ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրավապահները մոլորված են 11/29/2023 20:05 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ իրավապահները փակուղում են հայտնվել՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ ՌԴ-ում ձերբակալման և հնարավոր արտահանձնման շուրջ աղմուկի պատճառով, որը շրջանառության մեջ էր դրել ռուսական կողմը։
Հիշեցնենք, որ Մոսկվայում Միհրան Պողոսյանի հնարավոր ձերբակալման մասին տեղեկություններ տարածվել էր նոյեմբերի 20-ին՝ ռուսական տելեգրամյան այնպիսի ալիքների միջոցով, որոնցով բավական հաճախ հետաքրքիր տեղեկություններ են հրապարակվում ՌԴ իրավապահների վարույթում քննվող քրեական գործերի մասին։
«Միհրան Պողոսյանի բերման ենթարկելու մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ։ Պողոսյանը մոտ ապագայում կարտահանձնվի»,-նշել էր Mash տելեգրամ ալիքը՝ ավելացնելով, որ ռուսական կողմը նախկինում մերժել է Պողոսյանին տուն ուղարկելու հայկական կողմի խնդրանքը։
ՀՀ իրավապահները առ այս պահը հրաժարվում են մեկնաբանությունից՝ ոչ հաստատում են, որ ստացել են որևէ ծանուցում՝ Պողոսյանի ձերբակալման մասին, ոչ էլ՝ հերքում։ Փոխարենն այսօր հայկական մամուլում տեղեկություն տարածվեց, որ Միհրան Պողոսյանը Մոսկվայում բերման էր ենթարկվել ճանապարհային ոստիկանության ծառայողի հետ վիճելու համար, իսկ նրա ձերբակալության և ՀՀ արտահանձնման մասին տեղեկություններն ապատեղեկատվություն է կամ «չար կատակ»։
«Փաստինֆո»-ն կրկին դիմեց ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե, ի վերջո, որևէ ՌԴ դատախազությունից պաշտոնապես տեղեկացվե՞լ են նրա ձերբակալության մասին, թե ոչ։ Կամ արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է ՌԴ գործընկերներին՝ պարզելու Միհրան Պողոսյանի հնարավոր ձերբակալման, արտահանձնման «ոդիսականը», տեղեկությունն առհասարակ որքանով է իրականությանը համապատասխանում, սակայն կառույցից նշեցին՝ «մեկնաբանություն չկա»։
Միհրան Պողոսյանի՝ առ այս պահը ՌԴ-ում արգելանքի տակ գտնվելու դեպքում, դատախազությունկ պետք է, որ ինքը շահագրգռված լիներ հայտարարելու ու դեռ հպարտանալու, որ հաջողվեց անորսալի թվացող Պողոսյանին որսալ, բայց լռում են... Միհրան Պողոսյանին Մոսկվայում ազատ արձակելը հերթական ապտակը կլինի ՀՀ դատախազությանը, որ գիտենք որտեղ է Պողոսյանը, բայց չենք հանձնի, քանի որ զբաղված եք քաղաքական խաղերով։
Նշենք, որ Միհրան Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել երկու գործով։ Առաջին քրեական գործը, որով Պողոսյանը հետախուզվում է դեռևս 2019թ․-ից, վերաբերում է պաշտոնեական դիրքը ենթադրյալ չարաշահելուն և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի ենթադրյալ հափշտակությանը։ Ըստ ՀՔԾ-ի, այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ խոսքը 44.199.463 ՀՀ դրամի՝ բյուջեից հափշտակության մասին է։ Երկրորդ քրեական գործը, որով ևս հետախուզում է հայտարարվել Պողոսյանի նկատմամբ՝ նախաձեռնվել է բոլորովին վերջերս՝ 2023թ․ մայիսին և վերաբերում է ՀՀ ներկրված 1 տոննա կոկաինին։ Մասնավորապես, ԴԱՀԿ նախին պետ, «Մրգենի» ՍՊԸ սեփականատեր Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրենի և պահեստապետի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է իրականացվում ՀՀ ներմուծված 1 տոննա «կոկաինի» գործով՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու հատկանիշներով։ Ընդ որում, այս գործի առնչությամբ Միհրան Պողոսյանն ինքը հայտարարել էր, որ ինքն է տեղեկացրել ԱԱԾ տնօրենին և հորդորել ստուգել բեռները։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ