ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբեմն տպավորություն ա՝ մեկը զանգել, ասել ա էդ մարդուն կալանքից բաց թողել և բաց են թողել. Փաշինյանը հակակոռուպցիոն գործերի քննությունից խիստ դժգոհ էր 11/23/2023 13:18 | Քաղաքական
Գործերը, հա, ուղարկում են դատարան, հետո 20 տարի կքննեն, էդ մարդիկ էլ ամառը արձակուրդ կգնան, կազինոյի սեզոնին՝ կազինո կգնան,․ ձմեռը՝ հարավ կգնան, ամռանը՝ հյուսիս, բայց մարդկանց մոտ անհասկացողություն կառաջանա։ Վիճակագրությունը պետք է փոխենք, շատ լավ՝ ուղարկել ենք դատարան, ուղարկել ենք, պետք է իմանանք քանիսն է մեղադրական դատավճիռով պսակվել, քանիսը՝ արդարացման։ Այստեղից պետք է արդյունք ունենանք։ Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ դժգոհություն հայտնելով։
Մասնավորապես, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը կառավարության նիստում հայտարարեց, որ ՔԿ-ում ընդհանրապես պատճառված վնասի վերականգնումը համարվում է առաջնայնություն, կապ չունի՝ վնասը պատճառվել է պետությանը, համայնքին, քաղաքացուն, թե իրավաբանական անձին։ Քյարամյանը նշեց, որ այս առումով ընթացիկ տարվա 10-ն ամիսների ընթացքում բավականին լավ ցուցանիշ ունեն, ապահովել են պատճառված վնասի՝ 33,5 մլրդի հատուցում, ընդ որում, թվի՝ 98 տոկոսը վերաբերում է պետությանը պատճառված վնասին։ Քյարամյանը նաև ընդգծեց, որ հիմնականում սա արդեն իսկ պետության բյուջե վճարված թիվ է։ Նախորդ տարվա համեմատ այս տարի 72 տոկոսով ավելի գործեր են ուղարկվել դատարան, ինչը, ՔԿ նախագահի դիտարկմամբ, ևս աննախադեպ ցուցանիշ է։
Նիկոլ Փաշինյանը, սակայն, դժգոհեց՝ նշելով․ «Չպետք է ասել, թե ինչքան գործ ենք ուղարկել դատարան, ուղարկել ենք՝ գնացել է, գնացել է կորցրել ենք, ինչ եղավ այդ գործը։ Պետք է վիճակագրություն վարենք, թե քանի դատավճիռ է կայացվել՝ քանիսը մեղադրական, քանիսը՝ արդարացման, այստղից պետք է հետևություն անենք ՝մենք աշխատան անում ենք, թե ոչ։ Թե չէ՝ հա, գործը գնացել է դատարան, հեսա 20 տարի կքննեն, կպարզվի՝ վաղեմության ժամկետն անցել է, մի հատ էլ մեղադրական դատավճիռ կկայացնեն, որը դե յուրե շատ բան է նշանակում, դե ֆակտո՝ ոչինչ չի նշանակում»։ Փաշինյանը «հիշեց» նաև անմեղության կանխավարկածը։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ արձագանքեց՝ նշելով, որ դիտարկումները թիրախային են և տեղին։ Վարդապետյանը նշեց, որ ավարտված գործերի քանակն են ընդունում, ոչ թե՝ ուղարկված, հասարակության շրջանում ուշացած արդարադատությունն անհամեմատելի անարդարություն է։ Վարդապետյանը նշեց, թե խնդիրը դատարաններում ձգձգվող նիստերն են, պետք է նեղացնել և առավելագույնը 10-ը օրը մեկ նիստեր հրավիրել, որ վերդիկտներ լինեն։
Փաշինյանն էլ անդրադարձավ կալանավորումներին, նշեց՝ իմանում են, որ կալանավորվել է, հետո՝ ազատ է արձակվել և պետք է իմանան, թե ինչու է ազատ արձակվել՝ նախաքննության փուլում անհրաժեշտություն չկա, որ կալանքի տակ լինի, թե մեղադրանքը հիմնավորող փաստերը բավարար չեն եղել։
«Երբեմն տպավորություն է՝ մեկը զանգել, ասել է էդ մարդուն կալանքից բաց թողել և բաց են թողել»,- հայտարարեց Փաշինյանը՝ դժգոհություն հայտնելով հատկապես հակակոռուպցիոն գործերի քննությունից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ