Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Վճռական ենք հաղթահարելու բոլոր արգելքները՝ շարունակելու Հայաստանի ժողովրդավարացման ուղին. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) 11/18/2023   15:49  |  ԼՐԱՀՈՍ

Այն բոլոր դժվարություններից հետո, որոնց միջով անցել են Հարավային Կովկասի ժողովուրդները վերջին տասնամյակներում, այսօր պատմական հնարավորություն կա խաղաղություն հաստատելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում։

Նա մասնավորապես ասել է․

«Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Հարգարժա՛ն տիկին նախագահ,

Հարգելի՛ պատվիրակներ, հյուրեր,

Տիկնայք եւ պարոնայք,

Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համար մեծագույն պատիվ է հյուրընկալել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: Երախտագիտություն եմ հայտնում նստաշրջանը Երեւանում հյուրընկալելու մեր հրավերն ընդունելու կապակցությամբ:

Այս տարվա ԵԱՀԿ նախագահության կարգախոսն ամբողջությամբ ընդգծում է այն արժեքը, որի վրա պետք է սեւեռված լինի մեր բոլորի ուշադրությունը: Այն է՝ «Սա մարդկանց մասին է»:  Ցավալիորեն, ԵԱՀԿ ամբողջ տարածաշրջանը շարունակում է ցնցվել հակամարտություններից, եւ միլիոնավոր մարդիկ տառապում են պատերազմի ու հումանիտար ճգնաժամերի հետեւանքով, եւ այս խորհրդարանական համաժողովի քննարկման ու բանավեճի թեման, իսկապես, չափազանց կարեւոր է՝ ո՞րն է մեր դերը ճգնաժամի այս օրերին եւ ինչպե՞ս ենք մենք պատրաստվում հակազդել ներքին եւ արտաքին մարտահրավերներին:

Հարգելի՛ գործընկերներ,

Ցավոք, Հարավային Կովկասը եւս, արդեն տասնամյակներ շարունակ եւ հատկապես՝ վերջին տարիներին, բախվում է անվտանգային լուրջ մարտահրավերների, եւ Հայաստանը՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ ու այս տարածաշրջանի դերակատար, փորձում է գտնել այն բանաձեւը, որը հնարավորություն կտա մեր տարածաշրջանի երկրներին խաղաղ գոյակցել եւ այստեղ ապրող մարդկանց զերծ պահել տառապանքներից: Այդ բանաձեւի կարեւորագույն բաղադրիչներից մեկը ժողովրդավարությունն է:

2018 թվականի թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունից հետո ժողովրդավարական բարեփոխումները եւ ժողովրդավարական արժեքների ընկալումը մեր երկրում դարձել են անշրջելի: Հայաստանը վստահ քայլում է այդ ուղղությամբ այն ընկալմամբ, որ ժողովրդավարությունը նաեւ անվտանգության կարեւորագույն երաշխիք է: Այս գործընթացը բավականին բարդ է, սակայն մենք իրականացրել ենք լայնածավալ բարեփոխումներ՝ ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները եւ արժեքները: Այդ բարեփոխումների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում կոռուպցիայի դեմ պայքարը, որը լինելու է այս համաժողովի քննարկման հիմնական թեմաներից մեկը: Մենք վճռական ենք հաղթահարելու բոլոր խոչընդոտներն ու արգելքները եւ շարունակելու Հայաստանի ժողովրդավարացման ուղին:

Տիկնայք եւ պարոնայք,

Ցավալիորեն, մեր տարածաշրջանում ժողովրդավարությունը չափազանց խոցելի է արտաքին մարտահրավերների կողմից, եւ ես ցանկանում եմ այս հնարավորությունն օգտագործել եւս մեկ անգամ ձեր ուշադրությունը հրավիրելու Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային սպառնալիքներին եւ տիրող իրավիճակին: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 2023 թվականի Վանկուվերի հռչակագրում դուք, հարգելի՛ գործընկերներ, շատ հստակ եւ աներկբա ամրագրել էիք ձեր դիրքորոշումը, որ մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, սակայն հռչակագրի ընդունումից հետո տարածաշրջանում անվտանգային իրավիճակը վատթարացել է:

Այս տարվա սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ հարձակման եւ էթնիկ զտումների հետեւանքով մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 100.000 հայ ստիպված է եղել լքել Լեռնային Ղարաբաղը:

Ես եւ իմ մի շարք գործընկերներ երկար ժամանակ ահազանգել ենք միջազգային հանրությանը, որ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հեռանկարը գնալով ավելի ու ավելի իրատեսական է դառնում՝ 2022 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումից հետո: Սակայն միջազգային հանրությունը համարժեք միջոցներ չձեռնարկեց, եւ մենք ունենք այն, ինչ ունենք այսօր:

Ինձ համար չափազանց ցավալի է այս արձանագրումն անել այս դահլիճում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, երբ փոխանակ վերարժեւորելու մեր ժողովրդի պատմությունը եւ վերապրած փորձություններն ու նայելու առաջ, մենք ստիպված ենք առերեսվել պատմության գրեթե նույնական կրկնության՝ 21-րդ դարում: Հույս ունեմ, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված հայերի հումանիտար խնդիրները եւս կդառնան այս վեհաժողովի քննարկման առարկա:

Հարգելի՛ գործընկերներ,

Մենք չենք ընկրկում դժվարությունների առաջ, եւ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է խաղաղության օրակարգ՝ առաջարկելով տարածաշրջանի բոլոր երկրներին կարգավորել հարաբերությունները եւ համագործակցել:

Հայաստանի կառավարությունն իր ժողովրդից ստացել է մանդատ` խաղաղություն բերելու եւ ապագա սերունդների համար խաղաղ համակեցության դարաշրջանը հնարավոր դարձնելու համար: Հենց այդ պատճառով էլ Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում եւ ավելորդ է ասել, որ հարեւանների հետ խաղաղության ձգտումը միակողմանի գործընթաց չէ:

Այն բոլոր դժվարություններից հետո, որոնց միջով անցել են Հարավային Կովկասի ժողովուրդները վերջին տասնամյակներում, այսօր պատմական հնարավորություն կա խաղաղություն հաստատելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ եւ սահմանների ու կոմունիկացիաների բացմամբ եւ առանց նախապայմանների ներգրավվել է բանակցությունների մեջ: Ես մեծ հույս ունեմ, որ այս բանակցությունները տեսանելի ապագայում կտան ցանկալի արդյունքներ:

Մեր տարածաշրջանը խաղաղության կարիք ունի, եւ Հայաստանի Հանրապետության տեսլականը լավագույնս արտահայտված է «Խաղաղության Խաչմերուկ» անունը կրող նախագծում, որը պետք է արտահայտվի հետեւյալ կերպ. տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով, ճանապարհներով եւ ենթակառուցվածքներով, կապված են ակտիվ տնտեսական, քաղաքական, մշակութային կապերով, կուտակել են բոլոր հարցերը դիվանագիտության եւ երկխոսության գործիքներով լուծելու փորձ ու ավանդույթ: Մենք աջակցության հույս ունենք ոչ միայն տարածաշրջանային երկրներից, այլեւ միջազգային գործընկերներից եւ հանրությունից, որպեսզի Հարավային Կովկասի տարածաշրջանն իրապես դարձնենք խաղաղության խաչմերուկ:

Հարգելի՛ հյուրեր,

Թույլ տվեք եւս մեկ անգամ ողջունել ձեզ մեր երկրում: Մաղթում եմ ձեզ արդյունավետ նիստ: Վստահ եմ, որ այս օրերի ընթացքում այս սրահում եւ նրա պատերից դուրս կունենաք հաճելի շփումներ եւ հետաքրքիր քննարկումներ, որոնք կբխեն մեր երկրների բոլոր քաղաքացիների հետաքրքրություններից եւ շահերից:

Շնորհակալություն»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:13 18/11/2023  |  ԼՐԱՀՈՍԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի բացման արարողությունը՝ Երեւանում. Ադրբեջանը չի մասնակցում․ ուղիղ
11:57 18/11/2023  |  ԼՐԱՀՈՍԵրևանում մեկնարկել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը. Ադրբեջանը չի մասնակցում
12:31 16/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախի պետական ինստիտուտների պահելը ուղիղ սպառնալիք է ՀՀ անվտանգությանը. Ալեն Սիմոնյան
20:41 15/11/2023  |  ՔաղաքականԻշխանությունները փոխում են գործելաոճը․ քրեական հետապնդումներին զուգահեռ փորձում են նաև ֆինանսական բեռ ստեղծել ԶԼՄ-ների և ընդդիմախոսների համար
11:02 14/11/2023  |  ՔաղաքականԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քվորումի խնդիր կա. ամսի 17-ից այն կկազմալուծվի. Արծվիկ Մինասյան
12:58 11/11/2023  |  ԼՐԱՀՈՍԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին Հայաստան կժամանեն շուրջ 50 երկրի 300 պատվիրակ
12:39 10/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱլեն Սիմոնյանն արձակուրդում է
15:20 02/11/2023  |  ԼՐԱՀՈՍՁեր ցավը մեզ համար խորթ չէ. էստոնացի գործընկերները՝ Ալեն Սիմոնյանին
13:13 02/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱլեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու դեպքը Գասպարին չի հանդուրժում․ կրկին պառկել է
17:02 27/10/2023  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ով անցնող միջազգային կոմունիկացիաներով կզբաղվի ԱԱԾ ստորաբաժանումներից մեկը․ ԱԺ նախագահ

Արխիվ

[]