Թեմաներ
Կիրակի 09 / 08 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/07/2024   23:41 Հայտնի է Նալբանդյան գյուղում սպանված եւ վիրավորում ստացած ոստիկանների ինքնությունը 09/07/2024   22:18 Հանրապետական մարզադաշտը ցնծում է. Հայաստանի հավաքականը 4-1 հաղթեց Լատվիային 09/07/2024   22:14 2023թ. սեպտեմբերի 19-ին Արցախին չօգնելու որոշումը Նիկոլ Փաշինյանն է եղել. Արայիկ Հարությունյանը Փաշինյանից երբեք ոչինչ չի թաքցրել 09/07/2024   21:56 Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց և միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը 09/07/2024   21:52 ՆԳՆ-ն տարածել է ոստիկանության ծառայողի սպանության մեջ կասկածվողի լուսանկարը. նա զինված դիմել է փախուստի 09/07/2024   21:40 Ջենիֆեր Լոպեսը հեռացրել է Բեն Աֆլեքին նվիրված դաջվածքը 09/07/2024   21:07 Արմավիրում կրակել են ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ վիրավորվել 09/07/2024   20:35 Զախարովան Արեւմուտքին համեմատել է անհագ հրեշի հետ 09/07/2024   20:17 Հայաստան-Լատվիա․ Հանդիպման մեկնարկում թիմերը փոխանակվեցին գոլերով 09/07/2024   20:11 Գերմանիայում ոզնին կաթվածահար է արել օդանավակայանի աշխատանքը 09/07/2024   19:52 ՀՀ-ում Նիդեռլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 09/07/2024   19:45 Այլևս պարզապես փոփ աստղ չէ. Սելենա Գոմեսը միլիարդատեր է դարձել 09/07/2024   19:32 Հայաստանը չի հրաժարվել Հռոմի ստատուտի իր ստորագրությունից, սակայն հրաժարվել է ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարության ստորագրումից, որը վերաբերում է Պուտինի, Լավրովի ձերբակալությանը 09/07/2024   19:28 Հազարավոր մարդիկ դուրս են եկել Բաստիլի հրապարակ ՝ պահանջելով Մակրոնի հրաժարականը 09/07/2024   19:18 Հայաստան-Լատվիա. մեկնարկային կազմեր 09/07/2024   18:42 Մխիթարյանը շարունակում է նախապատրաստվել առաջիկա խաղերին 09/07/2024   18:25 Փրկարարները քաղաքացուն իջեցրել են «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային 09/07/2024   18:21 Բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ կա մեկ զոհ և մեկ տուժած 09/07/2024   18:06 Հայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը 09/07/2024   17:40 Հայաստան է ժամանել Իրաքի գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդը 09/07/2024   16:59 Հրդեհ Բայանդուր գյուղում․ տուժածներ չկան 09/07/2024   16:47 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին 09/07/2024   16:41 Սեպտեմբերի 10-ին Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն 09/07/2024   16:25 Արտառոց դեպք՝ Երևանում․ այգում համբուրվող զույգին մոտեցած 2 տղամարդիկ ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ և պահանջել 50 հազար դրամ, որպեսզի բաժին չտեղափոխեն 09/07/2024   16:08 Բազմաթիվ աղավաղումներ ու սխալներ կան, Հայոց պատմության նոր դասագիրքը ենթակա չէ գործածման․ ԳԱԱ 09/07/2024   15:20 «Սրբազանի հետեւից քայլեց տեսանք որ ըտենց մարդ կա». Ո՞վ է Սուրեն Պետրոսյանը ու ով է նրան ճանաչում. հարցման արդյունքներ 09/07/2024   14:58 Գնել Սանոսյանը Տավուշի և Լոռու մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակներում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը 09/07/2024   14:48 Հայաստանն այն կենսական պտուտակն էր, որն ապահովում էր համաշխարհային կայունությունը. Աղաջանյան 09/07/2024   14:45 Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով 09/07/2024   14:06 ՆԳՆ-ն կարևոր հայտարարություն է տարածել վարորդների համար 09/07/2024   13:27 Ռուսաստանը պետք է հստակ հասկանա, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծմանն իր վերջին աջակցությունը հակասում է Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություններին. ԻՀՊԿ 09/07/2024   13:22 Հայաստան է ժամանելու Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը 09/07/2024   12:52 Ադրբեջանը Արցախը օկուպացնելուն զուգահեռ ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ նկատմամբ. Աբրահամյան (տեսանյութ) 09/07/2024   12:50 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին 09/07/2024   12:32 Անվտանգային համակարգը տոտալ ոչնչացված է, ինչին զուգահեռ կորցրել ենք կարեւորագույն կենսատարածք. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) 09/07/2024   12:24 Դիմադրողականությունը քայքայած բոլոր բաժանարար գծերը պետք է վերացվեն. Բագրատ Սրբազան 09/07/2024   12:09 Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց 09/07/2024   12:00 Սկանդալներ փնտրել պետք չէ, մանիպուլյատիվ գնահատականները աղերս չունեն, շարժումն ավելի խորքային է. Մելիքյան 09/07/2024   11:50 Երկրաշարժ՝ Թուրքիայում 09/07/2024   11:47 Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն ընդունել է ԼՂ-ում ցեղասպանական գործողության վերաբերյալ բանաձև 09/07/2024   11:22 Քաղաքապետը քաղաքի բոլոր հրատապ խնդիրները «լուծելուց» հետո իր ավագանու թիմին հրահանգել է նախաձեռնել իմ՝ Երևան քաղաքի ավագանու լիազորությունները դադարեցնելու գործընթաց. Երիցյան 09/07/2024   11:06 « Դեպի կայուն եւ երկարաժամկետ խաղաղություն» պանելային քննարկում. ուղիղ 09/07/2024   11:03 Տեղեկատվական այս համաճարակն է ներկայիս աղետալի վիճակի հիմնապատճառներից մեկը. Վարուժան Գեղամյան 09/07/2024   10:52 ԱԺ պատգամավորը Դանիայից պատվիրակության հետ հանդիպմանը բարձրաձայնել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի խնդիրները 09/07/2024   10:46 ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից տարածքում շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է 09/07/2024   10:07 Հրդեհ փայտե տնակում․ տուժածներ չկան 09/07/2024   08:57 ՔՊ-ում անհանգիստ են․ մանրամասներ փակ նիստից․ «Հրապարակ» 09/07/2024   08:54 Անդրանիկ Քոչարյանը ջանում է պաշտոնի նշանակել Սյունիքի հողերը Ադրբեջանին նվիրող գեներալին. «Ժողովուրդ» 09/07/2024   08:50 Դեսպաններից ոմանք քծնել են Փաշինյանին․ «Հրապարակ» 09/07/2024   08:46 Պաշտոնի հերթական չարաշահումն ու հերթական կոռուպցիոն գործարքը. ի՞նչ կապ ունի Կարեն Գիլոյանը. «Ժողովուրդ»
09/06/2024   15:51 Դավիթ Գյուրջինյանը համալսարանի ռեկտոր նշանակվելուց ի վեր 59 աշխատակցի ազատել է աշխատանքից, մոտ 40-ը՝ դասախոսներ են. Ցոլակ Ակոպյան 09/06/2024   15:58 34-ամյա կնոջ մորաքրոջ որդին հրավիրել է ամառանոց, որտեղ նրան փորձել են բռնաբարել. հնչել են կրակոցներ 09/07/2024   18:21 Բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ կա մեկ զոհ և մեկ տուժած 09/06/2024   22:29 Ալեն Սիմոնյանի նոր օգնականը 09/07/2024   13:27 Ռուսաստանը պետք է հստակ հասկանա, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծմանն իր վերջին աջակցությունը հակասում է Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություններին. ԻՀՊԿ 09/07/2024   15:20 «Սրբազանի հետեւից քայլեց տեսանք որ ըտենց մարդ կա». Ո՞վ է Սուրեն Պետրոսյանը ու ով է նրան ճանաչում. հարցման արդյունքներ 09/07/2024   21:07 Արմավիրում կրակել են ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ վիրավորվել 09/07/2024   22:18 Հանրապետական մարզադաշտը ցնծում է. Հայաստանի հավաքականը 4-1 հաղթեց Լատվիային 09/06/2024   12:08 Զաքիր Հասանովը հանձնարարականներ է տվել Հայաստանի սահմանին մոտ գտնվող զորքերին. Ադրբեջանի ՊՆ 09/06/2024   22:44 Տղամարդը տարիներ շարունակ թմրանյութեր է ներարկել կնոջը և թույլ տվել տասնյակ անծանոթների բռնաբարել նրան 09/07/2024   22:14 2023թ. սեպտեմբերի 19-ին Արցախին չօգնելու որոշումը Նիկոլ Փաշինյանն է եղել. Արայիկ Հարությունյանը Փաշինյանից երբեք ոչինչ չի թաքցրել 09/06/2024   11:20 Անսպասելի կարճ հանդիպում ունեցա փողոցում հավաքված տաքսու վարորդների հետ. Ալեն Սիմոնյան 09/07/2024   12:09 Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց 09/07/2024   23:41 Հայտնի է Նալբանդյան գյուղում սպանված եւ վիրավորում ստացած ոստիկանների ինքնությունը 09/07/2024   08:54 Անդրանիկ Քոչարյանը ջանում է պաշտոնի նշանակել Սյունիքի հողերը Ադրբեջանին նվիրող գեներալին. «Ժողովուրդ» 09/06/2024   08:04 Նոր ընդդիմություն է ձևավորվո՞ւմ․«Հրապարակ» 09/06/2024   16:21 Թեփի և կրծքագեղձի քաղցկեղի միջև կապ է հայտնաբերվել 09/06/2024   20:08 Շենքերից հեռացվում են ինքնակամ տեղադրված ալեհավաքներն ու տարատեսակ ծածկերը 09/07/2024   16:25 Արտառոց դեպք՝ Երևանում․ այգում համբուրվող զույգին մոտեցած 2 տղամարդիկ ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ և պահանջել 50 հազար դրամ, որպեսզի բաժին չտեղափոխեն 09/07/2024   08:57 ՔՊ-ում անհանգիստ են․ մանրամասներ փակ նիստից․ «Հրապարակ»

«ՏաԹևեր» ճոպանուղին ճանաչվել է աշխարհի լավագույն ճոպանուղին. մրցանակն ստացել է Դավիթ Վարդանյանը՝ «ՏաԹևեր» նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի որդին 12/02/2023   10:58  |  ԼՐԱՀՈՍ

«ՏաԹևեր» ճոպանուղին արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավորներից համարվող միջազգային մրցանակի՝ World Travel Awards-ի: Հայկական ճոպանուղին հաղթել է մրցույթում՝ մրցակցելով Բոլիվիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և ՀԱՀ-ի ճոպանուղիների հետ և ճանաչվել լավագույնը:


2023 թ․  դեկտեմբերի 1-ին Դուբայում տեղի է ունեցել World Travel Awards հեղինակավոր միջազգային մրցանակի հաղթողների 30-րդ մրցանակաբաշխությունը։ Բաց քվեարկության արդյունքում «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում առաջին տեղն է  զբաղեցրել «ՏաԹևեր»-ը: Արարողության ժամանակ պատվավոր մրցանակն  ստացել է Դավիթ Վարդանյանը՝ «ՏաԹևեր» նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի որդին:

World Travel Awards մրցանակաբաշխությունը հաճախ անվանում են  «Զբոսաշրջային Օսկար»։ Այն հիմնադրվել է 1993 թ-ին և այդ ժամանակից ի վեր ծառայել է որպես ճանապարհորդության և հյուրընկալության ոլորտում կարևոր նվաճումների չափանիշ: «ՏաԹևեր» ճոպանուղին արդեն 2-րդ անգամ է ճանաչվել աշխարհի լավագույն ճոպանուղի. 1-ին մրցանակն այս նախագիծը Հայաստանին բերել էր 2021 թ-ին:

«Հայրս իր ողջ կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն: Նա իրականացրել է բազմաթիվ բարեգործական, սոցիալական, կրթական, ենթակառուցվածքային խոշոր ծրագրեր, որոնք փոխել են մարդկանց կյանքի որակը ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: Դեպի միջնադարյան հրաշալի վանական համալիր տանող աշխարհի ամենաերկար՝ «ՏաԹևեր» ճոպանուղու նախագիծը դրա վառ օրինակներից է:  Այն  մեծ ազդեցություն է ունեցել ինչպես տարածաշրջանի  զարգացման վրա՝ դարձնելով այն զբոսաշրջային տեսանկյունից գրավիչ, այնպես էլ զգալիորեն բարելավել է տեղի բնակչության կյանքի որակը: Այս մրցանակը հայրս պետք է ստանար, բայց, ինչպես գիտեք, նա և տասնյակ հայեր քաղաքական դրդապատճառներով ապօրինի ձերբակալվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից և գտնվում են Բաքվի բանտում: Հուսով եմ՝ հաջորդ մրցանակը նա անձամբ կստանա»,- ասել է Դավիթ Վարդանյանը:

«Մեր ամբողջ թիմի համար մեծ պատիվ է երկրորդ անգամ ստանալ նման հեղինակավոր միջազգային ճանաչում։ Մեր աշխատանքում ձգտում ենք մարդկանց համար բացահայտել Տաթևը և նրանց պարգևել բացառիկ տպավորություններ: Այս մրցանակն ամրապնդում է Հայաստանի՝ որպես զբոսաշրջային առաջատար ուղղության կարգավիճակը և կարևոր դեր ունի երկրի, մասնավորապես, Տաթևի՝ միջազգային զբոսաշրջային ասպարեզում առաջխաղացման գործում», - մրցանակի արդյունքները մեկնաբանել է ճոպանուղին կառավարող Impulse Business Management ընկերության տնօրեն Մարիա Բուտենկոն:

Տասներեք տարվա ընթացքում «ՏաԹևեր» է այցելել ավելի քան 1 միլիոն մարդ: Հայաստան այցելող յուրաքանչյուր 5-րդ զբոսաշրջիկ  իր  ծրագրում ընդգրկում է  ճոպանուղին, ինչի շնորհիվ զբոսաշրջային հոսքը դեպի Սյունիքի մարզ 2010 թ-ի համեմատ աճել է 17 անգամ:

«ՏաԹևեր» ճոպանուղին ճանապարհորդների համար բացում է Հայաստանի նախկինում անհասանելի անկյունները և բարձրացնում երկրի ճանաչելիությունը: Այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղի (5752 մետր): Այնտեղ գրանցվել է նաև հայկական օդային ուղու ևս մեկ ձեռքբերում՝ որպես նման մասշտաբային ինժեներական կառույցի համար ամենակարճ շինարարության ժամկետ (10 ամիս)։ «ՏաԹևերի» շինարարությունն իրականացրել է ճոպանուղիների շինարարության ոլորտի առաջատար ավստրո-շվեյցարական Doppelmayr/Garaventa ընկերությունը: Ամեն տարի «ՏաԹևեր» ճոպանուղին հաջողությամբ անցնում է անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխան ստուգում:

Ծրագիրն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում: Ճոպանուղին շահույթ չհետապնդող նախագիծ է, որից ստացված ողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանական համալիրի վերականգնմանը և համայնքի զարգացմանը: «ՏաԹևերը» կառավարում է Impulse Business Management ընկերությունը։ 

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]