ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հինգ օր լուր չունեինք ո՛չ որդուցս, ո՛չ իրենց 16 հոգանոց խմբից ․․․ միայն 5-րդ օրը երեկոյան զանգեց, պարզվեց՝ շրջափակման մեջ էին 11/27/2023 16:23 | Ցեղասպանություն՝ Արցախում
Նվարդի ու Մարտիկի ընտանիքը երեք տարվա մեջ երկու անգամ տեղահանվել է։ 2020 թվականի հոկտեմբերին, երբ ադրբեջանցիներն օկուպացնում են Հադրութի շրջանը, թշնամուն է մնում նաև նրանց՝18 տարվա տքնաջան աշխատանքով կառուցած տունը։
«Թոռս հիվանդ էր, պիտի Երևան գայի։ Ուզում էի անպայման գալ, որ տեսնեմ՝ ինչով կարող եմ օգնել, բայց մեքենա չկար։ Մեր գյուղի՝ Ազոխի գլխավերևում, արդեն քանի օր անօդաչուներ էին պտտվում։ Հոկտեմբերի 3-ը կամ 4-ն էր, իմացանք, որ հարևան Տողից Երևան եկող մեքենա կա, հապճեպ դուրս եկա, որ հասցնեմ իրենց հետ գամ։ Անգամ մի ձեռք շոր չեմ վերցրել, միայն անձնագիրս գցել եմ պայուսակս ու դուրս վազել։ Գյուղի ներքի հատված չհասած՝ ինքնաթիռը սկսել է ռբմակոծել․ մտել եմ մի ծառի տակ, որ մի քիչ հանդարտվել է, նոր շարունակել եմ վազել։ Իմ հետևից ամուսինս վիրավորներին էր բերում․ Ստեփանակերտ պետք է հասցներ»,-«Փաստինֆո»-ին պատմում է կրկնակի տեղահանված Նվարդը։
Երևան հասնելուց երկու օր անց տեղեկանում է, որ Ազոխն ամբողջությամբ տարհանվել է․ թշնամին ոչ միայն ռմբակոծել էր գյուղը, այլև՝ ընդհուպ մոտեցել տներին։
«Էլ չեմ կարողացել հետ գնալ։ Ահավոր լուրեր էինք ստանում գյուղերից ու չգիտեինք՝ ո՞րն է ճիշտ, ու՞մ հավատալ, ո՞ւմ չհավատալ։ Ամուսինս՝ Մարտիկը, շտապօգնության մեքենա էր քշում, մեր ձորակից վիրավորներին հանում, հասցնում էր մոտակա հոսպիտալ։ Հոկտեմբերի 28-ին ինքն էլ վիրվորվեց․ գլխի շրջանում էր վիրավումն ու անմիջապես Երևան տեղափոխեցին։ Այդպես էլ տուն մտնել ինքն էլ չհասցրեց․ 18 տարվա ընթացքում մեր ամբողջ ստեղծածը մնաց թշնամուն»,-պատմում է մեր զրուցակիցը։
Կորցնելով Ազոխն ու այնտեղ թողնելով մի ամբողջ կյանք՝ բռնի տեղահանված ընտանիքը մի քանի ամիս Չարենցավանում մնալուց հետո տեղափոխվում է Ռուսաստան։ Այստեղ, սակայն, ընդամենը 1 տարի երեք ամիս են ապրում․ նրանց որդին՝ Էդգարը, որոշում է, որ Արցախում պետք է ծառայի․ ընտանիքը նորից վերադառնում է բզկտված, բայց դեռևս կանգուն Արցախ․
«Տղաս, դե, ծառայության է անցնում, մենք էլ փորձում ենք նորից տնավորվել, ամեն ինչ նորից զրոյից ենք սկսել։ Ես Ասկերանի միջնակարգ դպրոցում աշխատանքի եմ անցնում։ Բարեբախտաբար, կոլեկտիվը շատ ջերմ է ընդունում, այլապես չէի կարող աշխատել։ Հետո տեղափոխվում ենք Ստեփանակերտ․ այստեղ էլ Հադրութից տեղահանված աշակերտների համար բացված դպրոց եմ մտնում։ Դե, այդտեղ արդեն լրիվ հարազատ էր ամեն ինչ․․․ Մեր բարբառը, մեր ուսուցիչները․․․ Մինչև վերջին օրը՝ սեպտեմբերի 19-ն, այդտեղ եմ եղել»։
Պատերազմի բոթը դպրոցում է լսում Նվարդը․ առաջինը որդուց՝ Էդգարից է փորձում լուր իմանալ, բայց չի կարողանում․ կապ արդեն չկար․
«Պատերազմից մեկ ամիս առաջ էր բարձրացել դիրքեր, հերթափոխ չէին արել։ Որ սկսվեց, ոչ մի կերպ չէինք կարողանում կապվել։ Հինգ օր լուր չունեինք ո՛չ իրենից, ո՛չ իրենց 16 հոգանոց խմբից։ Աննկարագրելի ծանր վիճակում էինք․․․ Միայն 5-րդ օրը երեկոյան զանգեց, պարզվեց շրջափակման մեջ էին․․․»։
Զրուցակիցս անկեղծնում է՝ երկու անգամ ամեն ինչ կորցնելուց հետո դժվար է ոտքի կանգնելը, պետական աջակցություն պետք է լինի առնվազն բնակարանային ապահովման հարցում․ վարձավճարներն այնքան բարձր են, որ տեղահանվածների գերակշիռ մասը, դեռևս չգտնելով նաև աշխատանք, այս պայմաններում ուղղակի չեն կարող գոյատևել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից