ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անտրամաբանական նախագիծ է, կենտրոնում կկարողանան մեքենա կայանել միայն ունեվորները. Իզաբելլա Աբգարյան 11/30/2023 21:21 | ԼՐԱՀՈՍ
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունում դեռ չեն քննարկել, ժողովրդական լեզվով ասած, կարմիր գծերի վարձավճարների փոփոխության նախագիծը, սակայն խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց, որ փորձել է կարծիքաքաղ իրականացնել սոցցանցերի միջոցով՝ քաղաքացիների կարծիքները ճշտելու համար։
«Ամեն դեպքում՝ արդեն կոնսոնսուս ունենք և համակարծիք ենք, որ դեռ վաղ է նման թանկացում նախաձեռնելը, ավելի մանրամասն խմբակցությունը ավագանու նիստում քննարկման ժամանակ կհայտնի, թե ինչպես ենք տեսնում այս հարցը»,- նշեց տիկին Աբգարյանը։
Նրա փոխանցմամբ՝ դեռեւս «Իմ քայլը» խմբակցության ժամանակ այս հարցն ուսումնասիրվել է և քաղաքային իշխանությունները եկել էին մտահանգման, որ պետք է քաղաքը գոտիավորել։ «Շատ երկրներում հենց այդպես է, այն ժամանակ էլ մեզ համար պարզ էր, որ Կենտրոնում կայանումն ավելի թանկ պետք է լինի, մենք քննարկել ենք այս հարցը և այն ժամանակ հասկացանք, որ դեռ հնարավոր չէ դա իրականացնել, քանի դեռ լուծված չէ տրանսպորտի խնդիրը։
Մենք չենք կարող երևանցուն ասել՝ մի եկեք մեքենայով Կենտրոն, Կենտրոնում տրանսպորտով շրջեք։ Գուցե իշխանությունը համարում է, որ լուծել է տրանսպորտային խնդիրը, բայց ես այդ հարցում համամիտ չեմ։ Ինքս տրանսպորտից եմ օգտվում և գտնում եմ, որ տրանսպորտային խնդիրը լուծված չէ և լուծված չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ երևանցիները չեն կարողանում պլանավորել իրենց օրը՝ հստակ իմանալ, թե որքան ժամանակ կպահանջվի իրենցից Ա կետից Բ կետ հասնելու համար»,- ասաց Ի. Աբգարյանն ավելացնելով, որ այսօր երկար սպասում ենք տրանսպորտի, ավելին՝ տեղ չի լինում տրանսպորտում և, եթե խնդիրն այն է, որ բեռնաթափեն կենտրոնը, ապա այո, պետք է այլընտրանք լինի։
Աբգարյանի դիտարկմամբ՝ մոտեցումը, թե կենտրոնում կայանելու համար պետք է շատ վճարեն՝ անտրամաբանական է, քանի որ դա կբերի նրան, որ կենտրոնում կկարողանան մեքենա կայանել միայն ունեվորները։
«Բայց պետք է հասկանալ, որ կենտրոնում են նաև պետական աշխատողները, դասախոսները, բազմաթիվ մարդիկ, ովքեր աշխատում են սպասարկման ոլորտում, որոնք ամենևին էլ մեծահարուստներ չեն։ Իմ մոտեցումն այն է, որ եթե քաղաքային իշխանությունը կարողանա քաղաքն ապահովել կանխատեսելի տրանսպորտային ցանցով, այսինքն, որ մարդն հստակ իմանա, թե քանի րոպեից կգա տրանսպորտը, ապա կարելի է ոչ միայն թանկացնել, այլև, առհասարակ, արգելել Կենտրոնում մեքենաների կայանումը, որպեսզի մեքենաները չմտնեն կենտրոն, ոչ թե մտնեն ու թանկ վճարեն։ Սա անընդունել է»,- նշել է Երեւանի ավագանու անդամը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ