Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է

Մուրադ Փափազյանին անցանկալի անձանց ցուցակում ներառելու ԱԱԾ որոշումը վիճարկող հայցը կքննվի նոր դատական կազմով․ գործը հույժ գաղտնի տվյալներ է պարունակում 11/23/2023   16:58  |  ԼՐԱՀՈՍ

Վարչական դատարանում այսօր կայացել է Մուրադ Փափազյանին անցանկալի անձանց ցուցակում ներառելու մասին ԱԱԾ որոշումը վիճարկելու հարցով գործի քննությունը՝ դռնփակ ռեժիմով։ Նշենք, որ նախկինում գործը քննվում էր դռնբաց ռեժիմով՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, սակայն ինչպես պարզվեց՝ դատական կազմի փոփոխություն է եղել, քանի որ գործը պարունակում է հույժ գաղտնի պարունակող տեղեկություններ։ Դատավորները հավասարաչափ հասանելություն չունեն հույժ գաղտնի տեղեկություններին, ըստ այդմ, գործը վերամակագրվել է դատավոր Ռուզաննա Ազրոյանին։

«Բնականաբար հարցադրում ենք դրել, թե ինչու է դատական կազմը փոխվել, վկայակոչվեցին հիմքեր, որոնք մեզ համար ընդունելի չեն։ Ես հիմա չեմ կարող բարձրաձայնել, քանի որ դա էլ է համարվում պետական գաղտնիք, բայց մեզ համար ընկալելի չէր, մյուս կողմից էլ՝ չունեինք հիմքեր դատավորին բացարկ հայտնելու հետ կապված։ Ստացվում է այնպես, որ միայն դատավոր Ազրոյանն ունի ԱԱԾ կողմից վկայակոչված գաղտնիության համապատասխան աստիճանի թույլտվություն, որ կարողանա ծանոթանալ նյութերին, թեև դրանք դեռևս ներկայացված չեն»,- նշեց Արծվիկ Մինասյանը՝ ընդգծելով, որ ԱԱԾ-ն չունի որևէ հիմք՝ Մուրադ Փափազյանին, Սյունե Աբրահամյանին, Մասիս Աբրահամյանին և մյուսների մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ, սա բացարձակապես քաղաքական հաշվեհարդար է Մինասյանը վստահ է՝ դատավարությունն էլ է բացահայտելու, եթե ոչ այս ատյանում, ապա՝ միջազգային ատյանում։

«Վաղ, թե ուշ՝ բացահայտվելու է, հուսամ՝ այստեղ կբացահայտվի, որովհետև այլ բան է, երբ քաղաքական հանձնարարությունը տալիս է կոնկրետ մարմինների անձանց, ինչ-որ հակաօրինական գործողություն է ձեռնարկվում, այլ բան է, որ հետո պետք է հիմնավորես։ Մուրադ Փափազյանի, Ասլան Ասլանյանի, Նժդեհ Կարակովորյանի, Սյունե, Մասիս Աբրահամյանների դեպքերով, որով արդեն ունենք գործերը, ակնհայտ է դառնում, որ սա նրանց ազգանպաստ գործունեության վերաբերյալ ՀՀ գործող իշխանությունների վարքագիծն է, այսինքն՝ պատժել բոլոր ազգային դաշտում գործող անձանց»,- արձանագրեց Մինասյանը՝ հավելելով, որ ոչ մեկին չի ներկայացվել պատճառաբանություն, հիմք, թե ինչու է արգելված նրանց մուտքը ՀՀ, ավելին, Մուրադ Փափազյանի գործով առկա է ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության որոշումը, որով գործակալությունն ԱԱԾ-ին պարտադրել է տեղեկություններ տրամադրել։ Այդ որոշումն ԱԱԾ-ն բողոքարկել է։

«ԱԱԾ վկայակոչումը և փաստարկն աբսուրդ է, ասում են՝ եթե տեղեկություն տանք, որտեղ մեզ հետ համագործակցող անձանց անուններն են լինելու, ապա դա բացահայտելու է նրանց։ Մենք ոչ էլ ուզում ենք այդ անձանց անունները»,- նշեց Մինասյանը։
Այսօրվա նիստը հետաձգվեց, քանի որ ԱԱԾ-ն դեռևս դատարանին չի ներկայացրել ապացույցները։

Հիշեցնենք, որ Մուրադ Փափազյանը ընտանիքի հետ 2022թ հուլիսի 14-ին ժամանել է ՀՀ, սակայն «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցման կետում իրավասու աշխատակիցները նրանց թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ՝ միայն պատճառաբանելով, թե ինքն ընդգրկված է ՀՀ համար անցանկալի անձանց ցուցակում։

Մուրադ Փափազյանը ստիպված նույն օրն ընտանիքի հետ վերադարձել է Ֆրանսիա։ Ընդ որում, Մուրադ Փափազյանի մուտքը մինչ այդ արգելված էր միայն Թուրքիայում և Ադրբեջանում։ Իրավապահների և պատկան մարմինների կողմից որևէ հոդաբաշխ պարզաբանում այդպես էլ չի տրվել, թե որն է պատճառը Փափազյանի մուքտը ՀՀ արգելելու համար։ ԱԱԾ-ն անգամ հրաժարվել է պատասխանել Մուրադ Փափազյանին և պարզաբանում ներկայացնել, թե որն էր իրեն անցանկալի անձանց ցուցակում ներառելու հիմքը։ Թեև վարչապետի աշխատակազմը պարզաբանում էր ներկայացրել՝ «Արմենպրես» գործակալությանը, համաձայն որի՝ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերը:


«Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում: Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլեւ հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը որեւէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որեւէ մասնակցի նկատմամբ: Իսկ հարձակումների կազմակերպիչների եւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ օրենքով սահմանված կարգով արգելվել է»,- նշել են վարչապետի աշխատակազմից։

Մուրադ Փափազյանն այժմ դատական կարգով պահանջում է պարտավորեցնել ԱԱԾ-ին հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից Փափազյանի տվյալները։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:30 02/10/2023  |  ԼՐԱՀՈՍՄենք պետք է վտարենք Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին եւ այստեղ գտնվող բոլոր ադրբեջանցի դիվանագետներին.Մուրադ Փափազյան
18:47 20/09/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՀայերին սպառնում են ձերբակալություններ, էթնիկ զտումներ, զանգվածային սպանություններ, ցեղասպանություն.Մուրադ Փափազյան
20:24 02/09/2023  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանի որոշումն էր՝ ինձ ճանաչել «Պերսոնա նոն գրատա», աշխատանք են տանում Սփյուռքը պառակտելու համար. Փափազյան (տեսանյութ)
20:47 26/08/2023  |  ԼՐԱՀՈՍՖրանսիական բեռնատարները օգոստոսի վերջին կլինեն Լաչինի միջանցքի մոտ
08:51 26/08/2023  |  ՄամուլՄուտքն արգելելով՝ մարդկանց բերանը չես փակի․ «Հրապարակ»
16:45 25/08/2023  |  ՄեկնաբանությունՓարիզի քաղաքապետը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից աշխարհից կտրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մարդասիրական օգնության ավտոշարասյուն ուղարկելու կոչով.Մուրադ Փափազյան
08:36 22/08/2023  |  Վարչական իրավունքՈւրեմն ես Հայաստանում այնքան վտանգի մե՞ջ եմ, որ դատավորը համարի, որ պետությունն ի վիճակի չէ ապահովել իմ անվտանգությունը. Մուրադ Փափազյան
16:48 21/08/2023  |  ԼՐԱՀՈՍՄուրադ Փափազյանի գործով ՄԻԵԴ-ում շահելու դեպքում ունենալու ենք վարկանիշային մեծ անկում. Փաստաբանը լիահույս է՝ ներպետական ատյաններում արդարացի լուծում ստանալ
15:55 21/08/2023  |  Դատական ռեպորտաժներՄուրադ Փափազյանը տեսակապի միջոցով կմասնակցի դատական նիստերին
15:24 21/08/2023  |  Դատական ռեպորտաժներՄուրադ Փափազյանը պահանջում է հեռացնել իր տվյալները՝ անցանկալի անձանց ցուցակից

Արխիվ

[]