, որոշ դեպքերում՝ նաև լրացուցիչ աջակցություն»,- «Փաստինֆո»-ին ասում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրության բաժնի պետ Թամարա Սարգսյանը։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող տեղահանված դպրոցականների թիվը ստանալ, այնուամենայնիվ, մեզ հաջողվել է։ Արցախի հանրապետության  Գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակիցներից «Փաստինֆո»-ն պարզել է, որ 2023թ․ սեպտեմբերի 1-ի դրությամբ Արցախի դպրոցներում սովորում էր  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 582 երեխա, որոնց հետ, փաստորեն, այսօր համակարգված աշխատանք չի տարվում։

«Մարտիկի երգ»-ից մինչեւ Կոմիտասի «Կաքավիկ»․ վերադառնալով խանգարված ծիսակարգերին

«Հիշում եմ՝ Գոռը երեք տարեկան էր, որ լսելով «Թռչեի մտքով տուն․․․»-ը՝ վազելով եկավ կանգնեց հեռուստացույցի դիմաց ու մինչև երգի ավարտը տեղից չշարժվեց։ Այդ ժամանակվանից թե ինչքան է սիրում այդ երգը, չեք պատկերացնի։ Զինվորին նվիրված երգերի նկատմամբ առանձնահատուկ սեր ունի։  Նաև հետաքրքիր մի բան եմ նկատել․ ամեն անգամ եկեղեցու մոտով անցնելիս պտտվում, ուշադիր նայում է խաչին՝ մինչև տեսադաշտից անհետանալը․․․ Չեմ կարող բացատրել, թե ինչ է զգում, ինչ է կատարվում իր հետ այդ ժամանակ, բայց հույզերը նկատելի են․․․Դա առաջին անգամ 44-օրյայի օրերին են նկատել»,-նշում է Էլինան։

Արցախում ձևավորված ծիսակարգերից մի մասը Գոռի մոտ այստեղ՝ Երևանում էլ են պահպանվում․ օրինակ՝ բոլոր խաղալիքները պարտադիր ուղիղ գծի վրա է շարում։ Չխախտված եզակի ծիսակարգերից մեկն էլ ընթրիքից հետո պապիկի հետ զբոսանքի գնալն է, բայց արդեն՝ ոչ հարազատ փողոցներով  և շատ ու շատ անծանոթ դեմքերի հանդիպելով․․․

«Աուտիզմ ունեցող երեխաները որքան էլ տարբերվում են  մեկը մյուսից, ընդհանուր գծեր շատ ունեն՝ խաղալիքները սիրում են մի գծով դասավորել, կոշիկները միշտ նույն դիրքով ու նույն տեղում են դնում․․․Եթե սենյակը թափթփված է լինում, նրանք տագնապ են զգում, դրա համար էլ իրենց իրերը կոկիկ, մի գծով դասավորում են՝ այդպես փորձելով կառավարելի դարձնել իրենց աշխարհը․ դա ապահովություն է ներշնչում։ 

Տեղահանությունը նրանց համար շատ լուրջ տրամվա է։ Առհասարակ, երեխաները շատ խոցելի են պատերազմի, տեղահանության դեպքում, այս խմբի երեխաները՝ առավելևս։ Ցանկացած նոր բան՝ խաղալիք, զբաղմունք և այլն,  նրանց կյանքում աստիճանաբար պետք է ներմուծվի, բայց ստացվել է այնպես, որ կտրուկ փոխվել է ամեն ինչ։ Հիմա ոչ միայն չկան այն արտաքին ատրիբուտները, որոնց օգնությամբ կայունացրել էին իրենց աշխարհը, այլև հայտնվել են մի միջավայրում, որտեղ բոլորը տագնապի մեջ են»,-նկատում է լոգոպեդ, հատուկ մանկավարժ Սուսաննա Դավթյանը։

Ստեղծված իրավիճակում ծնողի հոգեբանական պատրաստվածությունը խիստ կարևորում է հոգեբան Կամիլա Խաչատրյանը։ Ըստ նրա՝ ինքնատիրապետումն առաջին կարևոր որակն է, որ պետք է ունենա նման առանձնահատկություն ունեցող երեխայի ծնողը։

Լուսանկարում՝  Կամիլա Խաչատրյանը

 

«Շատ դժվար է, իհարկե, բայց ծնողները արտակարգ իրավիճակում պետք է կարողանան մոբիլիզացվել, չկորցնեն ինքնատիրապետումը, երեխային չճնշեն, հետը կոպիտ չվարվեն, քանի որ նման երեխաների նյարդային համակարգը, զգայական և էմոցիոնալ ընկալումն այլ կերպ է կառուցված։ Նրանց համար շատ դժվար է արտահայտել սեփական զգացողությունները, հույզերը։ Որքան կայուն է ծնողի կապը երեխայի հետ ու որքան նրա սովորությունների, գործողությունների շարունակականությունն ապահովվի տեղափոխված վայրում, այնքան համեմատաբար հեշտ կլինի կայունության հասնելը, ապահովության զգացումը վերականգնելը»,-շեշտում է հոգեբանը։

Այդ ճանապարհին մասնագետը կարևոր է համարում նաև մինչ այդ՝ նախքան միջավայրի փոփոխությունը, երեխայի հետ աշխատած հոգեբանի, հատուկ մանկավարժի հետ կապը պահելը, քանի որ նրանք արդեն քաջածանոթ են նրա առանձնահատկություններին։  Ծնողների համար համապատասխան դասընթացների անցկացումը, երեխաների առանձնահատկությունների մասին հնարավորինս իրազեկելը, ճիշտ մոտեցման մատուցումը ևս, Խաչատրյանի համոզմամբ, կօգնի մեղմել խնդիրները։

Որպեսզի Գոռը դեռևս օտար միջավայրում կրկին ապահովության զգացում ձեռք բերի, հարազատները ջանք չեն խնայում։  Ցանկացած գործողության, քայլի մասին նախ խոսում են, բացատրում, բառերը կրկնել տալիս, հետո միայն անում։

«Եթե ջուր ենք տալիս, ասում ենք՝ սա ջուր է, ասա՝ ջուր, սա հաց է, ասա՝ հաց տուր․․․ Ինչ ասում ենք, կրկնում է։ Անգամ հատուկենտ բառակապակցություններ է ասում, հաշվում է․․․Վերջերս էլ «Կաքավիկ»-ն է շատ լսում, փորձում է երգել»,-ժպիտով ավելացնում է մայրը։

Գոռին ու իր կարգավիճակում հայտնված երեխաներին առաջին օգնություն ցուցաբերելու  պատրաստակամություն հայտնած կազմակերպություններ կան թե՛ Երևանում, թե՛ մարզերում, բայց նրանց օգնությունը ժամանակավոր լուծում է։

Դեկտեմբերի 1-ից «Մանկական զարգացման հիմնադրամ»-ի  մեկնարկած հերթական եռամսյա ծրագրին անվճար հիմունքներով մեծ թվով տեղահանված երեխաներ են մասնակցում։ Մեկ այլ կազմակերպության նմանատիպ մի ծրագրի էլ Գոռն է հաճախում։ Մասնագետները երեք ամիս կաշխատեն, իսկ հետո՞։ Ինչ-որ պահից անվճար ծառայությունը սպառվելու է․ դա գիտակցում են բոլորը, իսկ երեխաները շարունակաբար պետք է նոր հմտություններ ձեռք բերեն, ճանաչողությունն ընդլայնեն, իմաստավորված խոսել սովորեն և, իհարկե, իրենց հույզերն արտահայտել կարողանան․․․ Իսկ մասնավոր հիմունքներով մասնագետ գտնելը ֆինանսական մեծ ծախսեր է պահանջում, ինչը տեղահանված ընտանիքն այսօր իրեն թույլ տալ չի կարող՝ առավել եւս, երբ տվյալ պարագայում Գոռը չի ստանում նաեւ հաշմանդամության նպաստ։

Նման խնդիրներ լուծող հասանելի կառույցների մասին է, որ երազում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ցանկացած երեխայի ծնող՝ այդ թվում Էլինան՝ Գոռի մայրը։

 

 

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:50 01/12/2023  |  ԼՐԱՀՈՍԿգործարկվի հարթակ, որի միջոցով ԼՂ-ից տեղահանված կենսաթոշակառուները կինտեգրվեն ՀՀ կենսաթոշակային համակարգին
11:42 30/11/2023  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը սահմանեց Արցախից բռնի տեղահանվածների կենսաթոշակի նշանակման հատուկ կարգը
11:24 29/11/2023  |  ԼՐԱՀՈՍ«Աջակցություն արցախցի վարպետներին». «Մենք ենք մեր սարերը» գործակալության նոր ծրագրի հայտերի ընդունման գործընթացը մեկնարկել է
12:18 27/11/2023  |  ԼՐԱՀՈՍՀայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի «Դիմակայուն համայնքներ» ծրագրի 2-րդ կանգառը՝ Վանաձոր
12:30 24/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան
12:21 23/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության գումարների մի մասը կվճարվի միջազգային կազմակերպությունների տրամադրած գումարներից
18:05 21/11/2023  |  ԼՐԱՀՈՍ«Շրջանառվում է ԼՂ-ի կողմից ուսման վճարի փոխհատուցում ստացած ուսանողների աջակցության կարգը». Սարգիս Հայոցյան
17:31 21/11/2023  |  ԼՐԱՀՈՍԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրներն ու Կառավարության աջակցության ծրագրերը ներկայացվել են ՄԱԿ գործընկերներին
17:20 21/11/2023  |  ԼՐԱՀՈՍՄիանվագ 100 հազար դրամ աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ևս ավելի քան 4000 անձի
17:08 21/11/2023  |  ԼՐԱՀՈՍՓոխնախարարը մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների վերաբերյալ

Արխիվ

[]