ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
300 հոգի մերկ կանգնել էր. Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացրել Մոսկվայի ԼԳԲՏ-ի ակումբներում 12/02/2023 15:04 | Միջազգային լրահոս
Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացրել Մոսկվայի ԼԳԲՏ հաստատություններում։ Ըստ ականատեսների՝ իրադարձությունները տեղի են ունեցել ակումբներում և սաունաներում՝ թմրանյութ որոնելու պատրվակով, լուսանկարվել են այցելուների անձնագրերը։ Բացի այդ, Սանկտ Պետերբուրգի ամենահին գեյ-ակումբը հայտարարեց իր փակման մասին։
Այս մասին հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները՝ նշելով, որ նոյեմբերի 30-ին ՌԴ Գերագույն դատարանը արգելել է ԼԳԲՏ շարժման գործունեությունը՝ այն դիտարկելով որպես ծայրահեղական կազմակերպություն։
«Զգույշ, Մոսկվա» տելեգրամյան ալիքը նշում է, որ դեկտեմբերի լույս 2-ի գիշերը ոստիկանությունը ներխուժել է Մոսկվայի Մալայա Յակիմանկայի գիշերային ակումբ՝ ԼԳԲՏ երեկույթի ժամանակ, որին մասնակցել է մոտ 300 մարդ։ Ոստիկանությունը ներխուժել է հաստատություն՝ թմրանյութ որոնելու պատրվակով եւ մի քանի այցելուների բերման ենթարկել։
Ավելի ուշ նրանք ազատ են արձակվել։ «Ես կարծում էի, որ վերջ, ես 12 տարով կազատազրկվեմ. 300 հոգով կանգնել էինք մերկ՝ միայն անդրավարտիքներով, ու սպասում, մինչեւ բերեցին մեր շորերը։ Ոչ ոք չէր հասկանում, թե ինչ էր կատարվում»,- տելեգրամյան ալիքին պատմել է մասնակիցներից մեկը։
Նմանատիպ միջոցառումներ տեղի են ունեցել նաեւ ԼԳԲՏ-ի հետ առնչվող այլ թեմատիկ հաստատություններում։ «Զգույշ, Մոսկվա» տելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ իրավապահների հատուկ գործողություններն սկսվել են դեկտեմբերի 1-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 22:00-ի սահմաններում: Իրավապահները ստուգել են «Ավտոզավոդսկայա» մետրոյի մոտ գտնվող ակումբը և «Պոլյանկա» կայարանի մոտ տղամարդկանց համար նախատեսված ստրիպտիզ ակումբը։ Հաստատությունների տնօրինությունը այցելուներին նախապես զգուշացրել է ոստիկանական այցի մասին։ Ստուգումը տեղի է ունեցել նաև Չիստոպրուդնի բուլվարի մոտ գտնվող բարում։
ԼԳԲՏ շարժման դեմ հայցը ՌԴ գերագույն դատարան ներկայացրել էր ՌԴ արդարադատության նախարարությունը՝ գնահատելով, որ շարժման գործունեությունը պարունակում է «ծայրահեղական կողմնորոշման տարբեր նշաններ և դրսևորումներ, ներառյալ սոցիալական և կրոնական ատելության հրահրումը»: Դատարանը բավարարել է հայցը ու ԼԳԲՏ-ի գործունեությունն արգելել ՌԴ տարածքում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ