ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Աշոտյանի գործով տուժողը հրաժարվում է տուժող լինելուց. Դատախազն ընդդիմանում է 11/23/2023 19:18 | Դատական ռեպորտաժներ
ՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով Մարթա Սիմոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվեց։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, կայացել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի, ԵՊԲՀ նախկին հաշվապահ Լարիսա Պարսեղյանի, դեղագետ Մարթա Սիմոնյանի, Ռոլան Դավթյանի գործով դատական նիստը։
Նիստի ընթացքում դատարանը նախ քննարկման առարկա դարձրեց գործով տուժողի ներկայացուցիչ Գալինա Հարությունյանի կարգավիճակը դադարեցնելու հարցը։ Մասնավորապես, վերջինս նշեց, որ ցանկանում է հրաժարվել տուժողի կարգավիճակից, քանի որ ինքը աշխատանքից ազատվել է 2013թ., և այն, ինչ այստեղ քննվում է, տեղի է ունեցել դրանից հետո:
«Ինձ, իմ ղեկավարած հիմնարկին որևէ վնաս չի պատճառվել»,- ասաց Գալինա Հարությունյանը:
Մեղադրող դատախազը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ դեռևս նախաքննության ընթացքում տուժողի ճանաչման որոշումը ներկայացվել է, այնուհետև՝ նա ճանաչվել է տուժողի օրինական ներկայացուցիչ, դրանից հետո Հարությունյանը որևէ առարկություն չի ներկայացրել, չկան հիմքեր՝ նրա կարգավիճակը դադարեցնելու մասով։ Հարցի վերաբերյալ որոշում այդպես էլ չի կայացվել։ Հաջորդիվ քննության առարկա դարձվեց մեղադրյալների խափանման միջոցի հարցի քննարկումը։ Մարթա Սիմոնյանի պաշտպանը միջնորդեց վերացնել Մարթա Սիմոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը, քանի որ Մարթա Սիմոնյանը առողջական խնդիրներ ունի և պետք է մեկնի արտերկիր, միևնույն ժամանակ, նրա նկատմամբ արդեն իսկ կա ընտրված խափանման միջոց նաև գրավը։ Պաշտպանն ընդգծեց նաև, որ փախուստի հավանականություն չկա։ Պաշտպանության կողմը միացավ միջնորդությանը։ Ռուբեն Մելիքյանը բարձրացրեց նաև անմեղության կանխավարկածի հարցը։ Մեղադրող դատախազն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ Մարթա Սիմոնյանը չորս ամիս գտնվել է անազատության մեջ, իսկ այժմ առկա է փախուստի դիմելու ռիսկի հավանականություն, թեև նախաքննության ընթացքում խափանման միջոց կալանավորման կիրառման ժամանակ դատական ակտում չի արձանագրվել փախուստի հավանականությունը, ինչը, ըստ դատախազի, պայմանավորված է նրանով, որ Մարթա Սիմոնյանն արդեն իսկ անազատության մեջ է գտնվել։ Դատախազը պահանջեց մերժել միջնորդությունը։ Դատարանը, լսելով կողմերին, որոշեց բավարարել պաշտպանի միջնորդությունը՝ վերացնելով Մարթա Սիմոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ քրեական գործով առկա են ՕՀՄ-ներ, որոնցում ակնարկում են, թե իբրև մեղադրյալ Մարթա Սիմոնյանի՝ կալանքի տակ գտնվելու ընթացքում նրա ամուսինը և վկաներից մեկը հանդիպել են Արմեն Աշոտյանին, գինովցած զրուցել՝ նշելով, որ Սիմոնյանը կալանքի տակ է, ինչ անեն, Արմեն Աշոտյանն էլ նշել է, որ եթե Մարթա Սիմոնյանին կալանքի տակ պահելով ստիպում են իր դեմ ցուցմունք տալ, ապա ինքը պատրաստ է գնալ և «նստել», ոչ մի խնդիր չկա, թող իր դեմ ցուցմունք տա։ Հենց այս դրվագն է ձևական առումով հիշատակվում նաև Արմեն Աշոտյանին կալանավորելու որոշման հիմքում, մինչդեռ, Աշոտյանի պաշտպանները պնդում են, որ ցուցմունքի փոփոխություն չի եղել, խոչընդոտման հավանականության մասին խոսք գնալ չի կարող։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հաջորդիվ այսօրվա նիստում քննարկվեց Միքայել Նարիմանյանի խափանման միջոց բացակայելու արգելքը և գրավը վերացնելու մասին միջնորդությունը։ Պաշտպանը վկայակոչեց նաև Միքայել Նարիմանյանի առողջական ծանր վիճակի վերաբերյալ փաստաթղթերը, ինչպես նաև՝ նրան սնանկ ճանաչելու մասին որոշումը։ Միջնորդության քննարկումը կշարունակվի հաջորդ նիստին՝ դեկտեմբերի 19-ին։
Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դեռևս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից