ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր օրերում քաղաքական բոլոր քայլերի ակունքում, առանց որևէ բացառության, փորձ է արվում առաջադրելու պատերազմի վտանգի տագնապը․Դանիելյանի դիտարկումները 11/24/2023 11:19 | Մեկնաբանություն
Քանի որ առողջական խնդիրները թույլ չեն տալիս լիարժեք մասնակցել այսօր Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակեպված լսումներին, ստորև ներկայացնում եմ իմ զեկույցը: Շնորհակալություն կազմակերպիչներին, մաղթում եմ հաջողություններ ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը՝ ներկայացնելով զեկույցը։
«Զեկույց
«Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի առնչությամբ Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ
Նախ, պատերազմը լեգիտիմացնում է ոչ թե Արցախի ինքնորոշման իրավունքը հարգելուն ուղղված «Հայաքվեն», այլ միանգամայն իրավաչափ և կենսական շահերից հրաժարվելը իբր պատերազմը կանխելու ճանապարհ ընտրելու անհեռանկար մարտավարությունը: Եթե գտնում եք, որ զիջելու բան ունեք, նշանակում է արդարացնում եք ադրբեջանի ակնկալիքները և լեգիտիմացնում դրանց հասնելու ցանկացած եղանակ:
Շնորհավորում եմ ժողովրդավարության իրական խորհրդանիշ «Հայաքվե» նախաձեռնության արդյունքները և խորին շնորհակալություն հայտնում բազմահազար մեր հայրենակիցներին, ովքեր, անսալով բոլոր տեսակի խոչընդոտները, սթափ մտածումների հարթությամբ իրենց անսասան կեցվածքով մնացին որպես համազգային շահերի պաշտպաններ: Շնորհակալություն նաև այդ նախաձեռնության համակարգողներին և կազմակերպիչներին՝ անասելի մեծ աշխատանք կատարելու համար: Իրապես հուսադրող էին հավատի, հույսի և սիրո առաքինություններով ղեկավարվող մարդկանց անսովոր մեծ հերթերը: Այս նախաձեռնությունը խորհրդանիշ է նաև այն իմաստով, որ դե ֆակտո, ոչ թե զուտ խոսույթային հարթությամբ քաղաքացիական նախաձեռնության, որպես ժողովրդավարության ինստիտուտի առաջին հաջողված փորձն է: Կունենա՞ այն, արդյոք, տրամաբանական շարունակություն, թե՞ կբախվի անհաղթահարելի, զուտ իրավիճակային, բայց ազդեցիկ խութերի, կախված է յուրաքանչյուր հայ մարդուց:
Մեր օրերում քաղաքական բոլոր քայլերի ակունքում, առանց որևէ բացառության, փորձ է արվում առաջադրելու պատերազմի վտանգի տագնապը: Հայտնվել ենք մի իրավիճակում, երբ Հիմնական օրենքով ամրագրված համազգային շահերի մասին խոսելն անգամ որակվում է որպես պատերազմ հրահրելու պես մի բան, իսկ թե մինչև ո՞ւր պետք է զիջենք, որ այդ սպառնալիքը չեզոքացվի կամ գոնե մեղմվի, որևէ մեկին հայտնի չէ: Այո, Իրավիճակից օգտվելով, Ադրբեջանը, թքած ունենալով միջազգային հանրահայտ սզբունքների վրա, բացահայտ քարոզում է Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու իր ագրեսիվ նկրտումները, ինչին, ի դեպ, կարող է հասնել նաև միանգամայն խաղաղ ճանապարհով, եթե ժամանակին չձևավորվեն անհրաժեշտ իրավաքաղաքական, սոցիալական և տնտեսական երաշխիքներ:
Այսպիսի հարցադրում՝ յուրաքանչյուր աշխարհաքաղաքական խնդիր ունի քաղաքակա՞ն, թե՞ իրավական լուծում: Քաղաքականությամբ զբաղվող կամ առնվազն նմանակման փորձեր անող անձինք հակված են պնդելու, թե օրինակ՝ Արցախն ունի միայն քաղաքական լուծում: Պատմության դասերը, թերևս, հակառական են ապացուցում, որ իրավական նիհիլիզմի վրա կառուցված քաղաքականությունը մատնված է ձախողման: Անգամ ցեղասպանություն իրականացրած թուրքիան և ադրբեջանը հետևողականորեն ձգտում են իրենց ցեղասպան քաղաքականությունը արդարացնել իրավական թեզերով, ճիշտ է՝ կեղծ թեզերով, բայց չեն հրաժարվում դրանցից, ավելին՝ կտրուկ ավելացրել են այդ գաղափարախոսության համար հատկացվող միջոցները, ինչը, ցավոք, պտուղներ է տալիս: Նույն թուրքիան խնամքով անտեսում է 1919-21 թթ. թուրքական դատական ատյանների կողմից հայերի և մի շարք այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ էթնիկական շարժառիթներով զանգվածային բնաջնջնման փաստերը, անգամ կայացված մահապատիժների դատավճիռները՝ հերոսացնելով ոճրագործներին, իսկ մենք շարունակում ենք մնալ ներկայիս թուրքական իշխանությունների թելադրած կեղծ օրակարգի շրջանակներում և կասկածի տակ դնել այդ փաստերը:
Հանգամանորեն իմաստ չունի անդրադառնալ «ՀայաՔվե» նախաձեռնության օրինագծի առնչությամբ Կառավարության բացասական եզրակացությանը՝ եթե մի պաշտոնական փաստաթղթում կասկածի տակ է դրվում այն, թե արդյո՞ք «Անկախության մասին» հռչակագրով Հայոց ցեղասպանությունը ճանաչելը և Արցախի ինքնորոշումը ամրագրվել են, որպես հայոց պետականության հիմնարար սկզբունքներ և համազգային նպատակներ, ապա ասելիք չունեմ:
Հակիրճ պատերազմի վտանգի մասին, այս հարցը որևէ մեկը չի պատրաստվում շրջանցել: Ի՞նչ է ստացվում, Սահմանադրությամբ ամրագրված կոնկրետ հիմնադրույթը զուտ իրավաչափ, միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին խիստ համապատասխան պաշտպանելը արդեն դարձել է պատերազմի վտա՞նգ: Թշնամին դասագրքային մակարդակով հայատյաց քարոզներ է տարածում, մինչդեռ՝ ոմանք սուտ պնդումներ են անում, թե իբր հայության շրջանում է շուրջ 100 տարի իր էությամբ բարեկամ թուրքերի նկատմամբ հանիրավի թշնամանք է տարածվել:
Տեղին ենք խոսում ինքնիշխանության մասին, բայց կարիք կա՞ բացատրելու, որ ինքնիշխանության հիմնական բաղադրիչներից է հենց սեփական ազգային շահերը ինքնուրույն պաշտպանելու, ոչ թե դրանցից հրաժարվելու դիրքորոշումը, և այս համատեքստում բացարձակապես տեղին չէ մտացածին իրավական փաստարկներով հերքել Արցախի ժողովրդի իրացված ինքնորոշման իրավունքի փաստը: Վերջին հաշվով, Հյաստանը նաև դե յուրե է ճանաչել Արցախի Հանրապետությունը, քանզի կնքել է մի քանի տասնյակի հասնող միջազգային պայմանագրեր, այդ թվում՝ ռազմական համագործակցության մասին համաձայնագիր, որի հենքով է հենց գործել Հայաստանի զինուժը:
Մի խոսքով, եթե թշնամու հետ բանակցություններում հրաժարվում եք անգամ քննարկել զուտ օրինական շահերը, ապա պատերազմի վտանգը փնտրեք հենց այդ կեցվածքի մեջ, քանզի թշնամուն վարժեցնում ենք իր ագրեսիվ նկրտումներին հագուրդ տալու համար պարզապես ցանկացած անմիտ պատճառաբանություն հորինելու արհեստում: Որպես ապացույց, այս օրերին իրենք պնդում են, թե իբր Հայաստանը պատրաստվում է ռազմական հարձակումների: Մի կարճ ժամանակ անց պնդում էին, որ Արցախում Հայաստանի զինված ուժերը պատրաստվում էին ահաբեկչական ակտեր իրականացնել, ուստի իրենք հարկադրված էին դիմելու պաշտպանության և՝ այսպես շարունակ: Չի կարելի միջազգային նորմերին խիստ համահունչ քայլերը լոակ սիրողական հարթությամբ որակել իբրև պատերազմը լեգիտիմ դարձնող գործոններ: Գուցե դա ներքին լսարանում արձանագրում է որոշակի հաջողություններ, սակայն, մեղմ ասած, հիմնազուրկ ու նաև վտանգավոր ակցիա է:
Վերջապես, ելակետ ընդունեք այն պարզ իրողությունը, որ դեռևս 1991 թ. դեկտեմբերի 21-ի ինչ որ հռչակագիր յուրովի մեկնաբանելով, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչված համարելով, անհարկի իրապես շատ խոցելի վիճակի մեջ եք դնում ոչ միայն նախկին, այլև ներկա և ապագա իշխանություններին ու ժողովրդին, քանզի առնվազն 44-օրյա պատերազմում և մինչև այդ շրջանը իրականացրած քաղաքականությունը կարող է բոլորովին այլ որակումների պատճառ դառնալ և, ցավոք, հսկայական չափերի հասնող փոխհատուցումների ու տուգանքների լեգիտիմ հիմք ընկալվել, ինչի ախորժակն ունեն ադրբեջանցիները, և ինչի մասին չէի կամենա բարձրաձայնել:
Մի խոսքով՝ զուտ իրավիճակային ասպեկտով ինքներդ ձեզ խոցելի մի դարձրեք, դա հղի է վտանգավոր անդառնալի հետևանքներով:
Աստված մեր Ազգին պահապան ....»,- գրել է Գևորգ Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից