ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Գորոյան ռեյսինգ թիմը» պատրաստվում է Dubai24-ի մեկնարկին 12/01/2023 18:20 | Մարզական
Դեկտեմբերի 9-ին Դուբայում կայանալիք կարտինգի 24-ժամյա մրցույթում Հայաստանն առաջի անգամ կներկայանա ազգային թիմով։ «Գորոյան ռեյսինգ թիմ»-ն ընդամենը վերջերս է ձևավորվել և պատրաստվում է իր առաջին թիմային մեկնարկին։ Թիմի անդամները հույս ունեն, որ Դուբայում հաջողություն կգրանցեն և այդպիսով մեծապես կնպաստեն Հայաստանում ավտոսպորտի զարգացմանը։
«Գորոյան ռեյսինգ թիմ»-ի կարճ և հարուստ պատմությունը
Թիմի ակունքներում հայազգի արշավորդ Արթուր Գորոյանն է։ Նա թեև ապրում է արտերկրում, սակայն արշավորդի արտոնագիրը ստացել է Հայաստանից և հենց պատմական հայրենիքի դրոշի ներքո է հանդես է գալիս։ Այս տարի Հայաստան կատարած այցի ժամանակ Արթուրը հանդես էր եկել ասուլիսով և հայտնել, որ իր նպատակներից մեկը Հայաստանում ավտոսպորտի զարգացումն է։ «Յուրաքանչյուր մարզիկի նպատակը սպորտը հանրության ավելի լայն շրջաններում տարածելն է, որպեսզի երիտասարդները ոչ թե թմրանյութ, ծխախոտ կամ ալկոհոլ օգտագործեն, այլ վարեն առողջ ապրելակերպ, զբաղվեն ցանկացած տեսակի մարզաձևով: Ես՝ որպես հայ, ձգտում եմ Հայաստան բերել այն դրականը, լավը, որ կա սպորտում և ուզում եմ Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնել»,- փետրվարին կայացած ասուլիսում հայտարարել էր Արթուրը։
Նման մտադրության հրապարակումից մինչև գործնական քայլեր շատ չանցան։ Արդեն մայիսին Արթուր Գորոյանը նախաձեռնում է ընտրական մրցաշար, որին մասնակցության հայտ է ներկայացնում 100-ից ավելի անձ։ Շուրջ երկու ամիս տևած ու մի քանի փուլ ունեցած ծանր մրցարշավի արդյունքում Դավիթ Հովհաննիսյանը, Արտակ Խաչատրյանը, Սարիբեկ Սարիբեկյանը, Կարեն Սարգսյանը, Ռոդիոն Կռիլովը և Հովհաննես Մկրտումյանը ընդգրկվեցին Արթուրի նախաձեռնած «Գորոյան ռեյսինգ թիմ»-ում։
Թիմի անդամներից Ռոդիոնը ավտոսպորտով վաղուց է զբաղվում։ «Կիսով չափ ռուս եմ, կիսով չափ հայ։ Ապրել եմ Մոսկվայում և հենց այնտեղ էլ զբաղվել եմ ավտոսպորտով։ 2022-ի օգոստոսին վերադարձել եմ Հայաստան ու հենց այդ ժամանակ փորձել փոքր քայլերով զագացնել ավտոսպորտը։ Այն իմ հիմնական զբաղմուքնը չէ, բայց ժամանակիս զգալի մասը հատկացնում եմ դրան»,- պատմում է Ռոդիոնն ու անդրադառնում թիմի ստեղծման գործում ունեցած ավանդին. «2023-ի փետրվարին Արթուրը Հայաստանում մամուլի ասուլիս տվեց ու ասաց, որ ուզում է նախագիծ զարգացնել։ Ծանոթացանք, շփվեցինք։ Հարցրեց՝ ինչքանով եք պատրաստ։ Ասացի, որ ամեն կերպ կօժանդակենք»։ Իր խոսքով՝ տեխնիկական հարցերով ամեն կերպ աջակցել է Արթուրի նախաձեռնությանը, բայց կազմակերպչական հարցերին չի միջամտել. «Կազմակերպչական հարցերին չեմ խառնվել, որովհետև ուզել եմ ինքնս էլ մասնակցել ընտրական մրցարշավին»։
Մյուս փորձառու արշավորդը Կարեն Սարգսյանն է։ «Ավտոսպորտով զբաղվում եմ 10 տարուց ավելի, բայց նման նախագիծ Հայաստանում առաջին անգամն է կազմակերպվում»,- ասում է Կարենն ու համեստորեն լռում, որ նախկինում մասնակցություն է ունեցել անհատական միջազգային մրցաշարերի և նույնիսկ պոդիում է բարձրացել։ «Արթուրի կազմակերպած ընտրական մրցարշավի մեջ լրջություն կար, դրա համար որոշեցի մասնակցել»։
Թիմի մյուս անդամները՝ Արտակը, Դավիթը, Սարիբեկն ու Հովհաննեսը, թեև սիրել են ավտոսպորտն ու սիրողական տարբեր միջոցառումների մասնակցել, բայց պրոֆեսիոնալ սպորտ մուտք են գործել Արթուրի ձեռնարկի ընթացքում։ Ինչպես Սարիբեկն է պատմում. «Ավտոսպորտը միշտ եմ սիրել, բայց առաջ ընթանալու հնարավորություն չի եղել։ Երբեմն փորձել ենք ազատ ավտոճանապարհներին, երբ որևէ մեկին չենք խանգարի, սիրողական արշավներ անցկացնել, բայց դա սպորտ անվանելը դժվար է։ Հիմա կար հնարավորություն և ես օգտվեցի դրանից»։
Ընտրական արշավի արդյունքում ձևավորված լավագույն վեցնյակից բացի՝ թիմում ընգրկված է ևս մեկ անձ՝ թիմի մենեջերը։ Այս առաքելությունը ստանձնել է Գուրգեն Դալիբալթայանը։ Նա ևս մասնակցել է ընտրական մրցարշավին, բայց հենց առաջին փուլում դուրս է մնացել։ «Արթուրը տեսավ, որ փորձում եմ, դուրս մնալուց հետո էլ անընդհատ հետաքրքրված եմ, որոշեց, որ թիմի հետ հավասար մասնակցեմ ամեն ինչին։ Հիմա հանդիսանում եմ թիմի մենեջերը, զբաղված եմ կազմակերպչական հարցերով ու ստացվել է այնպես, որ տղաները մի ճակատով են պայքարում, իսկ ես երկու՝ և պարապմունքներին եմ գնում, և համակարգում եմ թիմի գործունեությունը»,- պատմում է նա։
Թեև թիմի անդամների միջև տարիքային շեղումը հատում է տանսամյակների շեմը, այդուհանդերձ դա չի խոչընդոտում, որ նրանք լինեն միասնական ու միահամուռ ձգտեն թիմային արդյունքի։ Ի՞նչն է ձեզ միավորում հարցին, բոլորը միաբերան պատասխանում են՝ «Գաղափարն ու արդյունքի հասնելու ձգտումը»։ Թիմային ոգին այնքան է խորացել, որ տղաները պարապմունքներից զատ միմյանց հետ նաև ազատ ժամանակն ու ժամանցն են անցկացնում։
Առաջին մեկնարկն ու ակնկալիքները
Կարճաժամկետ հատվածում թիմի գերնպատակը կարտինգի միջազգային Dubai24 մրցարշավում հաջողություն գրանցելն է։ Դուբայի կարտադրոմում անցկացվում են համաշխարհային սերիայի կարևորագույն մրցարշավներ, որոնցից գլխավորը 24 ժամ տևողությամբ մրցարշավն է։ Այս տարի այն կկայանա դեկտեմբերի 9-10-ը։
Մրցարշավին, որպես կանոն, մասնակցում են չորս տասնյակ թիմեր, որոնց նպատակը լավագույն արդյունք ապահովելն է։ «Արշավի կանոնները պարզ են։ Յուրաքանչյուր թիմ ունի մի քանի մասնակից՝ 4-ից 8 (գործնականում թիմերը բաղկացած են լինում հիմնականում 5-6 հոգուց), ովքեր էստաֆետի սկզբունքով միմյանց փոխարինելով՝ 24 ժամ շարունակ վարում են։ Կա նվազագույն թվով տեխնիկական կանգառի հնարավորություն, իսկ տեխնիկական կանգառն էլ պետք է տևի առնվազն երեքուկես րոպե»,- բացատրում է թիմի անդամներից Արտակը ու նշում, որ մրցարշավի կանոններն առավել մանրամասն ներկայացվում են միջոցառումից առաջ կազմակերպված բրիֆինգում։
Ռոդիոնի խոսքով, մրցարշավում միայն արագությունը չէ վճռորոշը. «Շատ կարևոր է մարտավարությունը։ Մարզիչն ու իր օգնականն են որոշում, թե ինչ մարտավարությամբ մասնակցենք»։ Թիմի անդամներից յուրաքանչյուրն ունի որոշակի առավելություն՝ հմտություն, որ բոլորից լավ է կիրառում, և մարզիչի խնդիրն է այդ առավելությունն արդյունավետ օգտագործել։ «Ընտրական մրշարշավում մեր մարզիչը կազմակերպեց 2-ժամյա արշավ, և մենք, բաժանվելով 4 թիմերի, մրցեցինք միմյանց միջև։ Այդ արշավում մենք թեև արագությամբ լավագույն ժամանակը ցույց տվեցինք, բայց պարտվեցինք ու հայտնվեցինք երկրորդ տեղում այն պատճառով, որ տեխնիկական կանգառների քանակը սխալ էինք հաշվարկել»,- պատմում է Կարենն ու բացատրում, թե որքան կարևոր է ճիշտ մարտավարությունը։ «Այնպես չէ, որ 24 ժամ պետք է ֆորսաժ ռեժիմով վարես ու հաղթես»,- հաստատում է Արտակը։ Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրը եզրագծին անխափան հասնելն է, և որքան արագ, այնքան՝ լավ. «Ոմանք կարծում են, որ կարտինգը ավտոդրոմ է, ուղղակի զբոսանք, բայց այդպես չէ։ Այն բավականին վտանգավոր է և պահանջում է մաքսիմալ կենտրոնացում։ Արշավում հաջողությունը ապահովում է ոչ թե միայն արագությունը, այլ բազմաթիվ հատկությունների ամբողջությունը՝ գրագետ վարելը, արագությունը, սթափությունը, նաև սառնասրտությունը»։
Dubai24-ը «Գորոյան ռեյսինգ թիմ»-ի համար որպես մեկնարկ և առաջինն է, և ոչ։ Բանն այն է, որ որպես միասնական թիմ տղաներն առաջին անգամ հանդես կգան հենց Դուբայում, բայց մինչ այդ նրանք արդեն ունեցել են միջազգային մրցարշավի փորձ։ «Օրերս ենք վերադարձել Ռուսթավիից, որտեղ մեզ հաջողվեց ամբողջ պոդիումը զբաղեցնել»,- պատմում է Հովհաննեսն ու բացատրում, որ Վրաստանում իրենք հանդես են եկել ոչ թե թիմով, այլ անհատական մրցարշավում. «Այնտեղ ոչ թե թիմակիցներ էինք, այլ մրցակիցներ։ Բայց մենք այնտեղ ևս գործեցինք որպես թիմ. այն դեպքերում, երբ զգում էինք, որ չենք կարող առաջ անցնել, բայց կարող ենք խոչընդոտել մեր ընկերոջը հետապնդողին, հենց այդպես էլ վարվում էինք»։
Ռուսթավիի հաջող արդյունքից հետո տղաները բարձր տրամադրությամբ պատրաստվում են մեկնել Դուբայ։ Մրցարշավում հաջողության հասնելու համար նրանք կարևորում են տեղի կարտադրոմին ադապտացվելը։ «Որպեսզի հարմարվենք Դուբայի տրեկին, որոշել ենք մեկ շաբաթ շուտ մեկնել այնտեղ ու պարապմունքներ անցկացնել»,- ասում է Արտակն ու մտաբերում, որ Երևանի կարտոդրոմից բացի, վարել են Ռուսթավիում, իսկ թիմի ձևավորումից հետո պարապմունքներ են անցկացրել նաև Մոսկվայում։ «Հուսով ենք վազքուղուն հեշտությամբ կհարմարվենք»,- վստահ է նա։
Տղաները կասկած չունեն, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք արշավում ոչ միայն հաջող ելույթ կունենան, այլև պատվով կներկայացնեն Հայաստանն ու կուրախացնեն երկրպագուներին։
Գլխավոր նպատակը ավտոսպորտի զարգացումն է
Տղաները բոլորն էլ ունեն մասնագիտություն, աշխատում և վաստակում են իրենց մասնագիտությամբ, իսկ ավտոսպորտը մինչ այս համարել են հոբբի։ Այժմ արդեն նրանք ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի այս սպորտաձևը զարգանա և հայազգի արշավորդները լուրջ արդյունքներ գրանցեն միջազգային ասպարեզում։ «Մեր տարիքում հեռուն գնացող նպատակներ դնելը երևի ռացիոնալ չէ»,- ասում է Սարիբեկն ու նշում, որ հաճույքով կմասնակցեր ռալիի մրցաշարի, դեմ չէր լինի նաև ֆորմուլա դասի մրցումներին ընդգրկվելուց, բայց նման խնդիր դնելը իրատեսական չէ։ Արտակն ավելացնում է. «Մեր գլխավոր խնդիրը ավտոսպորտի զարգացումն է, ենթակառուցվածքներ ունենալը, գիտելիքներ կուտակելն ու հաջորդ սերնդին փոխանցելը»։
Տղաների խոսքով, ավտոսպորտում կան ճյուղավորումներ և կարտինգից հետո կարելի է ընտրել ու ըստ նախասիրության առաջ շարժվել։ Բայց շոշափելի արդյունք ունենալու համար միայն նվիրվածությունն ու պատրաստականությունը բավարար չէ. ավտոսպորտում լուրջ ենթակառուցվածքներ ու ներդրումներ են անհրաժեշտ, նաև՝ պայմաններ։
«Օրինակ՝ 24-ժամյա արշավին մասնակցելու համար արդյունավետ կլինի, որ հենց այդ ռեժիմով պարապենք։ Բայց միակ կարտադրոմը՝ «Փլեյ սիթին», չի կարող դա ապահովել, որովհետև կարտադրոմի անմիջապես հարևանությամբ բնակելի տներ կան, ու գիշերային ժամերին աղմուկը խանգարում է»,- պատմում է Կարենն ու ասում, որ այդ իրավիճակը հասկանալի է, քանի որ «Փլեյ սիթին» ստեղծվել է որպես ժամանցի կենտրոն, այլ ոչ պրոֆեսիոնալ վազքուղի, և իրականությունն այն է, որ Հայաստանում սպորտաձևի զագացման համար անհրաժեշտ վազքուղի չկա։ Գուրգենը պատմում է, որ իրեն հաջողվել է «Փլեյ սիթի»-ի ղեկավարության հետ պայմանավորվել, որ թիմի անդամների պարապմունքների համար զեղչային համակարգ կիրառեն։ «Մենք ի տարբերություն սովորական հաճախորդների, որոշակի զեղչեր ենք ստացել, բայց միևնույնն է՝ պարապմունքների համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք»,- ասում է նա ու նշում, որ անհրաժեշտ ծավալով պարապելու համար միայն կարտադրոմից օգտվելը թիմի յուրաքանչյուր անդամից ամսական 360 հազար դրամ է պահանջում։ Նրանք փորձում են սեփական միջոցներով հաղթահարել այս դժվարություններն ու իրենց հաջողությամբ ստիպել, որպեսզի պոտենցիալ հովանավորներն ու ներդրողները սպորտաձևն ավելի հասանելի ու զանգվածային դարձնեն։ Իսկ մինչ այդ տղաները ապավինում են սեփական ուժերին ու նաև մերձավորներին, որոնցից մի քանիսը ի դեմս «ENKE Systems» և «Group 404» ընկերությունների, որոշակի աջակցություն են ցուցաբերում նրանց գործունեությանը։
Ռոդիոնը, ով արդեն սեփական ակումբն ունի ու զուգահեռաբար զբաղվում է մարզչական աշխատանքով, վստահեցնում է, որ ավտոսպորտը թեև թանկ սպորտաձև է, բայց հեշտությամբ հետ է գնվում։ «Բիզնեսի համար ավտոմրցարշավները արդյունավետ հարթակ են։ Դրանք գովազդայի մեծ հնարավորություններ ունեն, շատ լավ հարթակ են B2B ձևաչափով շփումների համար»,- ասում է նա ու ցավով նշում, որ Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնելու համար նախ պետք է ազգային մրցաշարերը զարգացնել։ «Կարտինգի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար պետք է ավտոսպորտի ֆեդերացիան ներկայացնի մասնակցին։ Բայց այդ մասնակցին որոշելու համար, ըստ միջազգային ֆեդերացիայի կանոնների, պետք է նախ անցկացվի ազգային առաջնություն։ Ցավոք սրտի Հայաստանում երբեք ազգային առաջնություն չի անցկացվել»,- ասում է նա։
Տղաների խոսքով, ավտոսպորտով զբաղվելու համար ցանկությունն ու մեքենա սիրելը բավարար չէ։ Այն հետևողական աշխատանքի, գիտելիքների յուրացման գործընթաց է, որ անպայման պետք է տեղի ունենա հմուտ մասնագետի՝ մարզչի հսկողությամբ. «Եթե չկան գիտելիքներ քիմիայի, ֆիզիկայի ոլորտում, և պարզապես մեքենա ես վարում, ապա լավ մարզիկ դառնալ չես կարող։ Պետք է զուգահեռաբար և գիտելիք ստանաս և մարզվես։ Միայն մարզվելով՝ կիրթ ու գիտակ արշավորդների դեմ մրցել չես կարող»։ Նրանք պնդում են, որ այսօր Հայաստանում արդեն իսկ կան մարզիչներ, ովքեր կարող են պատրաստել բանիմաց ու հմուտ արշավորդներ։ Բացի այդ, նրանք պատրաստվում են համալրել մարզիչների շարքերը։ «Առաջիկայում բոլորս էլ մարզիչի արտոնագիր ենք ունենալու, և կարող ենք մեր անմիջական նպաստը բերել ավտոսպորտի զարգացմանը»,- վստահեցնում է Արտակը ու նշում, որ միան այդ դեռ անելիք ունեն մրցելույթների ձևով, որոնցից առաջինը Դուբայում կայանալիք արշավն է. «Բոլորին, ովքեր հետարքրքված են ավտոսպորտով, կարող են մեզ հետևել Instagram-ի Goroyan Racing Team էջում, իսկ նրանք, ովքեր կկարողանան դեկտեմբերի 9-10-ը այցելել Դուբայի վազքուղի ու երկրպագել մեր երկրին, սիրով կսպասենք»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից