ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետն ընդունել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ ՀԿ-ների ներկայացուցիչներին 11/20/2023 14:16 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Վարչապետը ողջունել է ներկաներին և կարևորել կանանց նկատմամբ բռնության հետ կապված խնդրի քննարկումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հարցը ՀՀ կառավարության համար կարևոր է մի քանի պատճառներով, ընդ որում, թվարկման հերթականությունը չպիտի ընկալվի որպես հիշատակում ըստ կարևորության: «Առաջինը, բռնությունը դեմ է մեր գաղափարախոսությանը, այսինքն` մեր գաղափարախոսությունը դեմ է բռնությանը: Երկրորդը, ընդհանուր առմամբ, մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը և վիճակը շատ կարևոր քաղաքական առաջնահերթություն է մեր կառավարության համար: Պիտի ընդգծեմ, որ այս թեման երբեմն լրացուցիչ կոնտեքստներ է ստանում` քաղաքական, ընդհուպ աշխարհաքաղաքական և միջազգային կոնտեքստ, ինչի հետ կապված յուրաքանչյուրն իր բացատրությունը և հիմնավորումն ունի:
Բայց ուզում եմ անկեղծ ասել, որ մեզ համար հարցը կարևորվում է հատկապես հետևյալ տրամաբանությամբ` առանց նսեմացնելու մյուս բոլոր նրբությունները, որոնք կարող են գոյություն ունենալ: 2024 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ իմ եզրափակիչ ելույթում ընդգծեցի, որ Հայաստանի Հանրապետության պետական շահը, իմ և մեր ընկալմամբ, Հայաստանի տնտեսական զարգացումն է և ընդհանրապես զարգացումը:
Վերջերս Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակեց Հայաստանի բնակչության կազմի վերաբերյալ վիճակագրություն: Մենք տեսնում ենք, որ Հայաստանում բնակչության 53 տոկոսը կանայք են, 47 տոկոսը` տղամարդիկ, ինչպես նաև աշխատանքային ռեսուրսների 54 տոկոսը կանանց են, 46 տոկոսը` տղամարդկանց: Այս առումով, մեր վերլուծությունը հետևյալն է. Հայաստանի բնականոն զարգացումն ապահովելու համար մենք պետք է այլոց շարքում, այդ թվում` պայմաններ ստեղծենք, որպեսզի կանանց ներուժը` տնտեսական, հանրային և հնարավոր բոլոր ուղղություններով ինքնարտահայտվելու, պետության զարգացման գործին ներգրավվելու լիարժեք հնարավորություն ունենա: Նման պայմաններ ապահովելն էական է` մեր երկրի հետագա զարգացման տեսակետից:
Իհարկե, առանց նսեմացնելու այլ մնացած շերտերը և ենթաշերտերը, որոնք հաճախ ակնհայտ են ու հաճախ են քննարկվում: Իմ փորձառությունը, այն իմաստով, որ մի շարք դեպքերում խնդրի հետ առնչվել եմ` ամենատարբեր զեկույցների, փաստաթղթերի և կոնկրետ իրավիճակների հանդիպելու ընթացքում, այս տեսանկյունից եթե նայեմ հարցը, պիտի արձանագրեմ, որ կանանց նկատմամբ բռնությունն առանցքային խոչընդոտներից մեկն է` նրանց տնտեսական և հանրային ակտիվությունն ապահովելու գործում: Նաև սա է պատճառը, որ ցանկացա այսօր հանդիպել ահա այսպիսի ներկայացուցչական կազմով` նախ ընդգծելու թեմայի կարևորությունը, ապա նաև հենց այս դիտանկյունը և կոնտեքստն այն ըմբռնմամբ, որ իմ կարծիքով` երբեմն այս հանգամանքը վրիպում է ուշադրությունից կամ չի ընդգծվում»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` շատ դեպքերում փորձ է արվում թեմային տալ բոլորովին այլ ենթատեքստ՝ փորձ անելով հիմնավորել, թե այս թեմայի քննարկումներով հարված է հասցվում մեր ավանդական արժեքներին, ավանդական պատկերացումներին: «Բայց նաև պիտի ասեմ, որ կտրականապես համաձայն չեմ նման ըմբռնումների և ընկալումների հետ, որովհետև եթե նույնիսկ որևէ մեկը գտնում է, որ բռնությունը, այդ թվում` ընտանիքում և կենցաղում կարևոր ավանդույթ է, ուրեմն պետք է արձանագրել, որ այն վատ ավանդույթ է և պետք է այն հաղթահարել:
Ուրախ կլինեմ լսել ձեր դիտարկումները և արձանագրել, թե հատկապես ինչ արդյունքի կամ եզրակացության ետևից եք եկել այսօրվա հանդիպմանը»,- նշել է վարչապետը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանը, այդ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին՝ արդեն իսկ իրականացված օրենսդրական փոփոխություններին, կանանց խնդիրներին և դրանց լուծման հնարավոր քայլերին վերաբերող հարցեր:
Կոալիցիայի անդամները շեշտել են վերջին տարիներին կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված լավարկումները և կարևորել դրանց շարունակականությունը: Քննարկվել են նաև քաղհասարակության հետ փոխգործակցության հետագա ձևաչափերը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ