Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Միհրան Պողոսյանի արտահանձնման «ոդիսականը» 11/22/2023   14:21  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ իրավապահները դեռ չեն ծանուցվել՝ ՌԴ-ում ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի ձերբակալման և առաջիկայում նրա հնարավոր արտահանձնման մասին։

Հիշեցնենք, որ Մոսկվայում Միհրան Պողոսյանի ձերբակալության մասին նախօրեին տեղեկություն է տարածվել ռուսական տեղեկատվական աղբյուրների կողմից։

«Նրա բերման ենթարկելու մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ։ Պողոսյանը մոտ ապագայում կարտահանձնվի»,-նշել է Mash տելեգրամ ալիքը՝ ավելացնելով, որ ռուսական կողմը նախկինում մերժել է Պողոսյանին տուն ուղարկելու հայկական կողմի խնդրանքը։

Նշենք, որ Միհրան Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել երկու գործով։ Առաջին քրեական գործը, որով Պողոսյանը հետախուզվում է դեռևս 2019թ․-ից, վերաբերում է պաշտոնեական դիրքը ենթադրյալ չարաշահելուն և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի ենթադրյալ հափշտակությանը։ Ըստ ՀՔԾ-ի, այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ խոսքը 44.199.463 ՀՀ դրամի՝ բյուջեից հափշտակության մասին է։ Երկրորդ քրեական գործը, որով ևս հետախուզում է հայտարարվել Պողոսյանի նկատմամբ՝ նախաձեռնվել է բոլորովին վերջերս՝ 2023թ․ մայիսին և վերաբերում է ՀՀ ներկրված 1 տոննա կոկաինին։ Մասնավորապես, ԴԱՀԿ նախին պետ, «Մրգենի» ՍՊԸ սեփականատեր Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրենի և պահեստապետի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է իրականացվում ՀՀ ներմուծված 1 տոննա «կոկաինի» գործով՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու հատկանիշներով։ Ընդ որում, այս գործի առնչությամբ Միհրան Պողոսյանն ինքը հայտարարել էր, որ ինքն է տեղեկացրել ԱԱԾ տնօրենին և հորդորել ստուգել բեռները։

Հայտնի է, որ նախկինում ՌԴ իրավապահները մերժել էին Միհրան Պողոսյանին ՌԴ արտահանձնելու ՀՀ իրավապահների խնդրագրերը, հետագայում անգամ տեղեկություններ էին շրջանառվում Միհրան Պողոսյանին ՌԴ-ի կողմից հետախուզվող այլ անձի հետ «փոխանակման» հարցով բանակցությունների մասին, ինչը չի կատարվել, քանի որ ՌԴ-ի կողմից հետախուզվող «Օրենքով գողը» ՀՀ քաղաքացի է և արտահանձնման ենթակա չէ։ Թե ինչն է պատճառը, որ այս անգամ ՌԴ իրավապահները ձերբակալել են Պողոսյանին և ինչ «բանակցություններ» են ընթանում կամ արդյո՞ք ՌԴ իրավապահներն առհասարակ պատրաստվում են Միհրան Պողոսյանին արտահանձնել

ՀՀ-ին՝ առայժմ պաշտոնապես հայտնի չէ։ Համենայն դեպս, ինչպես «Փաստինֆո»-ին հայտնում են ՀՀ իրավապահները, ՀՀ իրավապահ մարմինները ՌԴ-ից պաշտոնապես առայժմ չեն տեղեկացվել այդ մասին։

Մասնավորապես, «Փաստինֆո»-ն արդեն երրորդ օրն է, փորձում է պարզել, թե արդյո՞ք ՀՀ իրավապահները, մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունը և ՀՀ ՆԳՆ-ն որևէ ծանուցում ստացել են ՌԴ իրավապահներից՝ Միհրան Պողոսյանի ձերբակալման մասին, սակայն ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ տեղեկություն չունեն, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունից՝ չեն մեկնաբանում։ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն և ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, որոց վարույթում քննվում են Միհրան Պողոսյանի վերաբերյալ քրեական գործերը, ևս տեղեկություն չունեն։ Նշենք, որ ընթացակարգերի համաձայն՝ ՌԴ իրավապահները նախ պետք է ծանուցեն ՀՀ գլխավոր դատախազությանը,

ՀՀ ՆԳՆ-ին, ինչից հետո միայն վարույթն իրականացնող մարմինը կտեղեկացվի այդ մասին՝ արդեն ՀՀ պատկան մարմինների կողմից։

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց նաև Միհրան Պողոսյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հետ, որը նշեց, որ այդ կապակցությամբ բացարձակապես որևէ տեղեկության չի տիրապետում։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:48 20/11/2023  |  ԼՐԱՀՈՍՆԳՆ-ն՝ Մոսկվայում Միհրան Պողոսյանի ձերբակալման մասին
15:00 20/11/2023  |  Քրեական խրոնիկոնՄոսկվայում ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը
11:22 05/10/2023  |  ՄեկնաբանությունՊատասխան եք տալու Գրիգորի Խաչատուրովի՝ 7 ամիս ապօրինի կալանքի ամեն օրվա ու ժամի համար․ փաստաբան
12:41 23/08/2023  |  Քրեական խրոնիկոնՆոր հանրային քրեական հետապնդում՝ Միհրան Պողոսյանի նկատմամբ
10:34 17/08/2023  |  ՄամուլՊանամա, Իտալիա Վրաստան. 1 տոննա Հերոինի գործով ո՞ւմ է դիմել ԱԱԾ-ն. «Ժողովուրդ»
16:38 18/07/2023  |  Քրեական խրոնիկոնԴատախազությունը բացառել է Միհրան Պողոսյանին «Արսեն Երևանսկու» հետ փոխանակումը. «օրենքով գողը» ՌԴ-ին չի հանձնվի
12:30 03/07/2023  |  Դատական ռեպորտաժներԿարեն Անդրեասյանը սեփական որոշումն է առաջ տարել ու որևէ մեկի կարծիքը հաշվի չի առել. Միհրան Պողոսյան
21:50 23/06/2023  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Հարությունյանի գործով հարցուպատասխանի ընթացքում, պարզվում է, համակարգիչը խափանվել է, փաստաբանները մտահոգված են՝ կարևոր հարցադրումներ կան, որոնք կարող են նիստերի արձանագրությունում չլինել
21:03 20/06/2023  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Հարությունյանի գործով նիստը հետաձգվեց. խախտումները զանգվածային են
07:53 16/06/2023  |  ՄամուլՀՀ ու ՌԴ գլխավոր դատախազները հանդիպել են. 1 տոննա հերոինի գործով ի՞նչ է սպասվում Միհրան Պողոսյանին. «Ժողովուրդ»

Արխիվ

[]