ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարում է լրագրողների համար նախատեսված նոր մասնագիտական փոխանակման ծրագրի մասին 11/29/2023 16:36 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն այսօր հայտարարեց հայ լրագրողների համար նախատեսված նոր փոխանակման ծրագրի մեկնարկի մասին, որի ֆինանսավորման նպատակով հատկացվում է 1․2 միլիոն ԱՄՆ դոլար։ «Վորլդ լերնինգ» կազմակերպության և լրագրողական ոլորտի առաջատար «Փոյնթեր» ինստիտուտի փոխգործակցությամբ իրականացվող «Լրագրողների մասնագիտական փոխգործակցության հայ-ամերիկյան ծրագրի» շրջանակում հայաստանյան 54 լրագրողներ հնարավորություն կունենան այցելել Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ուսումնական ծրագրերի, որոնք ոչ միայն կբարելավեն ապատեղեկատվության վերհանման, լրագրողական հրապարակումներ պատրաստելու նրանց հմտությունները, այլև կնպաստեն ամերիկացի լրագրողների ու լրատվամիջոցների հետ կապերի հաստատմանը։
«Ապահովելով մասնագիտական կատարելագործման համար անհրաժեշտ ռեսուրսներ և կապեր՝ այս փոխանակման ծրագիրը կխթանի լրագրողների դերը ազատ հասարակության մեջ և կխրախուսի հայ լրագրողներին ու լրատվամիջոցներին ընդունել այնպիսի մոտեցումներ, որոնցով կկարողանան դիմակայել ապատեղեկատվությանը», - ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
«Լրագրողների մասնագիտական փոխգործակցության ծրագիրը» կազմված է չորս ուսումնահետազոտական փուլերից՝ մասնակիցների հետևյալ կազմով․
18 լրագրող տպագիր և առցանց լրատվամիջոցներից (գարուն 2024թ․),
16 լրագրող հեռարձակող լրատվամիջոցներից (աշուն 2024թ․)
10 խմբագիր (գարուն 2025թ․),
10 մեդիա մենեջեր (աշուն 2025թ)։
«Այս ծրագիրը միտված է կայուն ցանց ձևավորել Միացյալ Նահանգների և Հայաստանի լրագրողների ու լրատվամիջոցների միջև՝ մեկտեղելով միջազգային կրթության ու փոխանակումների ասպարեզում «Վորլդ լերնինգ» կազմակերպության և լրագրողական ոլորտում «Փոյնթեր» ինստիտուտի ունեցած փորձը։ Այս փոխանակման ծրագրերին մասնակցելով՝ հայ լրագրողներն ու մեդիա մասնագետները տուն կվերադառնան նոր գաղափարներով, ընդլայնված մասնագիտական կապերով և հետաքննող լրագրության միջոցով քաղաքացիական հասարակության զարգացման և հասարակության իրազեկման նոր գիտելիքներով», - ասաց «Վորլդ լերնինգի» գլոբալ փոխանակումների գծով մենեջեր Վլադ Սպենսերը։
Փոխանակման ծրագրի բոլոր փուլերում նախատեսվում են թիրախային ուսուցումներ, աշխատարաններ և մենթորների հետ աշխատելու հնարավորություն, որը կշարունակվի նաև ուսումնական փուլն ավարտելուց հետո։ Կընտրվեն 10 մասնակից, որոնք որպես հետազոտող հնարավորություն կունենան հավելյալ մեկ ամիս անցկացնել ԱՄՆ մեդիա կառույցներում։ Ի վերջո, այս 10 մասնակցիներից 4-ն իրենց լրատվամիջոցներով հնարավորություն կունենան ստանալ 20 000 ԱՄՆ դոլար թիրախային աջակցություն՝ ընդունելու այնպիսի մոտեցումներ, որով կկարողանան դիմակայել ապատեղեկատվությանը և խթանել լրագրության դերը ազատ հասարակությունում։
«50 տարի շարունակ «Փոյնթերը» լրագրողների համար ապահովել է անհրաժեշտը։ Մենք ուրախ կլինենք ԱՄՆ մեր գրասենյակներում հյուրընկալել 54 հայ լրագրողների, լսել նրանց պատմությունները, իմանալ նրանց առաջ ծառացած մարտահրավերների մասին՝ հուսալով, որ Հայաստան վերադառնալուց հետո նրանք կկարողանան ավելի լավ ծառայել իրենց լսարանին ու համայնքին», - ասաց «Փոյնթերի» ռազմավարական գործընկերությունների գծով փոխնախագահ Ահարոն Շերոքմենը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ