ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայտնաբերվել է թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա․ նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվել են էական հանգամանքներ 11/22/2023 16:42 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է տարվում՝ իրացնելու նպատակով քիմիական թմրամիջոցներ ապօրինի պատրաստելու, թմրամիջոցներ աճեցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում էին ՀՀ քննչական կոմիտեից։
2023թ․ նոյեմբերի 16-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնից զեկուցագիր է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք Երևան քաղաքի Նորքի Այգիներ փողոցում գտնվող երկհարկանի տանը ստեղծել են թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։
Նախաքննության ընթացքում պլանավորվել և իրականացվել են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ։ Հիշյալ տանը, կատարվել է խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվել է 218 հատ կանեփ բույսի նմանվող թուփ, 1 պլաստմասե տարրա՝ 2 փաթեթ՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներով, 1 պլաստմասե տարրա՝ 6 փաթեթ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներով, 1 կշեռք, որի վրա առկա են եղել սպիտակ բյուրեղանման զանգվածի և դեղնականաչավուն գույնի բուսական զանգվածի հետքեր, 3 փաթեթ՝ սպիտակ փոշենման զանգվածներով, 1 պարկ կանեփանման բույսի տերևներով, ուլտրամանուշակագույն լույս արձակող սարքեր, օդը խոնավեցնող և չորացնող սարքավորումներ, պարարտանյութեր, կանեփի թփերի աճեցման համար նախատեսված տարաներ, թփերը ջրելու համար նախատեսված համակարգ, մետաղական ցանցեր՝ կանեփի բույսերը չորացնելու համար և այլ հարմարեցված առարկաներ: «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածները ընդհանուր կազմել են 6599,199 գրամ:
Հայտնաբերված թմրանյութերի նմանվող զանգվածների բաղադրությունը, տեսակը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Մի մասով ստացված եզրակացությամբ արդեն իսկ հաստատվել է դրանց՝ առանձնապես խոշոր չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց լինելու իրողությունը։
Խուզարկության արդյունքում պարզվել է, որ նշված երկհարկանի տան բոլոր տարածքներն օգտագործվել են թմրամիջոցներ աճեցնելու, մշակելու և արտադրելու նպատակով:
Պարզվել է, որ երկհարկանի տունը հանձնված է եղել վարձակալության, իսկ թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիայում աշխատում են նաև այլ երկրից ժամանած մասնագետներ:
Վարույթի շրջանակներում հարցաքննվել են մի շարք անձինք։
Արդեն իսկ ձեռք են բերվել տվյալներ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնության մասին։ Ոստիկանությանը տրվել է վերջիններիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջացառումներ՝ հիշյալ տանը թմրամիջոցներ աճեցնելու, պատրաստելու դեպքի բոլոր հանգամանքները, դրանում ներգրավված բոլոր անձանց պարզելու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/17/2024 09:00 Ինչպիսի՞ն կլինի TOON EXPO-ի գլխավոր առաջարկը. Gyurjyan Cascade-ը փակագծեր չի բացում. «Փաստ»
- 10/17/2024 08:18 Բյուջեից հատկացումներ՝ հերթական հիմնադրամին․ «Հրապարակ»
- 10/17/2024 08:15 Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»
- 10/17/2024 08:11 Գործի են դրվել ստվերային ընտրակաշառքի բոլոր մեխանիզմները․ «Հրապարակ»
- 10/17/2024 08:07 «Ռազբորկաներ»՝ ՔՊ-ում․ «Հրապարակ»
- 10/17/2024 08:04 Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
- 10/17/2024 08:02 Պատգամավորը, որ նախարար դառնալ է ուզում, իրավաբանական կրթություն չունի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
Մեկնաբանություն
- 10/17/2024 17:44 Գերասիմ Վարդանյանի կալանքի սահմանադրականության հարցի հետ կապված դիմումը ՍԴ-ն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով․ Փաստաբան
- 10/17/2024 15:59 Ռուբեն Հակոբյանը ԱԺ շենքից դուրս է բերվել Ալեն Սիմոնյանի հասցեին արված արտահայտությունների համար․ Ալեն Սիմոնյանի խոսնակը մանրամասնում է
- 10/17/2024 14:30 Վարչապետ ինչու չի ուզում ունենալ օրինակ մի բանակ, որն անվտանգության այլ համակարգերին զուգահեռ, լինի կարևորագույներից մեկը. քաղաքագետ
- 10/17/2024 11:27 Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի տալու և, այո՛, աբսուրդային պահանջներ է դնելու, քանի դեռ հայկական կողմը չի կարողանում որևէ հակընդդեմ պահանջ ներկայացնել. Օսկանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/17/2024 23:45 Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում․ բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները. կան տուժածներ
- 10/17/2024 23:30 74-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ
- 10/17/2024 22:34 Դավիթաշենում Եղվարդի խճուղին վերածվել է Վենետիկի․ բազմաթիվ ավտոմեքենաների վարորդներ համարանիշները ջրի մեջ են փնտրում
- 10/17/2024 21:31 Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/17/2024 20:02 Կինը ցանկացել է նետվել գնացքի տակ և հանկարծ ամուսին է գտել իր համար
- 10/17/2024 17:30 106-ամյա կինը բացահայտել է երկարակեցության գաղտնիքը
- 10/16/2024 23:34 Կինը հանուն հոր քննիչ է դարձել և գտել 25 տարի առաջ նրան սպանած հանցագործին
- 10/15/2024 18:19 «Պարապության» մրցույթին 70 մարդ է մասնակցել