ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Հայորդյաց տների` 2023 թ. մրցանակակիր սաներին 11/28/2023 20:50 | ԼՐԱՀՈՍ
Նոյեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վաղարշապատի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը հյուրընկալեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանու ներքո գործող Հայորդյաց տների հանրապետական ու միջազգային տարբեր փառատոններում, մրցույթներում, ցուցահանդեսներում և մրցաշարերում մրցանակային տեղեր զբաղեցրած շուրջ 280 սաների: Այս մասին տեղեկանում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տեղեկատվական համակարգը
Հայորդյաց տների ծրագիրը մեկնարկել է 1993 թվականին նախաձեռնությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի և աջակցությամբ ՀԲԸՄ նախագահ տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի։
Արտադպրոցական կրթության այս կենտրոններում տարբեր տարիքի երեխաները հնարավորություն են ստանում մասնակցելու արվեստների ու արհեստների, սպորտաձևերի և այլ մասնագիտական խմբակներին` ստանալով հիմնավոր կրթություն: Մասնավոր ուշադրություն է դարձվում սաների հոգևոր դաստիարակությանը և ազգային նկարագրի կերտմանը:
Հաջողություններ արձանագրած աշակերտները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էին այցելել ստանալու Նորին Սրբության օրհնությունը։
Հանդիպումը սկսվեց Հայորդյաց տների տնօրենի պաշտոնակատար տիկին Լիաննա Առաքելյանի ողջույնի խոսքով: Վերջինս Վեհափառ Հայրապետին ներկայացրեց Հայորդյաց տների արձանագրած հաջողությունները` մասնավորապես անդրադառնալով տարբեր ոլորտներում սաների նվաճումներին: Տիկին Առաքելյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին Հայորդյաց տների նկատմամբ դրսևորվող հայրական խնամքի ու հոգածության համար և ընդգծեց, որ կրթական այդ կենտրոնները՝ հաղթահարելով տարբեր դժվարություններ շարունակում են պատվով իրականացնել իրենց առաքելությունը հայրենական կյանքում։
Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը և շնորհավորանքներն փոխանցեց Հայորդյաց տների սաներին, մանկավարժներին ու տնօրեններին 2023 թվականի ընթացքում արձանագրված ձեռքբերումների և հաղթանակների առիթով:
Նորին Սրբությունը, անդրադառնալով Հայորդյաց տների կարևոր առաքելությանը, հաստատեց, որ Հայորդյաց տներում ոչ միայն բացահայտվում ու զորանում են հայորդիների տաղանդներն ու շնորհները, այլ նաև կերտվում է նրանց նկարագիրը՝ խարսխված ազգային և հոգևոր արժեքների վրա։
«Մեր ցանկությունն է, որ մեր զավակները մեծանան Աստծու խնամքի և սիրո ներքո, հաղորդ դառնան Տիրոջ պատվիրաններին ու պատգամներին, ապրեն այդ պատվիրանների համաձայն՝ դրանք կենսագործելով իրենց կյանքում, որպեսզի մեր ժողովրդի զավակների կյանքը լինի երջանիկ և օրհնյալ, ազգը՝ հզոր, կարող և միշտ առաջադեմ, ժամանակի ոգուն ու ընթացքներին համարժեք քայլող»,- ասաց Հայոց Հովվապետը՝ գոհունակությամբ ընդգծելով, որ Հայորդյաց տները 30 տարի շարունակ իրագործում են այդ սրբազան առաքելությունը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթքով վերհիշեց Հայորդյաց տների հիմնադրման ակունքներում կանգնած ՀԲԸՄ նախագահ լուսահոգի տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնին, ում հովանավորությամբ կյանքի կոչվեց ծրագիրը:
Հանդիպման ընթացքում Հայոց Հայրապետն իր բարձր գնահատանքը հայտնեց Հայորդյաց տների տնօրենի պաշտոնակատար տիկին Լիաննա Առաքելյանին, տնօրեն կազմին, մանկավարժներին նախանձախնդիր և ժրաջան աշխատանքի համար։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարեմաղթեց, որ Աստծո օրհնության ներքո սաները հասակ առնեն, զորանան և իրենց ներդրումը բերեն բարօր ու հզոր Հայրենիքի կերտման գործում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ