ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՈՒ՞ր հասանք՝ ալիևի օգնականն է ուղղութուն տալիս ՀՀ իշխանությանը 11/21/2023 18:44 | Վերլուծություններ
ՈՒ՞ր հասանք՝ սեփական զրո կետով արտաքին հարաբերություններում Հայաստանը զրոյական մակարդակի հասցրած ՀՀ ներկա վարչապետին արդեն ալիևի օգնականներն են հրահանգ տալիս։ Ասենք՝ ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար ոմն Հաջիև։
Վերջինս իրեն իրավունք է վերապահում դաս տալ Հայաստանին, այսինքն, ՀՀ ղեկավարին, թե՝ բավական է Եվրոպայի և Ամերիկայի դռները բախես, խաղաղության արմատները, սերմերը մեր տարածաշրջանում են, այլ ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում և Փարիզում։
Ի՞նչ է սա նշանակում և ալիևն ի՞նչ մեսիջ է իր օգնականի միջոցով փոխանցում Հայաստանի ներկա իշխանության ղեկավարին։ Այն ղեկավարին, որին իշխանության բերելու հարցում թուրքադրբեջանական տանդեմն իր ներդրումն է ունեցել։
Ըստ էության, ալիևի օգնականի միջոցով ՀՀ իշխանությանն ուղղակի առաջարկվում է՝ «խաղաղությունն առաջ տանելու և լուրջ հաջողությունների հասնելու համար բանակցել ուղղակի Ադրբեջանի հետ»։ Ոչ Եվրոպան, ո՛չ Ամերիկան, ո՛չ էլ Ռուսաստանը թող չխառնվեն։
Հայաստան և ադրբեջան։
Ի՞նչ է սա, եթե ոչ իսկական ծուղակ՝ ուր կոպտագույն կերպով է գործելու «ուժեղի դեմ միշտ էլ թույլն է մեղավոր» հայտնի ասացվածքը։ Ընդ որում, ինչպես պատմության մեջ է միշտ եղել՝ թուրքական սուտ, քաղցր խոսքերն ու խոստումներն անպակաս են։
Պարզվում է՝ «Ադրբեջանը լավ մտադրություններ ունի»։
Որևէ մեկը կարո՞ղ է պատկերացնել ադրբեջանի լավ մտադրությունները Հայաստանի նկատմամբ՝ առանց հիշելու Եվրոպայի կենտրոնում՝ Բուդապեշտում խաղաղապահ առաքելություն իրականացնող մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ապրիլյանի ժամանակ՝ Քարամ Սլոյանի հանդեպ իրականացրած վանդալիզմը, 44-օրյայի բարբարոսությունները, 2022-ի սեպտեմբերի 13-ի ջերմուկյան դեպքերը, 2022-ի դեկտեմբերին սկսված և այս տարվա սեպտեմբերին Հայկական Արցախի և արցախցիների հանդեպ ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունը․․․ Էթնիկ զտումը։ Ընդ որում, թվարկումը վերաբերվում է միայն 21-րդ դարին։
Այս ամենը նկատի ունենալո՞վ է ադրբեջանի նախագահի օգնականն ասում՝ «Մեր երկրի ինքնիշխանությունն ապահովվել է, տարածաշրջանում ստեղծվել է նոր ստատուս-քվո»։
Վերջինս նախկին ստատուս-քվոն անարդար էր և անընդունելի էր համարում, իսկ ներկան՝ արդար։ Այսպիսով ադրբեջանի իշխանությունը շատ հստակ մեսիջ է հղում փաշինյանական իշխանությանը, ասելով՝ ուզեք-չուզեք՝ մենք այստեղ ենք, ձեր կողքին և շուտով գալու ենք։
Այսինքն, օգնականի միջոցով՝ գալու եղանակներն է ճշտվում։
Սա չի՞ նշանակում, որ Հայաստանը թուրքադրբեջանական տանդեմի նոր հարձակման առաջ է կանգնած, ընդ որում, բոլոր կողմերից միայնակ մնացածի կարգավիճակում։
Նկատենք, որ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովային եթե Փաշինյանն իրեն ուղղություն տալու դեպքերում պատասխանում էր, այս դեպքում լուռ է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ