ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իսրայելը գնում է Ադրբեջանի ճանապարհով. Փորձում է հասնել Գազայի օկուպացիային, ինչպես Բաքուն տեղահանեց արցախահայությանը. Պետրոսյան (Տեսանյութ) 11/30/2023 21:32 | Քաղաքական
Իսրայելա-պաղեստինյան պատերազմը դեռ կարող է շարունակվել։ Ամեն դեպքում Իսրայելի նպատակները և դրանց ուղղված հռետորաբանությունը այդ մասին են խոսում։ Իսրայելը ևս փորձեց օգտվել աշխարհաքաղաքական նպաստավոր իրավիճակից, ինչպես փորձեց օգտվել մեր տարածաշրջանում Իսրայելի ոչ ֆորմալ դաշնակից Ադրբեջանը։ Այսինքն, օգտվել բարենպաստ իրավիճակից և լուծել իր համար ռազմավարական խնդիր։ Ինչպես Ադրբեջանը հասավ Արցախի ամբողջական օկուպացիային և հայաթափմանը, այնպես էլ Իսրայելը փորձում է իր համար լուծել Գազայի հատվածի խնդիրը։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Բանախոսի դիտարկմամբ, Իսրայելի մաքսիմալ նպատակը Գազայի բնակչության ամբողջական ազատումն էր և Իսրայելի օկուպացիան, իսկ պլան Բ-ն՝ այնպիսի վարչակարգի ձևավորումը, ինչպիսին կա արևմտյան ափում՝ Իսրայելի կողմից վերահսկելի։ Իսկ քանի որ այդ ամբողջական նպատակները չեն իրականացվել, Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները։
Փորձագետը նշում է, որ ողջ արաբական, մուսուլմանական ներկայացուցիչների կողմից, որոնք խոսում են այս հակամարտության մասին, հռետորաբանությունից բացի այլ գործողություններ չկան։ Մուսուլմանական աշխարը շահագրգռված չէ, որպեսզի ՀԱՄԱՍ-ը հաջողության հասնի, քանի որ, եթե անգամ այս տեսքով էլ պահպանվի իշխանությունը Գազայում՝ դա կգնահատվի որպես ՀԱՄԱՍ-ի կողմից իշխանություն։ Մուսուլմանական երկրները որևէ կերպ չեն ցանկանում, որպեսզի այս իսլամական կազմակերպությունը շարունակի իր դերակատարումը Գազայում։
Անդրադառնալով պատերազմի արդյունքում Իրանի դիրքերի ամրապնդմանը, փորձագետը նշեց, որ ընդհակառակը, Իրանի «դիմադրության առանցքի» թուլացում ենք տեսնում՝ ԱՄՆ-ի գործուն աջակցությամբ։ ԱՄՆ-ն իր ներկայությամբ, ըստ էության, կարողացավ թուլացնել կամ գրեթե զրոյացնել Իրանի ուղղակի ներգրավվածությունը ռազմական գործողություններին և դրան զուգահեռ հնարավորություն տալ Իսրայելին, որպեսզի բոլոր հնարավոր ուղղություններով թուլացնի Իրանի դիրքերը։
Այն հարցին, թե, ի վերջո, ո՞ր երկների դիրքերը ամրապնդվեցին տարածաշրջանում, բանախոսը նշեց, որ ամենից շատ մեծացավ Կատարի ազդեցությունը, որովհետև, փաստացի, Կատարի ազդեցությամբ, միջամտությամբ և միջնորդությամբ է տեղի ունենում այս հումանիտար հրադադարը և գերիների ազատ արձակումը։ Այսինքն, այսօր տարածաշարջանում գաճաճ պետություն մի ամբողջական միջազգային կառույցի՝ ՄԱԿ-ի դերակատարում է իրականացնում։ Երբ այնտեղ պատերազմը ավարտվի, այդ դերակատարները վերադառնալու են մեր տարածաշրջան։
Անդրադառնալով Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հաստատված դիվանագիտական հարաբերություններին, փորձագետը նշեց, որ կարևոր ուղղություն է, որի բացակայությունը պայմանավորված է եղել Արցախյան հիմնախնդրով։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո փաստացի իրավիճակ փոխվեց մեր տարածաշրջանում, որն ավելի զարգացվեց սեպտեմբերին տեղի ունեցածով, և դրան զուգահեռ ընթանում է և՛ Հայաստան-Ադրբեջան, և՛ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացներ, բնականաբար, Սաուդյան Արաբիան ևս փոխեց իր մոտեցումը։ «Տարածաշրջանը հանգիստ չէ, ինչ վերաբերվում է խաղաղության, բնականաբար, այս տարածաշրջանում հանգստության, կայունության, խաղաղության մասին շատ վաղ է խոսելը»,- ասել է Ա. Պետրոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից