ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակակիրը տապալել է նաև իր միակ «ֆիշկան»՝ կոռուպցիայի դեմ պայքարը 11/25/2023 14:00 | Վերլուծություններ
Անցած հինգուկես տարիները փաստում են՝ 2018-ի այսպես կոչված՝ հեղափոխությունը, իրականում՝ կոռուպցիայի դեմ պայքարը դրոշ դարձրած՝ գունավոր իշխանազավթումը ոչ միայն կոռուպցիան չվերացրեց Հայաստանում, այլև աճեցրեց նոր կոռուպցիոներներ և կոռուպցիայի նոր դրսևորումներ։
Նախօրեին, կառավարության նիստի շրջանակում անդրադառնալով կոռուպցիայի կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին, Փաշինյանն անդրադարձավ կոռուպցիոն գործերի՝ տևական ձգձգվող արդյունքներին։ Ըստ էության, Փաշինյանն իր դժգոհությունն էր հայտնում իրավապահ համակարգից, որ ոչ մի ցնցող կոռուպցիոն գործով չեն կարողանում գոհացնել իրեն և ՀՀ քաղաքացիներին։ Իսկ վերջիններս սպասում են։
Բնականաբար, մարդիկ դեռ հիշում են այն գաղտնազերծված հեռախոսազրույցները, երբ Փաշինյանը իրավապահներին հրահանգավորում էր, թե՝ ինչ պիտի անեն, իսկ վերջիններս էլ ձեռքները ծալած նստում էին՝ սպասելով նրա հրահանգին։ Բայց արդեն նա կառավարության նիստում է ելույթ ունենում ու կալանքի հրահանգ տալիս։
Այսինքն, մտածել, թե այս բնագծում ինքնուրույն կադրեր են հայտնվել, մեղմ ասած՝ սուտ կլինի։ Իհարկե, դատական համակարգում բացառիկություններ լինում են, բայց․․․արդեն շատ բացառիկ են նրանք։
Իսկ իրավապահների՝ միմյանց ուղղությամբ բոչկա գլորելու փաստերին նախօրեին կառավարության նիստում արդեն իսկ ականատես եղանք։ Մեկը մյուսից առաջ ընկնելով իրավապահները զեկուցում էին, թե ինչքան մարդ են կալանավորել, փակի տակ դրել։
Իհարկե, ամեն ինչ սկսվեց հենց գլխավոր շոումենից, որի «դժգոհությունները» փարատելու համար դատախազից, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարից սկսած՝ դերի մեջ մտած՝ սկսեցին իրենց ղեկավարած համակարգերի պատժիչ «գործունեությունը» ներկայացնել։
Կառավարության նիստ կոչվածն ինքնին շոու է, նախապես դերաբաժանում կատարված։ Դատախազն, օրինակ, պիտի շատ մանրակրկիտ ներկայացներ ԱՕԿՍ-ի գործի հանգամանքները՝ այն տեղավորելով «եթե՝ապա տիրույթ», հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն էլ պիտի դժգոհեր դատարան ուղարկված քր․ գործերից, որոնք կարող էին կոռուպցիայի դեմ պայքարի դասական օրինակներ լինել, եթե․․․ գործով անցնող բոլոր մեղադրյալները․․․ կալանքի տակ գտնվեին։ Այսինքն, հակակոռուպցիոնի ղեկավարը «գլորեց» ԲԴԽ նախագահի բոստանը․․․
Վերջինիս «օգնության» հասավ ոլորտի պատասխանատուն, բայց թե որքանով օգնեց, դժվար է ասել․․․
Իսկ այս դեպքում, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի խոսքը Հակակոռուպցիոն դատարանում քննվող «Զինվորական համազգեստների» վերաբերյալ քրեական գործի մասին էր, որում ներգրավված են եղել չորս մեղադրյալներ: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է եղել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավը, իսկ վերջինի նկատմամբ՝ բացակայելու արգելքը: Բայց «կալանք»-ը որպես արդարադատության հիմնական միջոց դիտարկող Փաշինյանի պահանջը այս խափանման միջոցի համատարած դարձնելն է։
Որևէ մեկը կհավատա՞, որ սա շոու չէ, մանավանդ, մինչ կառավարության նիստը բոլոր հարցերը նախապես ներկայացված, մշակված և պատասխանված է լինում։
Շոուն՝ շոու, բայց փաստը մնում է փաստ, որ նախկին՝ կոռուպցիոն համակարգի դեմ սուր ճոճողը ինքն է այսօր կոռուպցիայի դեմ անզոր խճճվել՝ իր իսկ հյուսած սարդոստայնի մեջ։ Հակակոռուպցիոն- ԲԴԽ փոխհրաձգությունը նիստի հաջորդ օրն էլ շարունակվեց և դեռ շարունակվելու է։ Եվ որքան էլ ամեն մեկն իր հերթին ջանա և կաշվից դուրս գա, Փաշինյանն էլ շոուներ բեմադրի, մեկ է՝ կոռուպցիան կա և շարունակվում է հենց քպական շրջանակներում, ընդ որում, բավական ցայտուն։ Այնքան ցայտուն, որ միջազգային ատյաններն են նաև արձանագրում։ Այսինքն, կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակակիրը տապալել է նաև իր միակ ֆիշկան՝ կոռուպցիայի դեմ պայքարը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ