ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանությունից գթասրտություն չեն ակնկալում. ՆԳՆ-ն հարցում է պահանջում, որ պարզաբանեն, թե ինչու են բերման ենթարկում «Զանգի» անդամներին 11/27/2023 19:48 | ԼՐԱՀՈՍ
Արդեն մի քանի օր է, ինչ ոստիկանությունը բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկում Երևանի կենտրոնական փողոցներում իրազեկման երթի մասնակիցներին։
«Փաստինֆոյի» հետ զրույցում նախաձեռնության անդամ Միքայել Նահապետյանն ասաց, որ ոստիկանությունը փորձում է ցույց տալ, թե իրենք են Հայաստանում տերը և որոշողը, իսկ ակցիայի անդամների՝ քաղաքացիների, խնդիրն է ցույց տալ, որ Հայաստանում որոշողը քաղաքացիներն են։ «Հայաստանի տերը քաղաքացիներն են ու ոստիկանությունը ինչ-որ պահի որոշում կայացրած քաղաքացիների ջանքերի շնորհիվ պետք է հասկանա, որ նորից քաղաքացիների կողմ գնալու ժամանակն է»,- նշեց ակտիվիստը։
Հարցին, թե արդյոք հավաքներից առաջ իրազեկում են քաղաքապետարանին իրականացվելիք ակցիների, երթերի մասին՝ Նահապետյանն արձագանքեց, որ իրենք օգտվում ենք մինչև 100 հոգանոց ինքնաբուխ և հրատապ հավաքների իրավակարգավորումից, որը չի ենթադրում իրազեկման անհրաժեշտություն։ «Մենք ողջամտորեն չենք կարող ենթադրել՝ վաղը մեզ ակցիա պետք կլինի, թե պետք չի լինի։ Հետևաբար, մեր հավաքները հրատապ հավաքի պահանջներին համապատասխանում են, հավաքների ազատության մասին օրենով մենք պարտավորություն չունենք իրազեկելու։
Նա ընդգծեց, որ ոստիկանությունը օրենքի սահմաններում մնալու պարագայում չպետք է բռնություն գործադրի։ «Մենք ոստիկանությունից գթասրտություն չենք ակնկալում, այլ ակնկալում ենք, որ կմնան օրենքի սահմաններում, իսկ օրենքի սահմաններում մնալու պարագայում չպետք է բռնություն կիրառեն, որովհետև մենք որևէ օրենք չենք խախտել, ոչ մի օրենք։ Չկա մի օրենք, որն իրենք կարող են վկայակոչել և ասել, որ այս օրենքն են մարդիկ խախտել են ու դա անվիճելի, հիմնավորելի բան լինի։ Հետևաբար, իրենք անում են իրենց քաղաքական աշխատանքը, մենք անում ենք մեր քաղաքական աշխատանքը»։
Մենք նաև մեկնաբանություն խնդրեցինք Ներքին գործերի նախարարությունից՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ հիմնավորմամբ են նախաձեռնության անդամներին բերման ենթարկում, երբ վերջիններս, օգտվելով իրենց իրավունքից, խաղաղ ակցիա են իրականացնում։ Առավել եւս,երբ ՆԳՆ նախարարը պարբերաբար կրկնում է այն միտքը, թե ոստիկանությունը երբեւէ այնքան գրագետ չի գործել, որքան հիմա... թերեւս հույս ունենալով, որ պարբերաբար կրկնելու դեպքում, իրենք էլ կսկսեն հավատալ, որ խաղաղ ակցիայի մասնակիցներին ծեծելը ժողովրդավարական երկրում նորմալ երեւույթ է... ՆԳՆ մամուլի քարտուղարն ուղղորդեց դեպի հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից էլ գրավոր հարցում պահանջեցին՝ հարցին պատասխանելու համար։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ «Զանգ» նախաձեռնության անդամները դուրս են եկել փողոցային պայքարի։ Մաշտոցի պուրակում հավաքից հետո նրանք իրազեկող երթեր են իրակացնում մայրաքաղաքի փողոցներում, որն ամփոփում են Մաշտոցի պուրակում։
Նախաձեռնության անդամներն ասում են, որ հավատում են, որ ՀՀ որևէ քաղաքացի չի կարող հանգիստ նստել տանը, երբ պետությունը փորձում են վերածել «Արևմտյան Ադրբեջանի» և երբ մեր կառավարությունը ընդունակ չէ ու ցանկություն չունի դիմադրել դրան։ Նրանք պնդում են, որ այդ սպառնալիքներին ու արժանապատվության նվաստացմանը չհամաձայնելու և չհնազանդվելու քաղաքացու որոշումը կարող է պարտադրել այս կառավարությանը հեռանալ։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից