ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փոքրուց լսել եմ, որ Մարտունին թուրքի ոտք տեսած չկա․այդ գաղափարով ենք մեծացել ու այս անգամ էլ չկարողացան գրավել․ մեր դուրս գալուց հետո միայն թշնամին մտավ քաղաք․ Արցախից բռնի տեղահանված 11/22/2023 20:12 | Ցեղասպանություն՝ Արցախում
Մարտունու «Ավո» ֆուտբոլային թիմն Արցախի կորստից հետո հիշողություն դարձավ․ ընդամենը երկու ամիս առաջ նրանք Մարտունիում ֆուտբոլ էին խաղում՝ ի հեճուկս շրջափակման ու չորս կողմից թափվող սպառնալիքների։ Թիմի կրտսեր անդամները՝ շուրջ 30 հոգի, Հայաստանյան տարբեր ֆուտբոլային ակումբներում են ներառվել․ որոշները հասցրել են նաև խաղալ։
«Թիմից ֆեյսբուքյան էջն է մնացել, իսկ երեխաները ցրված են Հայաստանով մեկ։ Ֆեյսբուքը, որ հիշողություններ է բերում, կիսվում եմ պարտադիր․ դա մեր երանելի օրերից մնացած թանկ հիշողություններն են․․․ Երևանում ապաստանած երեխաները հիմնականում տարբեր թիմերում տեղավորվել են, պարապում են։ Չէի ուզի, որ կորչեն, դադարեն ֆուտբոլով զբաղվել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է «Ավո» ֆուտբոլային թիմի հիմնադիր Նարեկ Մկրտչյանը։
Նարեկը պատերազմից շատ բան չի պատմում․ ծանր է պատմելն անգամ։ Ասում է՝ առաջին պայթյուններից անմիջապես հասկացել է, որ պատերազմ է․ շտապել է, նախ և առաջ, երեք ամսական աղջկան քիչ թե շատ ապահով տեղ տանել, որից հետո ընկերների, հարազատների հետ կապ հաստատել է փորձել։
«Այդ օրն աշխատանքի չէի գնացել, տանն էի։ Որ սկսվեց, երեխաներին, կանանց տեղափոխեցինք նկուղներ, տղամարդիկ ամեն մեկն իր՝ նախապես որոշված տեղը, դիրքը գնաց զբաղեցնելու։ Ազնավուրը՝ Մարտունու քաղաքապետը, նախ ապաստարաններով շրջեց, կանանց ու երեխաներին հույս ու սիրտ էր տալիս, որ չվախենան․․․ Ճանապարհին հանդիպած մարտունեցիները, որ նրան հարցրել են, թե ինչ է լինելու, ինչ պիտի անենք, պատասխանել է՝ կռիվ է էլի, ի՞նչ պիտի անենք, պիտի կռվենք․․․ Շատ մտերիմ էինք, բայց այդ օրը հետն այդպես էլ չկարողացա խոսել․ զանգ չէր գնում․․․ Գիտեմ, որ «Կոհակ» տեղամաս էր շտապել մի խումբ մարտունեցիների հետ, հենց որ իմացել է, որ ադրբեջանցիներն առաջ են եկել այդ մասում։ Այդտեղ էլ զոհվել է․․․ Հիվանդանոց էի գնացել, այնտեղ իմացա, որ Ազնավուրն է՛լ չկա․․․ Նրա կորուստը շատ ծանր ենք տարել մարտունեցիներս, շատ ծանր։ Ինքը միշտ ասում էր՝ ինձ համար առաջին տեղում Մարտունին է, նոր մնացածը, ես Մարտունու քաղաքապետն եմ․․․ Եվ, իրոք, շատ լավ քաղաքապետ էր, նվիրված, բոլորին հասնող, իր կերպարն ուրիշ էր․․․»,-ասում է Նարեկն ու շարունակում՝ մարտունեցիները հայրենի քաղաքում չեն էլ հասցրել հրաժեշտ տալ նրան, Եռաբլուրում են հրաժեշտ տվել։
Դիմադրությունը, որին հանդիպել են ադրբեջանցիները Մարտունիում, անգամ նրանց ագրեսոր ղեկավարին էր ապշեցրել։ Այդպես էլ չի հանձնել, մինչև վերջ կանգում է մնացել քաղաքը․
«Դեռ փոքրուց հիշում եմ, որ ասում էին՝ Մարտունին թուրքի ոտք տեսած չկա։ Այդպես էլ մինչև վերջ չկարողացան դրանք (ադրբեջանցիները) գրավելով մտնել Մարտունի։ Շատ ավելի ցավոտ է, երբ քեզնից հետո թշնամին մտնում է քո հողը, բայց միևնույն ժամանակ, պետք է ընդունել, որ էն գաղափարը, որ Մարտունին թուրքի ոտք չի տեսել ու չպիտի էլ տեսնի, մարդկանց մեջ այնքան ամուր էր նստած, որ այդպես էլ եղավ․ միայն բռնի տեղահանությունից հետո Ալիևը կարողացավ մտնել այնտեղ»։
Վերադարձի հույսը Նարեկը պահում է, բայց գտնում է, որ պետք է իրատես լինենք՝ բոլորս, ազգովի, հստակ դնենք այդ նպատակն ու կոնկրետ քայլերով գնանք նրան ընդառաջ, այլապես Հայաստանն էլ կարող ենք կորցնել։
«Այդ ազդակը նախ ՀՀ-ից պետք է գա։ Շատ-շատերն առանց վարանելու կվերադառնան, եթե Արցախը նորից ազատագրվի։ 2020թ․ պատերազմից հետո Արցախ վերադարձած մարդիկ հաստատակամ էին, որ մինչև իրենց կյանքի վերջն Արցախում են ապրելու, նրանք որոշում էին կայացրել այդքանից հետո վերադառնալ Արցախ։ Բայց հիմա բռնի տեղահանված արցախահայությունն անգամ ՀՀ-ում պահելու ուղղությամբ իրատեսական քայլեր չեն արվում։ Եթե այսպես շարունակվի, ապա կարճ ժամանակում արցախահայությունը ցրվելու է աշխարհով մեկ ու այն ժամանակ արդեն վերադարձը, Արցախը վերադարձնելու հավանականությունը շատ է նվազելու»,-ասում է Արցախից բռնի տեղահանված Նարեկն ու հույս հայտնում, որ առայժմ գոնե արցախահայության արտագաղթը կկանխվի․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ