ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուսական կողմը Լարսում նոր պահանջներ է ներկայացնում ու 10-ից բեռնատարից՝ 10-ն էլ ստուգում․ «Սպայկան» արդեն միլիոնների վնաս է կրել 11/29/2023 21:59 | ԼՐԱՀՈՍ
«Սպայկա» ընկերության 30 բեռնատար արդեն 6-րդ օրն է կանգնած են Վերին Լարսում։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ընկերության դիսպետչերական բաժնի ղեկավար Կարեն Աղդայանը։
Նրա փոխանցմամբ՝ իրենց մեքենաներից դեռ հետ չեն վերադարձել, սակայն տեղյակ է, որ կան ընկերություններ, որոնք գերադասել են հետ բերել ապրանքը Լարսից։
«Ունենք նաև մեքենաներ, որոնք Վրաստանում են կանգնած, քանի որ թույլ չեն տալիս բարձրանալ Լարս, եթե գնան էլ՝ այնտեղ այնքան շատ են մեքենաները, որ կանգնելու տեղ չկա»։
Ընկերությունը հիմնականում արտահանում է գյուղմթերք՝ լոլիկ , բիբար, սմբուկ խաղող, պանիր։
Աղդալյանն ասում է, որ Լարսում նախկինում էլ ստուգումներ եղել, են, այդ թվում՝ ուժեղացված, բայց սա միակ դեպքն է, երբ համատարած բոլոր բեռնատարներն են ստուգում։
«Նախկինում ընտրովի են իրականացվել ստուգումները, 10 մեքենայից՝ 1-ն էին ստուգում, իսկ հիմա 10-ից՝ 10-ն էլ ստուգում են։ 5-6 օրվա ընթացքում մեր մեքենաներից միայն 1 մեքենա է կարողացել անցնել։ Այսինքն, Լարս մտած 35 մեքենայից 30-ը դեռ կանգնած են, 1-ը մտել է Ռուսաստան, մնացածը՝ Բելոռուս։
Մեր մեքենաներից ևս ստուգվել են, մի մասին ասել են փաստաթղթային խնդիրներ կան, այսինքն ֆիտոսանիտարական սերտիֆիկատի փոփոխություններ են եղել, նախկինում չեն ներկայացրել այն պահանջները, որոնք հիմա են ներկայացնում, դրանք նոր պահանջներ են, բացի այդ՝ լաբորատոր փորձաքննությունների հարցն է։ Հիմա ուղարկում են լաբորատոր փորձաքննությունների, սպասում ենք պատասխանները գան, որ որոշում կայացվի հետագա գործողությունների համար»։
Նրա խոսքերով՝ դեռ վաղ է վնասների ամբողջական չափը գնահատել, բայց եթե մեքենան կանգնում է՝ դա արդեն վնաս է, քանի որ մեքենայի սառնարանն աշխատում է։ «Մեկ սառնարանը օրական 60 լիտր դիզել է ծախսում, 30 մեքենան 5-6 օրում ծախսել են շուրջ 10 տոննա վառելիք, դա ուղղակի ջուրն է գնացել։ Ստացվում է, մոտ 6 մլն դրամ միայն դիզվառելիքից օգտագործումից ստացած վնասն է։ Բացի դրանից՝ մենք վարորդին ենք օրապահիկ վճարում, դրան գումարվում է նաև այն, որ յուրաքանչյուր կանգնած օրն ազդում է ապրանքի որակի վրա, սա էլ իր հերթին ազդում է գնի վրա»։
Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե խնդրի լուծումը կարող է լինել այն, որ յուրաքանչյուր հայ հայկական արտադրանք գնի՝ նա պատասխանեց, որ պահանջարկի դեպքում պատրաստ են արտահանել ցանկացած երկիր, սակայն այն ապրանքի համար, որ հիմա կանգնած է Լարսում՝ արդեն ուշ է նոր շուկա գտնելը։
«Մենք հիմա արտահանում ենք մերձբալթյան երկրներ, պատրաստ ենք նաև եվրոպական երկրներ արտահանել, դրա հնարավորությունն ունենք։ Ինչ վերաբերում է ներքին շուկային, ապա այստեղ այդ ծավալի արտադրանք հնարվոր չէ իրացնել»։
Աղդալյանն ասաց նաև, որ օրինակ իրենց ընկերությունն այս պահին մեր արտադրանքի 80-90 տոկոսը արտահանում է հենց Ռուսաստան, ուստի ակնկալում են, որ առաջիկա 1-2 օրերի ընթացքում խնդիրը կհանգուցալուծվի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ