ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանի որոշումը մնացել է թղթի վրա. հանձնաժողովն աշխատանքները չի սկսել 11/29/2023 19:39 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական հանձնարարությունը մնացել է թղթի վրա. ՄԻԵԴ-ում ՀՀ-ից ներկայացված դատավորի թեկնածուների ընտրության հանձնաժողովը դեռևս չի ձևավորվել, թեև որոշումից անցել է արդեն երեք ամիս։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության հետ՝ պարզելու, թե արդյո՞ք հանձնաժողովի կազմն արդեն վերջնական ձևավորվել է, դատավորի պաշտոնի համար թեկնածուներ կա՞ն, թե ոչ, սակայն կառույցից հայտնեցին, որ գործընթացը դեռևս չի սկսվել։
Հիշեցնենք, որ 2024թ. հունիսին ավարտվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանից ներկայացված դատավոր, նախկին օմբուդսման Արմեն Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, և արդեն սեպտեմբերին ՄԻԵԴ-ում Հայաստանը կներկայացնի այլ դատավոր, քանի որ Արմեն Հարությունյանն իր պաշտոնը ստանձնել է հենց սեպտեմբերին: Փաշինյանի օգոստոսի 31-ի որոշմամբ հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովի կազմը, աշխատակարգը։ Ընդ որում՝ հանձնաժողովում նախատեսված անդամներից շատերը աշխատանքներին կարող են ներգրավվել՝ ըստ իրենց հայեցողության, քանի որ գործադիրի մաս չեն կազմում ու վարչապետն իրենց հանձնարարություն տալու իրավասություն չունի։
Այսպես՝ որոշմանը կից ներկայացված հավելվածի համաձայն՝ հանձնաժողովի կազմում կլինեն ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահը, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ իրենց համաձայնությամբ, արդարադատության ու արտաքին գործերի նախարարները, միջազգային իրավական հարցերի ներկայացուցիչը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը, ՓՊ նախագահը, արդարադատության ակադեմիայի ռեկտորը, դատավորների միության նախագահը՝ կրկին իրենց համաձայնությամբ։ Հրապարակված ակտի համաձայն՝ ընտրության հանձնաժողովի անդամի մասնակցության անհնարինության կամ համաձայնության բացակայության դեպքում ՀՀ վարչապետը երկօրյա ժամկետում համալրում է Հանձնաժողովի կազմը՝ նշանակելով նոր անդամներ: Հանձնաժողովի կազմը պետք է բաղկացած լինի կենտ թվով անդամներից, որոնց ընդհանուր թիվը չի կարող պակաս լինել իննից:
«Փաստինֆո»-ն արդեն հայտնել էր, որ Փաշինյանի որոշման մեջ հիշատակված մի շարք անձինք տեղյակ չեն էլ եղել որոշումից, այսինքն՝ նախապես իրենց հետ չէր քննարկվել, համաձայնություն ձեռք չէր բերվել։ Հանձնաժողովն էլ դեռ չի սկսել աշխատել։
Հետեւապես չկան նաեւ ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնական թեկնածուներ, սակայն արդեն շրջանառվում են որոշ անուններ, որոնց անցկացնելու համար իշխանության տարբեր թեւերի միջեւ լուրջ մրցակցություն է սկսվել։ Այսպես, ըստ շրջանառվող լուրերի, ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում նշանակման հավակնություններ ունեն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը,ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, փաստաբան Տիգրան Եգորյանի կինը՝ Լուսինե Հակոբյանը, ինչպես նաև՝ շոշափվում է փաստաբան Արման Զրվանդյանի անունը։ Համակարգում շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունների հիմնական «ֆավորիտը» Վահե Գրիգորյանն է, որն իր առջև, կարծես թե, խնդիր է դրել՝ անհապաղ երկրից հեռանալու։ Ինչ վերաբերում է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին, ապա վերջինիս «շանսերը» մեծ չեն, քանզի նա արդեն հաջողացրել է վարկաբեկել իրեն միջազգային մասնագիտական հանրության շրջանում, փոխարենը ավելի լավ վարկանիշ ունի Եղիշե Կիրակոսյանը ու հարց է ծագում՝ ղեկավարել հանձնաժողովը, թե դառնալ թեկնածու։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ