ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հերթական առերևույթ հակասահմանադրական և հակաօրինական ակտը․ Դանիելյան 11/30/2023 00:00 | ԼՐԱՀՈՍ
Ավտոկայանատեղերի վճարի թանկացումը հակասահմանադրական ու հակաօրինական է, գրում է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։
«Հերթական առերևույթ հակասահմանադրական և հակաօրինական ակտը՝ այս անգամ ավտոկայանատեղերի համար վճարներ սահմանելու փորձի տեսքով։ Հասկանալի է, որ բյուջետային լրջագույն խդիրներ կան, սակայն կան նաև առավել արդյունավետ լուծումներ, որոնց բազմիցս եմ անդրադարձել։ Իսկ հարկերի, տուրքերի ու վճարների արհեստական տասնապատիկ ավելացումների մոլուցքը հաստատ այդպիսին չէ։
Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն. «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել OՐԵՆՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ UԱՀՄԱՆՎԱԾ հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ»։ Սա համընդհանուր կանոն է։ Երևանի ավագանին փորձել է յուրովի մեկնաբանել Սահմանադրության 185֊րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը և ենթադրել, որ կայանատեղերի համար վճարը կարող է դիտարկվել իբրև ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՉԱՓ ՎՃԱՐ, ուստի ինքն իբրև ամբողջովին ազատ է իր հայեցողությամբ դրույքաչափեր սահմանելիս։
Այսպիսի բացահայտ կամայական մեկնաբանությունը առերևույթ հակասահմանադրական և ապօրինի է առնվազն հետևյալ էական հիմնավորումներով (մնացյալին, հարկ եղած դեպքում, կանդրադառնամ այլ առիթով)։
Խախտվել է Սահմանադրության 78֊րդ հոդվածով ամրագրված ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ։
Կայանատեղին ոչ թե ծառայության մատուցում է, այլ այլոց հաշվին երթևեկության սահմանափակման հարկադրական միջոցների կիրառման պարզունակ գործընթաց։ Բանուկ ճանապարհի մի հատվածը պարզապես արգելվում է երթևեկության համար և հրամցվում իբրև կայանատեղի, որի կահավորումը, եթե կարելի է վառ երևակայությամբ ծառայության մատուցում հրամցնել, սկսվում և ավարտվում է թույլ նշմարվող գծանշաններով։ Այսինքն՝ ճանապարհի մի հատվածի նշանակությունը կամայականորեն փոխելը ինքնին չի կարող որակվել իբրև ծառայության մատուցում։
Իհարկե, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 17-րդ կետով կայանատեղերի համար սահմանված է տեղական վճար, սակայն նույն օրենքով հստակ ամրագրված է, որ խոսքը ծառայություն մատուցելու մասին է, ինչը քննարկվող դեպքում բացակայում է։ Մեծ հաշվով, այս օրենքը ևս աղերսներ ունի Սահմանադրության հետ, սակայն անգամ դա է շրջանցվել։
Հ.Գ. Չգիտեմ ինչպես կարձագանքեն այս որոշման նախագծին դեմ խմբակցությունները, սակայն հուսանք, որ ընդունվելու դեպքում, իրենք կղեկավարվեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 3-րդ մասով և իրենց վերապահված լիազորությունների սահմաններում կդիմեն Վարչական դատարան, հընթացս ներկայացնելով միջնորդություն, որպեսզի դատարանը կասեցնի վիճարկվող նորմատիվ ակտը, ինչես նաև դատաքննությունը և միջնորդություն ներկայացնի ՍԴ …»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ