Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Մարազմ է, երբ Սերժ և ՀՀԿ մերժողներն այսօր մեզ մեղադրում են Նիկոլին բերելու մեջ. Շարմազանով 11/30/2023   10:47  |  Մեկնաբանություն

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Մարազմ է, երբ Սերժ եւ ՀՀԿ մերժողներն այսօր մեզ մեղադրում են Նիկոլին բերելու մեջ։

Վերջին ամսվա ընթացքում ակտիվացել է «Նիկոլը Սերժի նախագիծն է» ուղղորդված զառանցանքը։
Այս անհեթեթ թեզի տարածողների ճնշող մեծամասնությունը 2018-ի ապրիլին դուրս էր եկել փողոց ու «Սերժ էր մերժում»։
Սրանք ուրախությունից ցնծում էին 2018-ի ապրիլի 23-ին ՝Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրն իմանալուն պես եւ քեֆ-տոնակատարության մեջ էին,երբ Երեւանի փողոցները ողողված էին «Աշոտյան -42,5» եւ «Շարմազանով-42» վերտառությամբ սեւ ժապավեններով։

Ի վերջո մենք որեւէ մեկին չէինք ուղարկել հրապարակներ մեզ մերժելու ու անիծելու։
Սա չի նշանակում,որ 2018-ի իշխանափոխության մեջ ՀՀԿ -ն որեւէ մեղք չունի։
2021-ի ՀՀԿ համագումարում ելույթի ընթացքում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է սխալների,բացթողումների ու մեղքի իր եւ մեր բաժնի մասին։

Բայց առնվազն բարոյական չէ կապիտուլյանտին համարել մեր նախագիծը։
Ինչպես ժամանակին իրավացիորեն նշել է Սերժ Սարգսյանը. «Ես նման նախագիծ
չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն,ուր է,թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի»։
Իսկ հիմա ամեն ինչ հերթով …

2018-ի ապրիլի 9-ին ավարտվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը։
2018-ի ապրիլի 9-17-ը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը որեւէ պետական պաշտոն չէր զբաղեցնում։
2018-ի ապրիլի 17-ին ԱԺ-ն պետք է ընտրեր վարչապետ։

2018-ի ապրիլի 12-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար,ՀՀԿ նախագահի 1-ին տեղակալ Կարեն Կարապետյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում ազդարարեց Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու իր մտադրության մասին։
2018-ի ապրիլի 13-ին ՀՀԿ ԳՄ-ն միաձայն հաստատեց Կարապետյանի առաջարկն ու որոշեց հարցը քննարկել ՀՀԿ Խորրհրդի նիստում։
Հաջորդ օրը,ապրիլի 14-ին ՀՀԿ նախագահի 1-ին տեղակալ Կարեն Կարապետյանը առաջարկեց ՀՀԿ խորհրդին ապրիլի 17-ի ԱԺ նիստում ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։
Ապրիլի 14-ին ՀՀԿ խորհուրդը միաձայն որոշեց հաստատել այդ առաջարկը։

Դրանից հետո ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն առաջադրեցին ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին։
Ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ-ն ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին ընտրեց ՀՀ վարչապետ:
Զուգահեռաբար փողոցում տեղի էին ունենում հակաիշխանական բողոքի գործողություններ։
Ապրիլի 21-ից սկսած բողոքի ակցիաները նոր թափ ստացան ու դարձան խիստ բազմամարդ։
Թե Արեւմուտքի եւ թե ՌԴ պաշտոնյաները հրապարակավ Փաշինյանի գլխավորած բողոքի գործողություններն անվանում էին «ժողովրդավար» ու « Հայաստանի քաղաքացիների օրինական բողոքի գործողություններ»։

Իմ կարծիքով երեւում էր աշխարհաքաղաքական կենտրոնների օժանդակող «ձեռքը»

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հրապարակային հանդիպումը ,որն ավարտվեց անարդյունք։
Տեսանելի էր «հեղափոխության առաջնորդի» ամեն գնով իշխանության գալու ու «կարմիր գծեր» հատելու մոլուցքը։
Նույն օրը ՝ապրիլի 22-ին ,Փաշինյանն ու «Ելք»-ի մի քանի պատգամավորներ ձերբակալվեցին։
Հաջորդ առավոտյան ՝ապրիլի 23-ին Երեւանի փողոցները հեղեղված էին բողոքավոր հազարավոր քաղաքացիներով,որոնք պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը։

Հրաժարականի պահանջին միացան նաեւ ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ զորախմբի զինվորները։
Գունավոր հեղափոխության սցենարը գործի էր դրված։
Իրավիճակը լարվում էր։
Ապրիլի 23-ի կեսօրից հետո բողոքի գործողությունները ողջունեցին ու «շարժմանը» միացան խորհրդարանական մյուս երկու խմբակցությունները։

Հաջորդ օրը՝ապրիլի 24 էր։

Լավ ճանաչելով Սերժ Սարգսյանին ՝կարող եմ ասել,որ նա չէր կարող թույլ տալ ողջ հայության համար այս համազգային ոգեկոչման օրը քաղաքացիական բախումներ։

Որպես իրադարձությունների անմիջական մասնակից կարող եմ պնդել,որ վարչապետ Սարգսյանի պաշտոնավարման դեմ բողոքի գործողություններն ու արյունալի բախման հնարավորությունն ապրիլի 23-ին հասել էին գագաթնակետին։
2018-ի ապրիլ-մայիսի իրադարձությունների մասին Սերժ Սարգսյանը խոսել է հրապարակային ու նշել,որ ապրիլի 23-ին զրույց է ունեցել 1-ին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ ։
Այդ հարցազրուցից ակնհայտ է դառնում,որ Սերժ Սարգսյանը պատրաստ էր հրաժարական ներկայացնել Կարապետյանի վարչապետի պաշտոնում առաջադրվելու պարագարում։

Այդ պայմաններում էլ ապրիլի 23-ին վարչապետ Սերժ Սարգսյանը ներկայացնում է հրաժարականի դիմում։
Հրաժարականի լուրն իմանալուն պես այսօրվա «ընդդիմադիրների» մեծամասնությունը «չաղ ու բախտավոր» էր ,իսկ մի մասն էլ հրապարակներում մասնակցում էր «շամպայն» փարթիին։

Ձերբակալված պատգամավորներին ապրիլի 23-ին հանդիպում է Կարապետյանը։
Նույն օրը Փաշինյանն ու «Ելք»պատգամավորներն ազատ են արձակվում։
Ապրիլի 24-ի երեկոյան ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչները հանդիպում են Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի հետ։
ՀՀԿ նախագահը մեզ տեղեկացնում է,որ ստեղծված իրավիճակում առաջարկում է ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում առաջադրի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին։

Ապրիլի 24-ին ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչները պաշտպանում են Սերժ Սարգսյանի այդ առաջարկը։
ՀՀԿ նախագահն այդ հանդիպման ընթացքում իր պատրաստակամությունը հայտնեց նաեւ ՀՀԿ նախագահի պաշտոնը թողնելու մասին՝ հօգուտ Կարապետյանի,իսկ օրեր անց նույն առաջարկն արեց նաեւ հրապարարակային։
Ապրիլի 24-ին ՀՀԿ ԳՄ-ն լիազորում է Կարեն Կարապետյանին իշխանությունների անունից բանակցել Փաշինյանի հետ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար։

Բայց բանակցություններ տեղի չեն ունենում Փաշինյանի նախապայմաններ առաջ քաշելու պատճառով։
Հաջորդ օրը տեղի է ունենում ՀՀԿ խմբակցության հանդիպումը Կարեն Կարապետյանի հետ։
Իմ տպավորությամբ այդ պահին ՀՀԿ թիմը պատրաստ էր Կարապետյանին ընտրել վարչապետ ։
Բայց բողոքի գործողությունները չէին դադարում ու նոր թափ էին ստանում։

Փաշինյանը հայտարարում է՝ «կամ ես կլինեմ վարչապետ,կամ ՀՀ-ն վարչապետ չի ունենա»։
Ապրիլի 27-28-ին տեղի են ունենում ՀՀԿ խմբակցության հանդիպումները Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի հետ,որտեղ պարոն Կարապետյանը հայտարարում է վարչապետի պաշտոնում իր չառաջադրվելու որոշման մասին։
Իմ տպավորությամբ Կարապետյանի չառաջադրվելը պայմանավորված էր քաղաքացիական բախումներից խուսափելու պատճառով։
Դրանից հետո «Ելք» խմբակցությունը որոշեց մայիսի 1-ին ԱԺ նիստում վարչապետ առաջադրել Նիկոլ Փաշինյանին։
Ապրիլի 30-ին կեսօրից հետո ուղիղ եթերում տեղի ունեցավ ՀՀԿ խմբակցության հանդիպումը վարչապետի թեկնածու Փաշինյանի հետ,որտեղ մեր թիմն ի ցույց դրեց Փաշինյանի դիլետանտիզմն ու «բոբիկ» լինելը։

Ապրիլի 30-ի երեկոյան տեղի ունեցավ ՀՀԿ խմբակցության հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ։
ՀՀԿ նախագահի առաջարկով որոշվեց միաձայն դեմ քվեարկել Փաշինյանի վարչապետությանը։
Մայիսի 1-ին Փաշինյանին վարչապետ չընտրելը հնարավորություն կտար ժամանակ շահել ու մայիսի 8-ի քվեարկության ժամանակ քվեարկել հնարավոր այլընտրանքային թեկնածուի օգտին։

Մայիսի 1-ին ՀՀԿ խմբակցությունն ու Աղվան Վարդանյանը մերժեցին ընտրել Փաշինյանին վարչապետ։
Հայաստանը ողողվեց «3 միլիոնն ընդդեմ 55 դավաճան պատգամավորների» պաստառներով։
Նույն օրը սկսվեց քարոզչական տեռորը ՀՀԿ պատգամավորների ու Աղվան Վարդանյանի նկատմամբ։
Սկսվեց սեւ ժապավենների ու ՀՀԿ պատգամավորների «թաղումների» անասնական շքերթ։
Չնայած այդ ճնշմանը,Հանրապետականը մայիսի 1-ին դեմ քվեարկեց Նիկոլին։

Այդ քվեարկությամբ ՀՀԿ-ն հնարավորություն տվեց մայիսի 8-ին վարչապետի նոր թեկնածու առաջադրելու համար։
Շրջանառվում էին տարբեր անուններ …
Բայց որեէ նոր թեկնածու չառաջադրվեց։
Մայիսի 1-ից հետո Աժ պատգամավորների 1/3-ի ստորագրությամբ Փաշինյանը երկրորդ անգամ առաջադրվեց վարչապետի պաշտոնում։

Փաշինյանին առաջադրող պատգամավորները ներկայացնում էին բացի Հանրապետականից ու Աղվան Վարդանյանից մնացած 3 խմբակցություները։

Իրավիճակը լարվում էր,սահմանից անընդհատ ստացվում էին թշնամու ծանր տեխնիկայի եւ զինվորական մեծաքանակ ուժի կուտակումների մասին տեղեկություններ։
Արդեն գաղտնիք չէ,որ ադրբեջանական հարձակման վտանգը շատ իրական էր։
Այդ պայմաններում ՀՀԿ-ն ուներ երկու ճանապարհ. ապահովել անհրաժեշտ քանակի ձայներ մյուս 3 խմբակցությունների վստահությունն ունեցող վարչապետի թեկնածուին ընտրելու համար եւ 40 օր հետո գնալ արտահերթ ընտրությունների՝ երկրում հաստատելով անիշխանություն ։

ՀՀԿ պատգամավորների ճնշող մեծամասնությունը դեմ էր Փաշինյանի վարչապետ ընտրելու գաղափարին եւ դրա մասին հայտարարում էր հրապարակային։

Միեւնույն ժամանակ կար գիտակցում,որ վարչապետ չընտրելն առնվազն 40 օրով քաոսի էր վեր ածելու Հայաստանը։
Հայաստանում 40 օր անիշխանություն ու բարդակ էր լինելու,իսկ թշնամու հարձակման դեպքում դա կարող էր ողբերգական հետեւանքներ ունենալ երկրի համար։

Ընտրությունը քաոսի եւ պոպուլիստական իշխանություն ունենալու միջեւ էր։
Այդ պատճառով էլ մայիսի 8-ին ՀՀԿ-ն անհրաժեշտ մի քանի ձայն տվեց վարչապետ ընտրելու համար ՝պետությունը քաոսի չվերածելու ու ադրբեջանական ագրեսիայից խուսափելու համար։

Անիմաստ է այսօր խոսել ի՞նչ կլիներ,եթե գնայինք 40 օրյա քաոսի ու արտահերթ ընտրությունների։
Եթե-ներով լուրջ դատողություն անելն անշնորհակալ գործ է։

Իսկ հիմա հայտնվել են «ընդդիմադիրներ»,որոնք զառանցում են,թե Սերժ Սարգսյանը իշխանությունը գցեց Փաշինյանի գրպանը։
Այդ մարազմի հեղինակներին ասեմ, որ եթե Սերժ Սարգսյանը նպատակ ունենար պատասխանատվությունն ուրիշի վրա դներ,ապա 2018-ի ապրիլի 9-ից ՝նախագահի ժամկետն ավարտելուց հետո, չէր առաջադրվի վարչապետի պաշտոնում։
Բայց դժբախտաբար 2018-ին Հայաստանում առողջ տրամաբանությունն իր տեղը զիջեց պոպուլիզմին։

Ինչպես կասեր մի շատ համեստ,բայց իմաստուն հանրապետական՝«մի ասեք մեր մասին ստեր,թե չէ ձեր մասին կարող եք ճշմարտությունն իմանալ»։
Մի բան ակնհայտ է.նիկոլիզմի «Կարթագենը» պետք է հեռացվի եւ վերջ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:21 29/11/2023  |  ՄեկնաբանությունԻնչու՞ էր ՌԴ-ն եւ ՀԱՊԿ-ն Սերժի ժամանակ օգնում,իսկ Նիկոլի ժամանակ՝ոչ. Շարմազանով
12:03 15/11/2023  |  ՄեկնաբանությունԱրեւմուտքի ոչ մի զինվոր չի գալու Հարավային Կովկաս թուրքերի դեմ պատերազմելու. Շարմազանով
11:47 12/11/2023  |  ՄեկնաբանությունԵրբեք չասեք, թե ժողովուրդը չի սխալվում. Շարմազանով
21:54 11/11/2023  |  ՄեկնաբանությունԽելքի աշեցեք…Սերժ «մերժողները» եկել անամոթաբար ՀՀԿ-ին մեղադրում են Նիկոլին իշխանությունը տալու համար․ Շարմազանով
11:42 10/11/2023  |  ՄեկնաբանությունԵրբ Արցախի ու ասֆալտի միջեւ ընտրում ես ասֆալտը,իսկ հաղթանակի ու պարտության միջեւ ընտրում ես պարտությունը՝ վեր ես ածվելու ասֆալտի վրա թուրքական ֆուռերի վարորդներին «կուկուռուզ» մատակարարողի. Շարմազանով
14:46 06/11/2023  |  ՄեկնաբանությունՍյունիքի մասով էլ Նիկոլը մոգոնել է նախկինում «հայկական»,իսկ այժմ «խաղաղության»,իսկ իրականում թուրքական խաչմերուկ եզրույթը վեր է ածվելու պանթուրքիզմի խաչմերուկի. Շարմազանով
21:24 04/11/2023  |  ՄեկնաբանությունԱրցախը հանձնեց թուրքին, ու Հայաստան թուրքերին մուտքի վիզա տվել է Նիկոլ Փաշինյանը․ Շարմազանով
17:35 04/11/2023  |  ՄեկնաբանությունԴասական քաղաքական գործիչի ու նաեւ ապագա առաջնորդության օրինակ Արմեն Աշոտյանն է. Շարմազանով
14:41 04/11/2023  |  ՄեկնաբանությունԵրբեմն «30 արծաթը» սեփական հերոսական անցյալից կարող է զորեղ գտնվել. Շարմազանով
11:04 01/11/2023  |  ՄեկնաբանությունՊետք չէ միտինգ անել միտինգ անելու համար. երբ չգիտես ինչ անել, պետք չէ անել ինչ պատահի. Շարմազանով

Արխիվ

[]