ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկական նոր նորմալությունը և իր վտանգները. Ուրախանալ արգելվում է տխրել. Վահե Հովհաննիսյան 11/20/2023 11:32 | Մեկնաբանություն
Պարտադրվող ուրախությունը, պարտադրվող տոնը զանգվածային բռնության ձևերից մեկն է՝ տոտալիտար-այլասերված գեշ ռեժիմներին բնորոշ։ Երևանի ինտենսիվ ամանորացմանը զուգահեռ՝ Արցախի մեր քույրերն ու եղբայրներն առ այսօր ամեն օր թաղում, հոգեհանգիստ, յոթ-քառասունքի մեջ են, ամեն օր ԴՆԹ-ի նոր հաստատում է գալիս ու նոր ողբերգություն։ Այս մասին գրել է Վահե Հովհաննիսյանը.
«Մենք նույնիսկ չենք հասցնում հասկանալ, թե ինչ ենք կորցրել, ինչ է լինելու, ոնց է լինելու։ Էս պայմաններում տոն ենք անում։
Նման բան համակենտրոնացման ճամբարներում էր լինում։
Երկրիդ վարչապետն ասում է՝ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը Հայաստանը որպես «արևմտյան Ադրբեջան» է ձևակերպում, ու դրա հետ մեկտեղ զանգվածներին պարտադրում են ուրախանալ։
Երբեմն տպավորություն է, որ Հայաստանում էվոլյուցիան հակառակ ուղղությամբ է գնում. մենք մարդուց վերածվում ենք անասունի։
Ի՞նչ են մտածում Նիկոլի նկարի տակ աշխատող համակարգերը, թիմերը, ձայները կտրած կրթված շերտերը, որոնք իրենց խիղճն ու ուղեղը գրավադրել են Նիկոլի մոտ։ Իրոք ախր ամոթ է։ Մենք Բաքվի բանտերում մարդիկ ունենք, բազմաթիվ գերիներ։ Իշխանությունն իր բոլոր խողովակներով, մեդիամանիպուլյատիվ համակարգով անընդհատ համոզում է, որ սա նորմալ է։
Իրականում հայ ժողովուրդն ուրախ չէ։ Նա չի էլ հասցրել հասկանալ, թե ինչ է զգում։ Չի հասցրել մարսել իր հետ կատարվածը։ Նրան պարտադրում են ուրախություն։
Իշխանությունը բոլոր ողբերգություններից հետո փորձում է ստեղծել «նոր նորմալություն». պատերազմ՝ նորմալ է, պարտություն՝ նորմալ է, հազարավոր զոհեր՝ նորմալ է, շրջափակում՝ նորմալ է, Արցախի կորուստ՝ նորմալ է։
Հայ հասարակությանը 3-4 տարի է՝ ստիպում են ապրել անասնական պայմաններում՝ մարդուն ոչ բնորոշ մթնոլորտում։ Սրա հանգուցալուծումը կարող է անկանխատեսելի լինել։
2020-ից հետո անծայրածիր ողբերգության ժամանակ Եկեղեցին և նրա բազմաթիվ սպասավորներ իրենց վրա վերցրեցին պետական և հասարակական տարբեր ինստիտուտների դերը՝ մեղմելու համար վիշտը, տալու հույսի և վերապրելու ուժ։ Նույնն ինքնաբուխ արեցին հասարակական տարբեր խմբեր և անհատներ՝ դառնալով ինքնաօգնության խմբեր, որոնք նորից ակտիվացան արցախյան նոր ողբերգության շրջանում։ Եթե ինչ-որ առողջ բան դեռ մեր հասարակության մեջ պահպանվել է, ապա գուցե նաև դրա շնորհիվ։ Բայց սրանք ժամանակավոր, մեխանիկական սպեղանիներ են։
Հիմա ժամանակն է, որ հանրային համակարգերը (ներառյալ՝ քաղաքական) սկսեն առողջ երկխոսություն սեփական ժողովրդի հետ՝ վերականգնելու մարդկային հասարակության որակները, առաջին հերթին՝ ապրումակցումն ու արժանապատվությունը։ Գուցե պետական մեքենայով հնարավոր է պարտադրել հասարակությանը «վիզուալ ուրախություն», բայց վախենալ է պետք այն միտումից, որ հասարակությունը աղետի չափից արդեն դադարել է զգալ որևէ բան։ Այս սա իրոք վախենալու է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ