Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

ՄԻՊ-ն արձանագրել է՝ ոստիկանությունը խախտել է քաղաքացիների հավաքների ազատության իրավունքը 11/28/2023   15:44  |  ԼՐԱՀՈՍ

Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է քաղաքացիների հավաքների ազատության իրավունքի խախտման առկայության մասին որոշում.

«Վերջին շրջանում պաշտպանի աշխատակազմում ստացվել են բողոքներ և ահազանգներ՝ հավաքների ընթացքում անձանց իրավունքների ոչ համաչափ սահմանափակումների վերաբերյալ: Ահազանգների զգալի մասը վերաբերել են հավաքի անցկացման վայրում հավաքի մասնակից անձանց կողմից վրան տեղադրելը թույլ չտալուն ուղղված ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների գործողություններին։ Նման բողոքներ հավաքի մասնակիցները ներկայացրել են Պաշտպանի ներկայացուցիչներին ինչպես հավաքի անցկացման վայր, այնպես էլ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ իրականացրած արագ արձագանքման այցերի շրջանակում:

Արձանագրվել են դեպքեր, երբ Ոստիկանության ծառայողները թույլ չեն տվել վրանի տեղադրումը, իսկ հավաքի մասնակից անձանց նկատմամբ նախաձեռնվել են վարչական վարույթներ, անձինք ենթարկվել են վարչական ձերբակալման և տվյալ վարույթի շրջանակում վրանները վերցվել ու պահվել են վարույթն իրականացնող մարմնում։

Պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ խաղաղ հավաքների ազատության իրավունքը ՀՀ օրենսդրությամբ, միջազգային-իրավական փաստաթղթերով և պրակտիկայով ամրագրված և պաշտպանվող կարևորագույն հիմնական իրավունքներից է: Ընդ որում՝ միջազգային իրավաբանության համաձայն՝ այն իր մեջ ներառում է նաև բացօթյա տարածքներում ժամանակավոր շինություններ կամ վրաններ տեղադրելու հնարավորությունը:

 Ինչպես ՀՀ օրենսդրության, այնպես էլ միջազգային իրավաբանության համաձայն՝ հավաքների ազատության իրավունքը (այդ թվում՝ հավաքի ընթացքում ժամանակավոր շինություններ կամ վրան տեղադրելու հնարավորությունը) կարող է սահմանափակվել, սակայն դա կարող է տեղի ունենալ բացառապես կոնկրետ իրավական չափանիշների պահպանմամբ: Մասնավորապես, նման սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով, հետապնդեն իրավաչափ նպատակ և անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում: Ընդ որում՝ այս համատեքստում առանցքային նշանակություն ունի համաչափության սկզբունքի պահպանումը, համաձայն որի՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը: Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

 Հարկ է նկատի ունենալ, որ ինչպես ներպետական, այնպես էլ ՄԻԵԴ իրավաբանության համաձայն՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը գնահատման է ենթակա յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում՝ հավաքի անցկացման վրա ազդող հանգամանքների օբյեկտիվ և մանրամասն վերլուծության արդյունքում:

Եվրոպական դատարանը բազմիցս արձանագրել է, որ պետական մարմինները պետք է որոշակի հանդուրժողականություն ցուցաբերեն «անօրինական» խաղաղ հավաքների նկատմամբ: Ինքնաբուխ հավաքների նկատմամբ ակնկալվող հանդուրժողականության սահմանները կախված են կոնկրետ հանգամանքներից, օրինակ՝ դրա հետևանքով առաջացած հասարակական անկարգությունների տևողությունը, աստիճանը և այլն:

Եվրոպական դատարանն արձանագրել է նաև, որ պետական իշխանությունների կողմից՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակմանն ուղղված իրենց գործողությունների համաչափությունը հաստատելու համար ներկայացվող հիմնավորումները պետք է լինեն «վերաբերելի և բավարար», «համոզիչ և ծանրակշիռ» և հիմնված լինեն «համապատասխան փաստերի ընդունելի գնահատման վրա»:

Այսպիսով, պետությունն է կրում հավաքների ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը երաշխավորելու պարտականությունը:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ խնդրահարույց է իրավասու մարմինների գործողություններով այնպիսի հանրային ընկալման ձևավորումը, որ հավաքի ընթացքում ժամանակավոր շինությունների կամ վրանների տեղադրումն անթույլատրելի է ու հակաօրինական: Միևնույն ժամանակ, Պաշտպանն ընդգծում է, որ քննարկվող իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն այդ ընթացքում պետք է պահպանվեն իրավունքի սահմանափակման իրավաչափության չափանիշները, իսկ այդ սահմանափակումը պետության կողմից պետք է հիմնավորվի ծանրակշիռ և համոզիչ փաստարկներով: Հարկ է նաև նկատի ունենալ, որ իրավունքի սահմանափակման իրավաչափությունը հնարավոր է գնահատել բացառապես յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում՝ դեպքին վերաբերելի հանգամանքների և քննարկվող չափանիշների համադրման և մանրամասն վերլուծության արդյունքում: 

Նմանատիպ դեպքերից մեկով սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ 2023 թվականի օգոստոսի 16-ին և հաջորդած օրերին Մ. Մանուշյանի անվան պուրակում տեղի ունեցած հավաքի ընթացքում վրան տեղադրելը խոչընդոտելուն ուղղված Ոստիկանության ծառայողների գործողությունները չեն համապատասխանել մարդու իրավունքների սահմանափակման իրավաչափության չափանիշներին, ներկայացված պատճառաբանությունների համատեքստում դրանք չեն կարող դիտարկվել անհրաժեշտ և համաչափ, իսկ Ոստիկանության կողմից ներկայացված հիմնավորումները հիմնական իրավունքի սահմանափակման համար ծանրակշիռ և համոզիչ չեն:

Արդյունքում, ներպետական օրենսդրության և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների լույսի ներքո կայացվել է անձանց՝ հավաքի ազատության հիմնական իրավունքի խախտման առկայության մասին որոշում։

Որոշումն ու դրանում արտահայտված Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները հասանելի են այստեղ` file:///D:/Stugats/Nune/Desktop/HRDO_FINAL.pdf »:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:52 28/11/2023  |  ԼՐԱՀՈՍԳենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է. ՄԻՊ
23:58 16/11/2023  |  ԼՐԱՀՈՍԻնձ համար առաջնային ուղղություններից է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և խթանումը․ Անահիտ Մանասյան
20:48 14/11/2023  |  ԼՐԱՀՈՍՊաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է քաղաքացիների. քննարկվել են տարբեր բնույթի հարցեր
21:30 13/11/2023  |  ԼՐԱՀՈՍԵրբեք չեմ ձգտել և չեմ ձգտելու անձնական վարկանիշ ձեռք բերել խնդիրները որպես ինքնանպատակ, բարձր տոնով բարձրաձայնելու միջոցով. Անահիտ Մանասյանը Պետական կառավարման ակադեմիայում անցկացրել է վարպետաց դաս
18:15 08/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱնահիտ Մանասյանը Կոպենհագենում մասնակցել է GANHRI միջազգային համաժողովին
11:17 26/10/2023  |  ԼՐԱՀՈՍՄասնագիտական երկխոսություն դատավորների ու դատախազների միջև՝ դատավարական էթիկայի թեմայով
14:01 25/10/2023  |  ԼՐԱՀՈՍՉափազանց կարևոր է պետության կողմից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հստակ մեխանիզմների առկայությունն ու պատշաճ իրացումը. Անահիտ Մանասյան
16:33 23/10/2023  |  ԼՐԱՀՈՍԱնահիտ Մանասյանը Բելգիայի դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
18:40 16/10/2023  |  ԼՐԱՀՈՍԱնահիտ Մանասյանն ընդունել է Դունյա Միյատովիչին. քննարկվել են բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
22:01 13/10/2023  |  ԼՐԱՀՈՍԲանակում վերջին 3 տարիներին գրանցվել է ինքնավնասումների ու մահացության դեպքերի աճ․ ՄԻՊ

Արխիվ

[]