ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը գիտակցում է, որ Նեռը հենց իր անունն է, նա պատմության մեջ մնալու է որպես հայրենիքը կործանող Հերոստրատ. Հոգեբան 11/25/2023 16:57 | Քաղաքական
Փաշինյանն ու իր ամբողջ հանցախումբը պրակտիկորեն շատ լավ հասկանում են, թե ինչ են անում, ու ինչի դիմաց են անում, գիտեն ու հաճախ պատմում են իրենց հետագա պլանների մասին, բայց որքան էլ մարդը գիտակցի իր հակասոցիալական, հակաբարոյական քայլերը, նրա մեջ նստած է ինքնապաշտպանական մոտիվացիան։ Մարդը ցանկանում է արդարացում գտնել իր արածին ու թեկուզ դիմացինին մոլորության մեջ գցել, թե այն՝ ինչ անում է՝ անում է լավագույն նպատակներով։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ անդրադատնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի՝ իրեն Պապ թագավորի հետ համեմատությանը։
Հարցին, թե որքանով այդ համեմատությունը կարող է տեղին լինել, քանի որ եթե, օրինակ, Պապ թագավորը եկեղեցուց հողերը վերցնում էր ու կուսանոցները փակում՝ նպատակ ունենալով հարկային մուտքերն ավելացնել՝ պաշտպանունակությունը բարձրացնելու, դեմոգիաֆիական խնդիրները լուծելու համար, ապա Փաշինյանի վարչախումբը՝ հարկերն է ավելացնում՝ իր թիմին պարգեւավճարներ բաժանելու, թանկարժեք մեքենաներ ձեռք բերելու համար, իսկ հայրենիքը մասնատված նվիրում թշնամուն՝ հոգեբանն ասաց, որ այն ինչ ներկայացնում է Փաշինյանը՝ իրականության հետ շատ մեծ շեղում ունի, դրանք միանգամայն հակոտնյա բաներ են։ «Այսինքն, Փաշինյանը փորձում է արդարացնել, պետության և ազգի կործանումը անցկացնել, այսպես կոչված, մեծագործություների ներքո։
«Ընդ որում՝ պետք խոստովանել է, որ չնայած նման կերպար լինելուց, նրա ինքնագնահատականը բավական բարձր է, քանի որ շարունակում է իրականացնել այն ծրագիրը, որի համար եկել է։ Այսինքն, ընդդիմադիրների պայքար, ցույցեր, ընդդիմախոսներին բանտերում պահելը ու միջազգային կառույցների կողմից չքննադատվելն, այս ամենը բարձրացնում են իր ինքնագնահատականը։ Դրա համար էլ մի օր իրեն համեմատում է Քրիստոսի հետ, մի օր Պապ թագավորի, մի օր էլ իրեն Հուլիոս Կեսար կզգա, թեև համեմատության եզրեր ընդհանրապես չկան ու նման կործանարար իշխանություն մեր պատմության մեջ դժվար է գտնել։
Ուստի՝ ճիշտ է ասում, իրենք աննախադեպ են, աննախադեպ կործանարար են մեր պատմության մեջ, բայց չնայած դրան՝ նա իր են համեմատում է մի կերպարների հետ, որոնք պետության ամրապնդմանը միտված քայլեր են արել, մինչդեռ իր նպատակը պետությունը ոչնչացնելն է, մի պետությունը ոչնչացրին, հիմա էլ մեր մյուս պետության ոչնչացումն է ընթացքի մեջ Եթե ուշադրություն եք դարձրել այն, ինչ ինքը մերժում կամ հերքում է, պարզվում է դա հենց իր մտադրությունն է, այն ինչի համար երբ ինքն իշխանության էր գալիս, նա դրանք իրականություն է դարձնում, այդ ամեը պարզվեց, իրենց մտադրությունների ոլորտից է»,- նշել է հոգեբանը։
Նալչաջյանի դիտարկմամբ՝ Փաշինյանը երեկ հերթական անգամ ի ցույց դրեց իր ատելությունը եկեղեցու նկատմամբ։ «Հատկանշական է, որ նա նաև գիտակցում է, որ իրեն էլ են Նեռ անվանում։ Նա հասկանում է, որ Նեռը հենց իրենց անուն է, հասկանում է, որ խորքում իրենք հենց Նեռի կրողներն են, գիտի, որ իրենց հենց Նեռ են անվանելու։
«Մենք՝ ժողովուրդը, իրականում չենք զգում, թե ինչ է կատարվում մեզ հետ, քանի որ այնպիսի հարվածներ կրեց այս ժողովուրդը, որ մի տեսակ՝ անօգնական վիճակում է, իսկ պարագլուխը ճամարտակում է, ինչ ուզում՝ ասում է, իրեն թույլ է տալիս համեմատել պատմական հզոր գործիչների հետ, բայց, այո, ինքը պատմության մեջ մնալու է որպես հայրենիքը կործանող Հերոստրատ, ավելի ճիշտ կլինի, որ իրեն հենց Հերոստրատի հետ համեմատի»,- եզրափակել է հոգեբանը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ