ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առավոտյան Մարտունու շրջվարչակազմի ղեկավարը հրահանգեց Թաղավարդն ու Կարմիր Շուկան տարհանել․ էդ պահին ադրբեջանցիները ռմբակոծում են ռուսների պոստը, աննկարագրելի աղմուկ, լացուկոծ էր. պահեստազորի փոխգնդապետ 11/23/2023 21:34 | ԼՐԱՀՈՍ
«Պատրաստվում էինք, որ գնանք ընդմիջման, մեկ էլ լուր ենք ստանում, որ Հարավ գյուղի վրա ադրբեջանցիները կրակում են։ Դուրս ենք գալիս գյուղապետարանից, ճանապարհին ուժեղ հրետակոծություն է սկսվում գյուղի տարածքում տեղակայված մեր դիրքերի վրա։ Թե ինչ ինտենսիվությամբ էին հրետակոծում, չեմ կարող նկարագրել։ Րոպեների ընթացքում տների տանիքները, ճանապարհները պատվել էին բեկորներով։ Մեր ներքևի հարևանի տուն ընկավ «սնարյադը», պատը փլվեց․ իրենք էլ էդ պահին տանն էին»,-սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակման առաջին րոպեների մասին «Փաստիինֆո»-ին պատմում է Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի բնակիչ Աշոտ Հարությունյանը։
Հրթիռահրետակոծության տարափը, որ ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումները սկսել էին, բնակչությանը խուճապի մեջ էր գցել։ Խուճապն ավելի ահագնացավ զուգահեռ ստեղծված տեղեկատվական բլոկադայով։ Ոչ լույս կար, ոչ կապի որևէ միջոց էր աշխատում հարձակման առաջին ժամերին։
«Չէինք իմանում, թե ինչ է կատարվում անգամ կողքի գյուղում։ Կանայք ու երեխաները սկսեցին դեպի Կարմիր Շուկա շարժվել, որպեսի դպրոցի ապաստարան մտնեն գոնե։ Տղամարդիկ էլ ամեն մեկն իր տան մոտ դիրքավորվեց՝ մարտ վարելու համար համեմատաբար հարմար տեղ, որպեսզի թույլ չտան, որ ադրբեջանցիները մտնեն գյուղ։
Ամբողջ գիշեր էդպես իրենց տեղերում էին գյուղի տղամարդիկ։ Առավոտյան Մարտունու շրջվարչակազմի ղեկավարը հրահանգեց Թաղավարդն ու Կարմիր Շուկան տարհանել Կոլխոզաշեն, հետն էլ՝ ոտքով։
Էս լուրի վրա նորից խուճապ սկսվեց։ Էդ վիճակում ոտքով Կոլխոզաշեն հասնել՝ դա էլ այն պարագայում, որ լուրեր էին գալիս, թե թշնամին արդեն Սարուշենը վերցրել ու դեպի Մսմնա է շարժվում, ահավոր էր։ Որոշում ենք կալոնայով շարժվել։ Մի քանի հոգով մոտենում ենք խաղաղապահների՝ Կարմիր Շուկայում տեղադրված պոստին, որ խնդրենք գոնե կալոնան ուղեկցեն, էդ պահին ադրբեջանցիները ռմբակոծում են ռուսների պոստը։ Աննկարագրելի աղմուկ, լացուկոծ է բարձրանում․․․ Ծեր ու մանուկ թե ոնց էին աղաղակում, չեք կարող պատկերացնել․ 1915թ․ էլ էր էդպես անկասկած․․․»,-պատմում է Թաղավարդից բռնի տեղահանված, պահեստազորի փոխգնդապետ Աշոտ Հարությունյանը։
Երկու գյուղերի բնակչությունը՝ մեծ մասամբ ոտքով, անտառներով հասնում է Հերհեր, այդտեղից էլ՝ Կոլխոզաշեն։ Այնտեղ նրանց դիմավորում է գյուղապետը։ Այդ ամբողջ մղձավանջի մեջ պարոն Հարությունյանը մի լուսավոր կետ է հիշում՝ իրենց հյուրընկալած գյուղապետի ջերմ ընդունելությունը։
«Մեզ անմիջապես տեղավորում են գյուղապետարանում ու դպրոցում։ Չորս օր մնում ենք այդտեղ։ Իհարկե, հնարավոր չէր պայմաններ ստեղծել այդքան մարդու համար, առնվազն 150 հոգի կայինք էդ պահին։ Հատակին ենք քնել, մի կերպ յոլա գնացել։ Սնունդը սպառվում էր, մի քանի հոգով գնացինք Թաղավարդ, որ էնտեղից գոնե ուտելիք բերենք՝ ինչ կար։ Չորրորդ օրն ասացին, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակի դադարեցման մասին, ու որ, իբր, երկու օրից պիտի վերադառնանք գյուղ։ Մեկ էլ լուր եկավ, թե ինչ գյուղ, ինչ բան, ամբողջ Արցախը տեղահանվում է․․․ Այ էդ ժամանակ ահավոր խուճապ սկսվեց․ ո՞նց թե տեղահանվում ենք․․․ Ինչևէ, ամսի 25-ի առավոտյան արդեն մեքենաներով՝ մոտ 1000 մեքենա, էլի կալոնա կազմեցինք ու Հարավի տակով դեպի Ստեփանակերտ շարժվեցինք։ Ամսի 25-ի գիշերն արդեն Ստեփանակերտից դուրս եկանք»,-հիշում է բռնի տեղահանված մեր զրուցակիցը։
Գաղթի ճանապարհի պատկերները Հարությունյանի հիշողության մեջ դաջվել են․ ասում է՝ 1915 թվականն էր նույն, ուղղակի այս անգամ մարդիկ մեքենաներով էին։ Ահագին մարդ էլ իր մեքենան, վառելիքի բացակայության պատճառով, չի կարողացել հանի։ Գյուղացիները, առանց չափազանցության, հագի շորերով են դուրս եկել՝ լրիվ դատարկաձեռն։
«Ստեփանակերտից մինչև Հակարի 50-60 կմ է, բայց անվերջ էր թվում․․․ 34 ժամ ճանապարհ ենք եկել մինչև Հակարի, իսկ թե ճանապարհին ինչ տեսարանների ենք ականատես եղել, հնարավոր չէ պատմել․․․Առանց ջուր, առանց հաց, ցուրտ․․․ Մեր գյուղացիներից մեկը ճամփի եզրին կրակ է արել, հաց թխել, կարտոֆիլ եփել, որ երեխաները գոնե ուտեն, սովամահ չլինեն»,-ասում է Թաղավարդից բռնի տեղահանված Հարությունյանը։
Պահեստաորի փոխգնդապետ մեր զրուցակիցը, ով 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրել է ոտքը ու յոթ օր անց միայն կոմայից դուրս եկել, չի հաշտվում կատարվածի հետ, քանի որ Արցախի համար թափված հազարավոր արժանավոր տղաների արյունը չէր կարող այդքան հեշտ մոռացվեր ու Արցախը հայաթափվեր։
«Ինձ ու հազարավորներին ամենաշատը տանջում է այն, որ այսքան զոհ ենք տվել, այսքան հարազատներ, ընկերներ կորցրել, ու վերջում գրչի մի հարվածով մաս-մաս հանձնվեց մեր Հայրենիքի էս կարևոր հատվածը։ Մի՞թե սրան էինք արժանի․․․ այդքան արյունը սրա՞ համար էր թափվել, որ այսպե՞ս վարվեն մեզ հետ։ Այսօրվա համա՞ր ենք այնքանը ստեղծել, կառուցել։ Որ մեր տներին, այգիներին, ՍՏեփանակերտին նայում ես, լացդ գալիս է»,-ասում է Արցախի ազատության համար պայքարում վիրավորված, կրտսեր եղբորն էլ արցախյան առաջին պատերազմում կորցրած, այսօր էլ արդեն հայրենազրկված Աշոտ Հարությունյանն ու ավելացնում՝ այսպես չի կարող մնալ․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ