ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրողի ներկայացրած սկավառակը և ներկայացվելիք մյուս ապացույցները հիմնավորում են Հրանտ Բագրատյանի անմեղությունը․ փաստաբան 11/28/2023 15:38 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով դատական նիստը։ Դատարանն այսօր անցավ հիմնական դատալսումների փուլին։ Հանրային մեղադրող Հայկ Ավետյանը հրապարակեց մեղադրական եզրակացությունը։ Պաշտպան Հովհաննես Քոչարյանը հայտարարեց, որ մեղադրական եզրակացության մեջ տեղ չեն գտել Եվրոպական կոնվենցիայի 3 ստանդարտները։
«Միայն այս իրողությունը բավարար է քննվող գործով արձանագրելու պետական միջամտության ոչ իրավաչափությունը»,- նշեց Հովհաննես Քոչարյանը՝ ներկայացնելով նաև ՄԻԵԴ նախադեպային որոշումները։ Անդրադառնալով մեղադրանքին՝ Հովհաննես Քոչարյանը նշեց, որ մեղադրական եզրակացության մեջ բառ անգամ չեն գտնի, թե ինչ բռնություն իրագործելու իրական վտանգ է տեսել մեղադրողը, ինչու մեղադրանքի կողմը չի գրել` ո՞րն է Բագրատյանի ասած բռնություն կիրառելու եղանակը. սա ամենակարևոր բանն է, ո՞ր փաստական հանգամանքներն են հիմքեր տվել պնդելու, որ Հրանտ Բագրատյանի խոսքն անվերապահորեն հանցանք պարունակող կոչ է հանդիսացել՝ ուղղված հավաքի մասնակիցներին։ Բացի այդ, մեղադրանքի կողմը չի նշել, թե որ ապացույցներն են անաչառ դիտորդին համոզում, որ հայտարարությունից հետո առկա է եղել բռնություն իրագործելու իրական վտանգ, ինչից ելնելով է մեղադրանքի կողմը եզրակացրել, որ հավաքի մասնակիցները Բագրատյանի համախոհներն են։
«Այս հարցերի պատասխանները մեղադրական եզրակացությունում չեք տեսնի, բայց մենք պետք է կռահենք։ Մեղադրանքը ոչ մի աղերս չունի Վճռաբեկ դատարանի որոշ իրավական դիրքորոշումների հետ»,- նշեց փաստաբանը՝ արձանագրելով, որ սկզբունքներից շեղումը հանգեցնում է արդար դատաքննության սկզբունքի արժեքի առարկայազրկմանը։ Պաշտպանության կողմը ուշադրություն հրավիրեց մեղադրանքի անորոշությանը, նկատեց՝ փաստական անորոշությունը սպառնալիք է ստեղծում մարցակցային սկզբունքով դատաքննություն իրականացնելու համար, որովհետև դատավարության ընթացքում ստիպված են լինելու հերքել ոչ թե փաստեր, այլ՝ անհեթեթ մեղադրական բնույթի գնահատականներ:
Հաջորդիվ, դատարանում հրապարակվեց գործում առկա ապացույցները։ Մեղադրանքի կողմը հրապարակեց լազերային սկավառակի տեսագրության արձանագրությունը։
«Սկավառակում առկա է 2 ժամ 16 րոպե 35 վայրկյան տևողությամբ տեսաձայնագրություն, որի զննությամբ պարզվել է, որ հեռարձակումը սկսվում է ՀՀ ԱԺ դիմացի հատվածից, որտեղ հավաքված է ամբոխ, իսկ ԱԺ դիմաց կազմված է ոստիկանների կենդանի պատ։ Մայթեզրին առկա է բեռնատար ավտոմեքենա՝հարթակով, որի վրա կախված է «Միասին » հասարակական շարժում գրառմամբ պաստառ, հավաքված անձանց ձեռքին առկա է «Մաքրենք հայրենիքը աղբից», «Հայրենիքը վտանգված է» գրառումներով թղթեր։ 14-րդ րոպեին ավտոքարշակի հարթակ են բարձրանում երեք տղամարդիկ, որոնցից կաշվե պիջակով և շագանակագույն վերնազգեստով տղամարդը ժամը 52,20-ին բեմ է հրավիրում Վոլոդյա Հովհաննիսյանին։ 59-րդ րոպե 11-րդ վայրկյանից սկսած Վոլոդյա Հովհաննիսյանը հայտարարում է՝ «Սիրելի ժողովուրդ, ունենք փրկության երկու տարբերակ, առաջինը՝ միավորվել, երկրորդը՝ պետք է այս քաղաքից գլխիվայր կախվեն բոլոր նիկոլական թուրքերը»։ Տեսաձայնագրության 1 ժամ 29 րոպե 57 վայրկյանին հարթակ է բարձրանում Հրանտ Բագրատյանը» ,- ասաց դատախազ Ավետյանը, ինչին արձագանքելով պաշտպան Հովհաննես Քոչարյանը դատարանի ուշադրության հրավիրեց այն հանգամանքին, որ դատախազն իր խոսքում օգտագործում է «ամբոխ» արտահայտությունը։
Մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույց սկավառակը և բոլոր այն ապացույցները, որոնք պետք է հրապարակվեն մեղադրողի կողմից, ըստ պաշտպանության կողմի, հիմնավորում են Հրանտ Բագրատյանի անմեղությունը։
«Եթե, օրինակ, ես որոշեի պարոն Բագրատյանին արդարացնող ապացույցները բերեի դատարան, կբերեի նույն լազերային սկավառակը, որը ներկայացրել է դատախազը »,- նշել է Քոչարյանը։
Հաջորդիվ՝ դատարանում կհարցաքննվեն վկաները։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է 2024թ․ հունվարին։
Հրանտ Բագրատյանին, հիշեցնենք, մեղադրում են բռնության կոչեր անելու մեջ, որոնք, ըստ իրավապահների, արվել են ապրիլի 4-ին՝ ԱԺ մոտ «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ։ Ելույթում Բագրատյանը նշել էր ․ ««Այդ ընթացքում իրենք բաժանել են 200 մլրդ դրամի կամ 500 մլն դոլարի պրեմիա: Ծախսել է 28 մլրդ, արա, 28 մլրդ-ն ի՞նչ ես արել, 1 մլրդ-ը չէի՞ր կարող դնել բանակի վրա… 5 տարում մահանում է 36 հազար մարդ, այդ թվերի մեջ մտած չեն Covid-ն ու զոհվածները: Չենք ծննդաբերում: Եթե 2017-ին ունեցել ենք 18 հազար իրավական հանցագործություն, անցյալ տարի ունեցել ենք 37 հազար: Ինչի՞ եք կոտորվում: Եթե 2017-ին կյանքի միջին տևողությունը Հայաստանում եղել է 76 տարի, իր օրոք 5 տարում դառել է 72 տարի: Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք, արա՛: Վերացրե՛ք այդ իշխանությունը ձեր ուժով, թափով: Այս ի՞նչ ինքնասպանություն է, որ ազգը գնում է»։
Քրեական հետապնդումը Բագրատյանն ինքը շինծու է համարում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից