ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ հասարակության համատարած բթացման քաղաքականությունը թշնամուն է՛լ ավելի ագրեսիվ է դարձնում. Փաշինյանի հայտարարությունից հետո թշնամին սկսել է շատ ինտենսիվ աշխատել. ադրբեջանագետ 11/27/2023 20:27 | Քաղաքական
Ադրբեջանի պետական հեռուստաընկերության եթերում ակնհայտ տարածքային հավակնություններ են հնչում ՀՀ նկատմամբ․ բացահայտ կեղծ քարոզչություն է տարվում, թե իրենք, իբր, բնիկ են եղել, մենք եկել ու «արտաքսել» ենք իրենց այստեղից ու, իբր,ՀՀ ներկա տարածքի նկատմամբ մենք՝ հայերս, որևէ իրավունք չունենք, և հիմա ժամանակն է, որ իրենք «վերականգնեն պատմական արդարությունը»։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Ադրբեջանի կողմից շարունակվող խիստ վտանգավոր քաղաքականության մասին ահազանգում է ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը։
«Օրինակ՝ Սյունիքի մարզի որևէ գյուղ ընտրում են ու ամբողջությամբ խեղաթյուրելով պատմությունը, ներկայացնում, թե, իբր, 18-րդ դարում այնտեղ ապրել են ադրբեջանցիներ, որոնց մերոնք «արտաքսել են, կոտորել են․․․,» ու հիմա պետք է, իբր, վերադառնան։ ՀՀ բոլոր շրջանների, տարբեր բնակավայրերի մասին բազմաթիվ նման ռեպորտաժներ են պատրաստել արդեն։ Դա ուղիղ հետևանքն է ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականության ու ինչքան ներկա վարչախումբը ասի, թե պետք է հրաժարվենք «Անկախության հռչակագրից», հրաժարվենք զինանշանից, չնայենք Արարատին և այլն, որպեսզի խաղաղ ապրենք, այնքան Ադրբեջանն ավելի է ագրեսիվանալու ու դրանում քանիցս համոզվել ենք»,-ասում է ադրբեջանագետը։
Անդրադառնալով ողբերգական դեպքերի ժամանակագրությանը՝ Հայրապետյանը հիշեցնում է, թե ինչպես 2022թ․ Պրահայում Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարությունից երկու ամիս անց՝ դեկտեմբերի 24-ին Ալիևը շրջանառության մեջ դրեց «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտը՝ ցինիկաբար հայտարարելով, թե ՀՀ ներկայիս տարածքը, իբր, Ադրբեջանի հողն է ու իրենք պետք է «վերադառնան»։
Փաշինյանի հայտարարությունից հետո թշնամին շատ ինտենսիվ սկսել է աշխատել թե՛ տեղեկատվական դաշտում, թե՛ միջազգային հարթակներում․ ստեղծվել են բազմաթիվ ինֆորմացիոն ռեսուրսներ, գրասենյակ և այլն։
«Արցախի օրինակով իրենք հասկացել են, որ մեր նկատմամբ բռնություն և ուժ գործադրելով՝ կարող են իրենց համար ցանկալի արդյունքի հասնել, քանի դեռ ՀՀ-ում Փաշինյանի պես մեկն է իշխանության։
Եթե սկզբում ասում էին, թե Արցախի խնդիրը խանգարում է, պետք է լուծվի, որ «խաղաղություն» լինի, հիմա, երբ խայտառակ ձևով հայաթափվեց, էթնիկ զտման ենթարկվեց Արցախը, արդեն հրաժարվում են ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչել։ Պարբերաբար ասել եմ, որ նրանք չեն ստորագրելու որևէ «խաղաղության պայմանագիր»՝ առնվազն այն տրամաբանությամբ, ինչ Արևմուտքն էր պատկերացնում։ Ու երբ էթնիկ զտում իրականացրեցին Արցախում, արդեն հրաժարվում են եվրոպական հարթակներում հանդիպումներից։ Հիմա ուզում են Հայաստանին ներքաշել բոլորովին այլ գործընթացի մեջ, որն իրենք անվանում են «ուղիղ երկխոսություն»՝ ակնկալելով, որ ՀՀ ներկա իշխանությունից դարձյալ զիջումներ են պոկելու»,-շեշտում է Հայրապետյանը։
Այս պարագայում ՀՀ իշխանության պահվածքը՝ այդ թվում ԱԳՆ որդեգրած՝ Ադրբեջանի տարածքային հավակնություններին, հոխորտանքներին որևէ կերպ չարձագանքելու քաղաքականությունը, ինչպես նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ տարվող հասարակության համատարած բթացման քաղաքականությունը, թշնամուն է՛լ ավելի ագրեսիվ են դարձնում։
«ՀՀ իշխանություններն առաջինը իրենք են փոխել Արցախի հարցում առկա միջազգային նարատիվը՝ ամբողջությամբ խեղաթյուրելով արցախյան հիմնախնդրի պատմությունը։ 2020թ․ պատերազմից հետո Մինսկի խումբը երկու, թե երեք հայտարարություն ընդունեց, որոնցում հստակ արձանագրեց, որ ուժի կիրառմամբ հարցը չի կարող լուծվել՝դրանով վերահաստատելով ինքնորոշման իրավունքի անժխտելիությունը, իսկ Ալիևը քանի որ պատերազմ էր սկսել, սկսեց խոսել, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրից»․ նրանց առաջ քաշած կեղծ օրակարգն ընդունեց ՀՀ իշխանությունը, մտավ դրա մեջ՝ առանց տեսլականի, նպատակի ու գիտակցման։ Ադրբեջանն այդ գործընթացում քայքայեց Հայաստանին։ ՀՀ ղեկավարությունը Արցախի հարցը քաղաքական դաշտից բերեց հասցրեց հումանիտար մակարդակի, խաչ քաշեց, արժեզրկեց մեր դարավոր պատմությունը, իսկ Փաշինյանի հայտարարությունն Արցախից հրաժարվելու մասին, գործողությունների ազատություն տվեց Ալիևին ու փոխեց Արցախի հարցում եղած միջազգային նարատիվը»,-հիշեցնում է Հայրապետյանն ու շեշտում, որ երբ քո քաղաքական իրավունքներից հրաժարվում ես ու խնդիրը տեղափոխում հումանիտար հարթություն, նման ողբերգական կետի ես հասնում։
Այսքանով հանդերձ, ադրբեջանագետն այն համոզմունքին է, որ դիվանագիտական ճիշտ աշխատանքի դեպքում Արցախի հիմնախնդիրը նորից հնարավոր է բերել օրակարգ՝ որպես քաղաքական հարց, քանի որ Ադրբեջանի սանձարձակ վիճակը բազմաթիվ միջազգային դերակատարների ձեռնտու չէ։
«Արցախի հարցը միջազգային օրակարգ բերելը բխում է ՀՀ շահերից։ Թեզը, թե, իբր, Արցախից չխոսենք, որ ՀՀ-ին չկպնեն, լրիվ հակառակ ազդեցություն է ունենում․ Արցախից որ չենք խոսում, ուղիղ թիրախում է հայտնվում ՀՀ-ն, իսկ երբ խոսում ենք, Ադրբեջանը զգուշավոր է դառնում։ Այսինքն՝ այն, ինչ ասել ու արել է Փաշինյանը, լրիվ հակառակը պետք է ասվեր ու արվեր»,- եզրափակեց Տաթևիկ Հայրապետյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ