Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   22:45 Կարեն Անդրեասյանին հրաժարականի դիմում գրելու՝ վարչապետի հորդոր չի եղել, եղել է վարչապետի խնդրանք․ Նիկոլ Փաշինյան 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացնել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

Փաշինյանը շարունակում է իր մտքում եղած երրորդ կողմերին ինչ-որ բան առաջարկել, ինչի դիմաց պետք է ստանա այն Հայաստանը, որն իր կարծիքով այդ կորուստների «փոխհատուցումն է»․ Օսկանյան 11/28/2023   11:26  |  Մեկնաբանություն

Ցանկացած իշխանություն իր գնահատականը ստանում է գրանցած արդյունքներով։ Ցանկացած իշխանություն, նույնիսկ ամենաձախողվածը, հույս ունի գրանցած արդյունքները բարելավելու և պատմության մեջ ինչ-որ ձեռբքերմամբ հիշվելու՝ փորձելով ստվերում թողնել ձախողումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Շատերին թվում է, թե 44-օրյա պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը գիտեր՝ ինչ է անում և կամ գիտեր՝ ինչ պետք է անի դրանից հետո։ Մի պահ պատկերացրեք հակառակ վարկածը, որ Փաշինյանը չգիտեր, թե ինչ է անում, շարունակում է չիմանալ, թե ինչ պետք է անել և որևէ լուրջ պայմանավորվածություն որևէ մեկի հետ չունի։

Այս համատեքսում ստացվում է, որ Փաշինյանի իշխանության գալուց հետո արդեն հինգ տարի է անցել, իսկ գրանցած արդյունքը, մեղմ ասած, աղետալի է երկրի համար։ Պարտություն պատերազմում, հազարավոր զոհեր, Արցախի կորուստ, Հայաստանի սահմանի անձեռնմխելիության կորուստ և հետագա կորուստների վտանգ։

Տրամաբանորեն՝ Փաշինյանն իր առաջ խնդիր պետք է դրած լինի սրան հակադրելու ինչ-որ ձեռքբերում, որն իր մտքում, միգուցե, Հայաստանի սահմաններից ներս բարեկեցիկ կյանքն է, միգուցե՝ նոր աշխարհաքաղաքական իրավիճակը և իր պատկերացրած այդ իրավիճակում Հայաստանի նպաստավոր դիրքը։ Նա ամեն գնով պետք է փորձի երկարացնել իր իշխանությունն այնքան, որ իր պատկերացրած ծրագիրն իրագործելով, թեկուզ ի հեճուկս մեր բարոյական, պատմական և այլ արժեքերի ոտնահարման, առաջարկի այնպիսի «փոխհատուցում», որը մոռացության կմատնի կորուստներն ու ձախողումները։

Եթե նույնիսկ ընդունենք, որ կա նման «փոխհատուցում»,- ինչն ի սկզբանե դժվար է պատկերացնել,- այդուհանդերձ, եթե առնվազն նրա մտքում նման տեսլական կա, խնդիրն այն է, որ դա հնարավոր չէ իրականացնել, եթե իրականացնողը չգիտի՝ ինչ է անում։
Ինչպես արտաքին քաղաքական բոլոր հարցերում Փաշինյանն ի սկզբանե չի իմացել՝ ինչ է անում, ինչը հանգեցրեց պատերազմի և պարտության, այսօր ևս՝ այն, ինչ անում է Հայաստանի հետ, նույն ճանապարհի մի մասն է, քանի որ նա կրկին չգիտի՝ ինչ է անում և չի գիտակցում չիմանալու հետևանքները։ Ամեն անգամ սխալվելուց և ձախողվելուց հետո, սխալն ընդունելու և հետևանքները մեղմելու փոխարեն, Փաշինյանը արդարացնում է սխալը՝ ինչ-որ նոր չակերտավոր նպատակների հասնելու հեռանկարով։

Ո՞րն է այդ հեռանկարը. դա երբեք ամբողջական չի ձևակերպվել։ Բայց 29,8 հազար քառակուսի կիլոմետրի մասին պարբերական հիշատակումները առիթ են տալիս ենթադրելու, որ նրա պատկերացմամբ՝ այդ սահմաններով Հայաստանը պետք է պայծառ ապագա ունենա։ Այն հակադիվանագիտական, կացնային զեղումները, որոնց ականատես ենք լինում արտաքին քաղաքականության մեջ, հավանաբար այդ «նպատակին» հասնելու մասն են։ Բանն այն է, որ Հայաստանի ներկայիս սահմաններին սպառնացող վտանգը տրամաբանորեն գալիս է Ադրբեջանից կամ Թուրքիայից։ Բայց տպավորություն է, որ Փաշինյանի բանակցության կողմը երրորդ կողմեր են։ Այդ կողմերին են ուղղված արտաքին քաղաքական նրա ուղերձները, և այդ կողմերի հետ, իր համոզմամբ, նա ձեռք է բերել ինչ-որ պայմանավորվածություններ։ Ողբերգությունն այն է, որ դա միայն իրեն է թվում։ Իրկանությունն այն է, որ որևէ մեկը նրան որևէ խոստում չի տվել, բայց նա շարունակում է իր քաղաքականությունը կառուցել այդ թվացյալ խոստումների վրա։


Դիվանագիտության մեջ ամենակարևոր գործիքներից մեկը փոխադարձ առևտրի (tradeoff) հնարավորություն ստեղծելն է։ Այն է՝ կարողանալ ընդլայնել օրակարգը՝ հնարավորություն ստեղծելով փոխադարձ առևտրի համար։ Օրինակ, եթե Պրահայում անգամ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո նա կարողանար բանակցային օրակարգ ներմուծել խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ լինելու անվիճելի հանգամանքը, ապա այսօր մենք կլինեինք շատ ավելի բարենպաստ բանակցային իրավիճակում։ Նա դա չարեց, դարձյալ՝ իր կարծիոքվ երրորդ կողմերից դրա դիմաց ինչ-որ բան ակնկալելով։ Այսօր ևս չդնելով արցախցիների՝ իրենց հայրենիք վերադառնալու, առնվազն նվազագույն ինքնավարության, Բաքվի բանտերում մեր հայրենակիցների ազատ արձակման հարցը, Փաշինյանը շարունակում է իր մտքում եղած երրորդ կողմերին ինչ-որ բան առաջարկել, ինչի դիմաց պետք է ստանա այն Հայաստանը, որն իր կարծիքով այդ կորուստների «փոխհատուցումն է»։ Նա հույսը դրել է երրորդ կողմի վրա՝ որևէ երաշխիք չստանալով և, ըստ էության, այդ երրորդ կողմերի հետ նույնիսկ բանակցային tradeoff չունենալով։

Դիվանագիտության գիտակ պետք չէ լինել հասկանալու, որ եթե բանակցային սեղանին դնում ես զրո պահանջ, չես ձևակերպում որևէ խնդիր, և ակնկալում ես, որ քո լռելյայն զիջումները ինչ-որ մի տեղ պետք է գնահատվեն, դա կարող է բերել միայն նոր զիջումների, ինչը մեծ հավանականությամբ կբերի շատ ավելի փոքր, թույլ և անկայուն Հայաստանի»,- գրել է Օսկանյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:30 11/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱյս իշխանության օրերին և այս իշխանության պատճառով է, որ հայ ժողովուրդը անցավ և անցնում է մեծ արհավիրքի միջով. Օսկանյան
19:15 04/11/2023  |  ՔաղաքականՓաշինյանը համաձայնել է ադրբեջանցիների Հայաստան վերադարձին ու անկլավների հանձնմանը․ Օսկանյան
00:13 27/10/2023  |  ՔաղաքականՍտրասբուրգում Փաշինյանը մեխեց արցախյան հարցի դագաղի վերջին գամը․ Օսկանյան
20:59 15/10/2023  |  ԼՐԱՀՈՍՊուտինը քաղաքականապես ոչնչացրեց Փաշինյանին. Վարդան Օսկանյան (տեսանյութ)
17:37 08/10/2023  |  ՔաղաքականԵթե անկլավները նվիրես Ադրբեջանին, դու արդեն գոյություն չունես, պետք է թողնես, հեռանաս. Օսկանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
21:48 01/10/2023  |  ՔաղաքականԵԱՀԿ Մինսկի համանախագահ երեք գերտերությունների ներկայացուցիչները հանդիպում էին Արցախի ղեկավարության հետ, խոսում էին տեռորիստների հե՞տ, իսկապե՞ս. Օսկանյան
21:26 28/09/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի ճակատագրական սխալները. Վարդան Օսկանյան
14:41 28/09/2023  |  ՄեկնաբանությունԱդրբեջանին արած մեծ նվերի դիմաց Հայաստանի իշխանություններն առնվազն պետք է պահանջեն Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Բաբայանի վերադարձը. Օսկանյան
22:51 21/09/2023  |  ԼՐԱՀՈՍԱյսօրվա հրամայականը իշխանափոխությունն է. Փաշինյանը խճճվել է գեոպոլիտիկ շահերի խաչմերուկում. Օսկանյան (տեսանյութ)
14:49 31/08/2023  |  ՔաղաքականԶեկույցը պնդում է, որ ԼՂ ժողովուրդը նվազագույնն ունի ներքին ինքնորոշում ունենալու իրավունք. Օսկանյան

Արխիվ

[]