ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երանի եմ տալիս բլոկադայի օրերին, որ թեկուզ գարի ու սիսեռ էինք աղում, ուտում, բայց երեխուս մոտ էի․ Բռնի տեղահանված ընտանիքը Ծաղկունքում է, որդու շիրիմը՝ Կարմիր Շուկայում 11/21/2023 19:00 | Ցեղասպանություն՝ Արցախում
Տիկին Ռուզաննան Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկայից է տեղահանվել։ Երկրորդ ամիսն է՝ որդու՝ Մհերի գերեզմանին այցի գնալ չի կարողանում․ շիրիմը գյուղում է մնացել։
«Ուշքս ու միտքս մեր գյուղում է։ Ամեն վայրկյան մտքով այնտեղ եմ, քանի որ ամենաթանկս՝ տղաս, այնտեղ է մնացել․․․Երանի եմ տալիս բլոկադայի օրերին, որ թեկուզ գարի ու սիսեռ էինք աղում- ուտում, բայց երեխուս մոտ էի, ամեն օր գնում էի․․․ Որ զոհվելուց ութ ամիս անց գտել են մարմինը, Հերացիից ամուսինս զանգեց հարցրեց՝ թողնեմ էստեղ հուղարկավորե՞նք, թե՞ բերեմ, ասացի՝ բեր, որ կարողանամ ամեն օր գնալ մոտը․․․ Հիմա մենք էստեղ ենք, ինքն՝ այնտեղ․ չգիտեմ էլ կկարողանա՞մ այսպես ապրել, թե՞ չէ․․․»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է տիկին Ռուզաննան։
20-ամյա Մհեր Հարությունյանը կրտսեր սերժանտ էր, որ 44-օրյա պատերազմը սկսվեց։ Նրա հերոսություններին ականատես եղածներից շատերը, ցավոք, նույնպես զոհվել են։ Մայրը Մհերի՝ ողջ մնացած մի մարտական ընկերոջից է իմացել, որ Շուշիում, 7-8 հոգով շրջափակման մեջ ընկնելուց առաջ, որդին հասցրել էր փրկել նաև իր հրամանատարի կյանքը։ Հետմահու ստացած «Արիության մեդալը» Մհերի ընտանիքին այդպես էլ չի հասել, բայց ծառայության ընթացքում բազմաթիվ խրախուսանքների է արժանացել։
«Զոհվելուց՝ նոյեմբերի 7-ից մի քանի օր առաջ զանգել էր, ասաց՝ սերժանտի կոչում են տալու ինձ․․․ Էդ էլ չհասցրեց ստանալ․․․»,-հառաչում է մայրն ու հիշում՝ Մհերը դեռ 2016-ին՝ քառօրյա պատերազմի ժամանակ, երբ ընդամենը 16 տարեկան էր, հորը ստիպել է թույլ տալ, որ զինկոմիսարիատ գնա ու դիմում գրի, որպեսզի իրեն ևս տանեն առաջնագիծ․․․
Սեպտեմբերի 19-ի պատերազմի օրը տիկին Ռուզաննան խմոր էր հունցել, վերջին երկու գունդն էր մնացել, որ թխի, բարեկամը զանգել ու ասել է՝ կռիվը նորից սկսվել է։
«Մեր տունը շատ բարձրադիր է, թուրքերի ափի մեջ էր, Թաղավարդի, Կալերի, Զարդարաշենի տարածքում նրանց դրած դիրքերից պարզ երևում էր։ Բարեկամս ասաց արի մեր նկուղ, ես էլ սկզբից չուզեցի գնամ, բայց տեսա, որ լուրջ է, երկար է տևում, գնացի։ Քանի որ դեղերս չէի վերցրել՝ ճնշման, շաքարի, հետ գնացի, վերցրեցի, նորից եկա։ Էդ գիշերը նկուղում անցկացրեցինք։ Հաջորդ օրը գնացի, որ տեսնեմ ինչ լուր տղաներից, մեծ տղաս էլ էր դիրքերում, աշխարհազորի մեջ էր։ Որ ասացին՝ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է, գնացի հետ։ Էնտեղից ուրիշ հարևանի նկուղ տեղափոխվեցինք։ Հաջորդ առավոտն ասացին, որ թուրքերը գյուղ են մտնում․ ով ոնց կարողացավ՝ դուրս եկավ։ Անտառների միջով, Հերհերի տակով գնացինք դեպի Ծովատեղ։ Գյուղի դպրոցի նկուղում մի օր մնացինք։ Ամսի 22-ին որ զինաթափեցին բոլորին, տղաս էլ եկավ, վերցրեց մեզ, հետ եկանք գյուղ՝ Կարմիր Շուկա։ Հաջորդ օրը՝ 23-ին, մի քիչ ալյուր տարա հարևանիս տուն, որ թոնրում մի քանի հաց թխեմ, էն էլ եկան, թե դուրս ենք գալիս գյուղից, թուրքերը հասնում են Կարմիր Շուկա։ Էլ ոչ մի բան չհասցրեցի վերցնեմ․ մենակ երեխուս՝ Մհերի մի նկար վերցրեցի ու դուրս եկա․․․»,-պատմում է տիկին Ռուզաննան։
Անտառներով մի կերպ Գիշի են հասնում, այնտեղից գտնում են մի քանի լիտր բենզին, որ հասնեն Ստեփանակերտ։ Ստեփանակերտում մի գիշեր մեքենայի մեջ են մնում, հաջորդ գիշերը՝ բարեկամի տան։ Ամսի 25-26-ին Հարությունյանների ընտանիքը նույնպես հարկադրված բռնում է գաղթի ճանապարհը․․․
Մհերի ծնողները, ավագ եղբայրն ու քրոջ ընտանիքը Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում է ապաստանել։ 10 հոգով մի բնակարան են վարձել, որ կարողանան վարձը տալ․ աշխատանք էլ չեն կարողանում գտնել։ Կլիման շատ խիստ ՝ Կարմիր Շուկայի համեմատ, ջուրն էլ հաճախակի են կտրում։ Ամաններով աղբյուրից են բերում, որ կենղացային հոգսերը հոգան։ Տիկին Ռուզաննան անկեղծանում է՝ Կարմիր
Շուկայի տեղը ոչինչ երբեք չի տալու, անգամ բլոկադայի պայմաններում հայրենի գյուղն ու տունն անփոխարինելի էին․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ