ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տրոցենկոյի պրիմիտիվ մանիպուլյացիաները. ԶՄՊԿ-ի նոր «շահառուն»՝ Երշովան, դասվում է ուկրաինական պատժամիջոցների թեկնածուների ցուցակում 11/25/2023 15:18 | Տնտեսություն
Հայաստանի թիվ մեկ հարկատուի՝ ԶՄՊԿ-ի գործունեությունը վտանգված է, ինչը տնտեսության համար լուրջ ցնցումների պատճառ կարող է դառնալ։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ արդեն իսկ նկատվում է ԶՄՊԿ- ի արտադրանքի արտահանման որոշակի անկում։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԶՄՊԿ-ից, սակայն այստեղ առաջարկեցին դիմել գրավոր հարցմամբ, հետեւաբար պաշտոնական պարզաբանումներին կանդրադառնանք հաջորդիվ։
Այն, որ արտահանման անկում լինելու է՝ մասնագետները կանխատեսում էին դեռեւս նոյեմբերի սկզբին, երբ հայտնի դարձավ, որ Գլեբ Տրոցենկոն հայտնվել է ԱՄՆ պետքարտուղարության սեւ ցուցակում ։ Գլեբ Տրոցենկոն ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի որդին է։ Այն նույն Տրոցենկոյի, որին Փաշինյանի իշխանությունը հանձնել է ՀՀ թիվ մեկ հարկատուի՝ ԶՄՊԿ-ի բաժնետոմսերը՝ դրանք խլելով նախկին սեփականատերերից։ 2022 թվականի ապրիլից հենց Գլեբ Տրոցենկոն էր հանդիսանում ԶՄՊԿ-ի հիմնական շահառուներից մեկը։ Նկատենք, որ Ռոման Տրոցենկոն որպես Պուտինին մերձավոր օլիգարխ ԱՄՆ ցուցակներում հիշատակվում է դեռեւս 2018 թվականից եւ, ինչպես արդեն նշել ենք, ամերիկացիները զգուշացրել էին Փաշինյանին՝ «Don’t flirt with Trotsenko»։
Ինչեւէ, նախազգուշացումն էր պատճառը, թե ոչ, բայց 2022 թվականի ապրիլին ԶՄՊԿ-ի որպես իրական շահառու Ռոման Տրոցենկոյի փոխարեն գրանցվել է որդին՝ Գլեբ Տրոցենկոն, որի անունն էլ 2023 թվականի նոյեմբերին ներառվեց ԱՄՆ պետքարտուղարության սեւ ցուցակում։ Շաբաթներ լռելուց հետո ԶՄՊԿ-ն հաղորդագրություն տարածեց, թե, իբր, Գլեբ Տրոցենկոն ավել վաղ էր դադարել լինել իրական շահառու, քան նրա անունը ներառվել է ԱՄՆ պետքարտուղարության ցուցակում՝ նշելով, որ Տրոցենկոյի փոխարեն 47.6% անուղղակի մասնակցությամբ ընկերության իրական շահառու է դարձել Ռուսաստանի քաղաքացի Սվետլանա Երշովան դեռեւս հոկտեմբերի 27-ին։
Հարց է ծագում՝ ԶՄՊԿ-ն ինչու շաբաթներ լռելուց հետո հանկարծ նման հայտարարությամբ հանդես եկավ, երեք շաբաթ էր պետք պարզելու համար, որ Գլեբ Տրոցենկոն այլեւս իրական շահառու չէ՞, թե նկատելով, որ պատժամիջոցներն արդեն ուժի մեջ են մտնում փորձում են հանրային կարծիքը մանիպուլացնել, թե պատճառը պատժամիջոցները չեն, իրական շահառուն ոչ թե Տրոցենկոն է, այլ՝ Երշովան։ Այն, որ Երշովան պատահական մարդ չէ Տրոցենկոների համար, այնքան էլ բարդ չէ պարզելը։ Անգամ բաց ռեսուրսների տեղեկատվությունը փաստում է, որ նա Տրոցենկոների հետ փոխկապակցված անձ է։ Իրական շահառուների նախավերջին՝ 2023 թվականի օգոստոսի 7-ի հայտարարագրի համաձայն՝ Գլեբ Տրոցենկոն «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ում ունեցել է 72.6% անուղղակի մասնակցությամբ բաժնեմաս, իսկ արդեն նոյեմբերի 21-ի հայտարարագրով՝ Գլեբ Տրոցենկոն իրական շահառուների շարքում չկա։Նրա փոխարենը 72.6% մասնակցությամբ նշվում է Սվետլանա Երշովայի անունը։ Նա, ինչպես արդեն հայտնել ենք, 2012 թվականի դրությամբ նա հանդիսացել է Ռոման Տրոցենկոյին պատկանող AEON Corporation-ի փոխնախագահ։ Բացի այդ՝ Սվետլանա Երշովան Տրոցենկոների հետ կապված մեկ այլ ՝ «Պրոֆի» ընկերությունում համասեփականատեր է Իլյա Բրանսկիի հետ, իսկ վերջինս էլ Ռոման Տրոցենկոյի հետ համասեփականատեր է օդանավակայանների կառավարմամբ զբաղվող ընկերությունում։
Ավելին, Սվետլանա Երշովայի անունը եւս հիշատակվում է պատժամիջոցների տակ գտնվող գործարար-թեկնածուների ցուցակում, բայց՝ ուկրաինական ցուցակում, ըստ որի Սվետլանա Երշովան 2021 թվականին «Московское речное пароходство» ընկերության խորհրդի անդամ է եղել։ Իսկ այդ ընկերության բաժնետոմսերի 66 տոկոսը պատկանել է Ռոման Տրոցենկոյին։
Արդյոք նման անձի ներկայացնելով որպես իրենց բիզնեսի շահառու՝ Տրոցենկոներին կհաջողվի մոլորեցնել պետքարտուղարությանը, խիստ կասկածում ենք։ Քանզի, եթե ընդամենը մի քանի րոպե ուսումնասիրության արդյունքում ԶԼՄ-ն կարող է պարզել, թե ով է Երշովան եւ ինչ առնչություն նա ունի Տրոցենկոների հետ, ապա ԱՄՆ պետքարտուղարության համար դա պարզից էլ պարզ է, դոսիեն էլ վաղուց ունեն։Հարց է առաջանում՝ ով է իրականում մանիպուլյացիայի իրական թիրախը՝ հայ հասարակությունը՞, մամուլը՞։
ԶՄՊԿ-ի արտադրանքի արտահանման խոչընդոտը լուրջ խնդիրներ է առաջացնելու Հայաստանի արտարժույթի շուկայում։ Գաղտնիք չէ, որ ԶՄՊԿ-ի հետ փոխկապկակցված տարբեր ընկերություններ են աշխատում, հետեւեապես նրա վնասները տարածվելու են նաեւ մյուս ընկերությունների վրա, ինչն էլ ընդհանուր առմամբ լուրջ հարված է ՀՀ տնտեսության համար։ Բացի այդ՝ հարցն ունի նաեւ քաղաքական կոմպոնենտ, քանի որ տնտեսական նման լուրջ հարվածի տակ Հայաստանը հատնվել է օրվա իշխանությունների մեղմ ասած ոչ կոմպետենտ, եթե չասենք չարամիտ ու կոռուպցիոն տարրեր պարունակող քայլերի պատճառով։ Ու հիմա Տրոցենկոները ռիսկերը նվազեցնելու փոխարեն զբաղված են հայկական լրատվական դաշտը պրիմիտիվ քայլերով մանիպուլացնելու փորձերով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ