Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/25/2024   22:50 Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   22:28 Իտալիան ոչ մի զինվորական չի ուղարկի Ուկրաինա. Թայանի 11/25/2024   22:11 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   22:11 Ուրոլոգը նախազգուշացրել է իմպոտենցիայի դեմ պայքարի միջոցներից մեկի վնասակարության մասին 11/25/2024   21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր 11/25/2024   21:52 Բաքվի ավաններից մեկում, որտեղ գտնվում են տասնյակ մասնավոր տներ, հեղեղվել են ճանապարհները 11/25/2024   21:40 Գործադիրի կողմից ԲԴԽ-ի կառավարմանը միջամտելով Սահմանադրական երաշխիքների խախտումը իրականացվում է դատախազության հովանավորչությամբ. Չնայած Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ վարույթ չի նախաձեռնվել 11/25/2024   21:29 Եթե գործընթացը շարունակվի, ապա հաջորդ տարի Իրանը կունենա հարստացված ուրան, որը կարող են օգտագործել միջուկային զենքի համար. Արմեն Մանվելյան 11/25/2024   21:23 Շիրակում սպանդանոցները չեն գործում, գյուղացին էլ տուգանվում է ոչ սպանդանոցային մորթի համար. Փակ շղթա 11/25/2024   21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   20:33 Իսրայելն ու «Հեզբոլլահը» կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters 11/25/2024   20:20 Բացահայտվել է մաշկի քաղցկեղի հիմնական մեխանիզմը 11/25/2024   20:09 Կոթի գյուղում այրվում է տուն 11/25/2024   19:55 ՔՊ-ն փորձում է վիժեցնել Գյումրիի ավագանու ընտրությունները, քանի որ գիտակցում են՝ չունեն արժանի թեկնածու. Գևորգ Պետրոսյան 11/25/2024   19:47 Կարեն Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ Դատավորների միություն 11/25/2024   19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն 11/25/2024   19:32 Բեյրութին Իսրայելի հարվածների երրորդ ալիքը հասել է Թայունի շրջան 11/25/2024   19:28 Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել՝ Հայաստանի հետ դիրքերը նկարահանելու համար 11/25/2024   19:21 Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 11/25/2024   19:04 ՌԴ Սամարայում ձերբակալել են դստերը բռնաբարած ոստիկանին․ աղջիկն ինքնասպան է եղել 11/25/2024   18:55 Մոսկվայի հարավում պահեստ է այրվում. (տեսանյութ) 11/25/2024   18:49 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանեց Հայաստան 11/25/2024   18:39 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 11/25/2024   18:36 Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել 11/25/2024   18:31 ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի հարցով դիմել Դատախազություն 11/25/2024   18:25 Հովիկ Աղազարյանը չի շտապում արձագանքել մանդատը դնելու Փաշինյանի իրեն ուղղված «խնդրանքին». ժամանակ է պետք մտածելու համար 11/25/2024   18:16 Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը 11/25/2024   17:59 Հիշեցում․ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   17:43 Անահիտ Մանասյանը մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման 11/25/2024   17:38 Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին 11/25/2024   17:33 Քրեական հեղինակություն Ռոբսոնի դեմ քրգործ է հարուցվել՝ կազմակերպված հանցանցավորության համար 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   17:24 Հայաստանի Հանրապետությանը վերադարձված շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ, կայացված դատական ակտեր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 11/25/2024   17:19 Զանգվածային արտաքսման մասին Թրամփի խոսքերից հետո միգրանտները լքում են Նյու Յորքը 11/25/2024   17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան 11/25/2024   16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 11/25/2024   16:50 Սոչիում թմրավաճառը գողացել է քրգործի մի հատորը, որ խուսափի պատասխանատվությունից 11/25/2024   16:39 Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է 11/25/2024   16:33 Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   16:15 ՄԻՊ-ը՝ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու ռիսկերի հնարավոր հետևանքների մասին 11/25/2024   16:05 ՀՀ-ն ստացել է հնդկական «Պինակա» հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը․ ANI 11/25/2024   16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   15:47 Աղջկա հանդեպ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած քահանան ազատ է արձակվել կալանքից
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու

Հստակ պահանջում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը 11/17/2023   12:58  |  ԼՐԱՀՈՍ

Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում Պետեր Ստանոն անդրադարձել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը, որով վերջինս  ԵՄ-ին մեղադրել էր տարածաշրջանում նոր հակամարտություն խթանելու մեջ ու սպառնացել համարժեք պատասխանով։

Ստանոն խոսել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց տներ վերադարձի կարևորության մասին՝ միջազգային երաշխիքի ներքո։

-Պարոն Ստանո, ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո վիզանների ազատականացման հնարավորությունների մասին խոսեց ԵՄ բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։ Որքանո՞վ է սա իրատեսական և ի՞նչ գործընթացներից է կախված կյանքի կոչվելը։

-Եվրամիությունը հոկտեմբերին ԵՄ ղեկավարների մակարդակով կայացած հանդիպման ժամանակ շատ հստակ ասաց, որ մենք ցանկանում ենք ուղիներ փնտրել Հայաստանին հետագա աջակցության և Հայաստանի հետ մեր համագործակցությունը խորացնելու համար։ Այնուհետև արտաքին գործերի նախարարների կողմից քննարկումներ եղան, և նախարարներն ասացին, որ ԵՄ կողմից դիտարկվող ուղիներից մեկը վիզային ռեժիմի ազատականացումն է։ Այսպիսով, մենք պատրաստվում ենք ուսումնասիրել Հայաստանի հետ վիզայի ազատականացման տարբերակները: Սա նշանակում է, որ մենք կսկսենք գործընթաց՝ տեսնելու, թե արդյոք դա իրագործելի՞ է, հնարավո՞ր է։ Վիզաների ազատականացումը շատ կարևոր բան է, քանի որ այն շոշափելի և տեսանելի է մարդկանց համար: Բայց դա նաև մի բան է, որին բոլոր անդամ պետությունները պետք է համաձայնություն տան։ Կան նաև առաջադրանքներ, որոնք պետք է կատարվեն գործընկեր երկրի կողմից, այս դեպքում՝ Հայաստանի։ Կարևոր է, որ համաձայնություն լինի: Մենք ցանկանում ենք սկսել դիտարկել տարբերակները և ուսումնասիրել վիզաների ազատականացման հնարավորությունը: Այսպիսով, գործընթաց ենք սկսում։ Սա գործընթացի սկիզբն է, բայց դա գործընթաց է, որը, ի վերջո, եթե ամեն ինչ լավ ընթանա, կարող է մեծ օգուտ բերել Հայաստանի քաղաքացիներին։

-Խոսքն ի՞նչ առաջադրանքների մասին է, մեկ-երկու օրինակ կարո՞ղ եք բերել։

-Ընդհանուր առմամբ, ազատականացման համար կան տեխնիկական պահանջներ, որոնցից է, օրինակ, կենսաչափական անձնագրերի պահանջը։ Բայց նաև քաղաքական պահանջներ՝ համոզվելու, որ երկրում քաղաքական շրջանակը թույլ չի տալիս մարդկանց չարաշահել ապաստանի համակարգը, որ մարդկանց չեն ստիպում լքել երկիրը և ապաստան հայցել։ Դա հիմնական առաջնահերթություններից մեկն է, երբ խոսքը գնում է վիզայի մասին: Մենք չենք ցանկանում, որ հանկարծակի ավելանան ապաստան հայցողները, պետք է կանխել առանց վիզայի կամ ազատականացված ճանապարհորդության ռեժիմի չարաշահումը։ Այսպիսով, նախ կարևոր է քաղաքական և տեխնիկական լոգիստիկ չափանիշների պահպանումը հայտատուի կողմից, իսկ հետո, իհարկե, անդամ պետությունները պետք է համոզվեն, պետք է վստահ լինեն, որ ամեն ինչ արվել է գործընկեր երկրի կողմից, որպեսզի վիզային ռեժիմի ազատականացումը չչարաշահվի։

-Բարձր հանձնակատարի ասուլիսի երկրորդ կետը Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցության մեխանիզմի մասին էր։ Ի՞նչ է իրենից ներկայացնում Հայաստանին աջակցությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամի մեխանիզմի միջոցով։ Սա Հայաստանում տարբեր մեկնաբանությունների է արժանանում։ Ի՞նչ բացատրություն ունեք։

-Միգուցե, լավ կլիներ բացատրել, թե ինչ է նշանակում Խաղաղության եվրոպական գործիքը։ Դա Եվրամիության գործիքն է, ֆինանսական գործիքը, որի միջոցով մենք աջակցում ենք երկրներին, երբ խոսքը վերաբերում է նրանց ճկունության, դիմակայունության ամրապնդմանը, կայունությունն ու անվտանգությունն ամրապնդելու նրանց կարողությանը։ Խաղաղության եվրոպական հիմնադրամն ունի երկու մակարդակ։ Օրինակ՝ Ուկրաինայում մենք այն շատ ենք օգտագործում, որպեսզի օգնենք զինվորականներին պաշտպանել երկիրը Ռուսաստանի անօրինական ագրեսիայից։ Բայց այլ երկրներում հիմնադրամն օգտագործում ենք, օրինակ, ֆինանսավորելու մեր խաղաղ առաքելությունները կամ դիտորդական կամ մոնիտորինգային առաքելությունները: Այդպես է նաև Հայաստանի դեպքում։ Այսպիսով, օրինակ, ԵՄ առաքելությունը, որը ներկայումս գտնվում է Հայաստանում, նույնպես մի բան է, որը ֆինանսավորվում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով։ Այսպիսով, կան բազմաթիվ եղանակներ, թե ինչպես կարելի է աջակցել հատկապես երկրի անվտանգությանը, կայունությանը և ճկունությանը: Հետևաբար, անդամ երկրներն ասել են, որ սա Հայաստանին աջակցելու մեր պատրաստակամության ևս մեկ միջոց է, ինչպես նաև միջոց է դիտարկելու ուղիներ, թե ինչպես մենք կարող ենք աջակցել Հայաստանի ճկունությանը Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով: Կրկին, սա գործընթացի սկիզբն է: Մենք ուղիներ ենք փնտրում, թե ինչպես և ինչով աջակցել: Այնպես որ, դեռ կոնկրետ առաջարկ չկա, թե ինչպիսին կարող է լինել այս աջակցությունը։ Բայց, երբ նայում եք այլ երկրներին, թե ինչ ենք մենք անում, օրինակ՝ Մոլդովայի դեպքում մենք օգնում ենք բարելավել նրանց կարողությունը՝ հակազդելու արտաքին միջամտությանը, մենք օգնում ենք երկրներին բարելավել իրենց կարողությունները կիբեռհարձակումների դեմ պայքարում։ Սրանք ուղիներ են, որոնց միջոցով Խաղաղության եվրոպական հիմնադրամն աջակցում է, բայց Հայաստանի դեպքում ամեն ինչ հնարավոր է։ Այսպիսով, անդամ երկրները սկսում են քննարկումներն այն մասին, թե որն է լինելու Խաղաղության եվրոպական հիմնադրամն օգտագործելու լավագույն միջոցը Հայաստանին աջակցելու համար:

 - Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ժոզեպ Բորելի արած հայտարարությունները։ Ադրբեջանում հայտարարել են, որ «ԵՄ-ն սպառազինություն մատակարարելու միջոցով նպաստում է Հայաստանի ռազմականացման քաղաքականությանը, ինչը խաթարում է խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»։ Ադրբեջանը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն համարժեք պատասխան կստանա՝ փաստացի սպառնալով ոչ միայն Հայաստանին, այլ նաև Եվրոպական Միությանը։ Ո՞րն է Ձեր վերաբերմունքը սրան։  Ադրբեջանը քննադատում է Հայաստանի սպառազինվելը, մինչդեռ ինքը երեք անգամ ավելի մեծ ռազմական բյուջե ունի և զինամթերքով կարգոները չեն դադարում վայրէջք կատարել Բաքվի օդակայան։ Ինչպե՞ս եք Դուք մեկնաբանում Ադրբեջանի այս հռետորաբանությունը։

-Տրամաբանական եմ համարում, որ յուրաքանչյուր երկիր ինքնիշխան, անկախ քայլեր է ձեռնարկում իրեն պաշտպանելու համար։ Դա նշանակում է նաև ուժեղացնել բանակը և ռազմական օգնություն ստանալ այնտեղից, որտեղից նրանք կորոշեն: Յուրաքանչյուր երկիր դա անում է: Պետք չէ անուններ տալ, բայց դա անում է յուրաքանչյուր երկիր։ Դա նման է ինքդ քեզ պաշտպանելու կամ բանակի պաշտպանունակ լինելու հիմնական դոկտրինին։ Այնպես որ, երկրները ստանում են ռազմական աջակցություն իրենց գործընկերներից, տարբեր շուկաներից: Նրանք կարող են դա ստանալ՝ կախված իրենց հարաբերություններից: Սա յուրաքանչյուր անկախ և ինքնիշխան երկրի իրավունքն է, և ոչ ոք իրավունք չունի խառնվելու դրան, քանի դեռ պահպանվում են բոլոր միջազգային օրենքներն ու համաձայնագրերը։ Բայց դարձյալ՝ աջակցությունը կամ այն, ինչ ասել է Եվրամիությունը Հայաստանին աջակցելու առումով, կապ չունի Հայաստանին զինելու հետ։ Մենք պարզապես ցանկանում ենք մեծացնել կամ աջակցել Հայաստանին իր ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու և ցանկացած տեսակի սպառնալիքներից իրեն պաշտպանելու կարողության հարցում։ Այսինքն՝ մենք շատ հստակ ասել ենք, որ մենք ամուր կանգնած ենք Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կողքին։ Սա ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների, այլև միջազգային բոլոր հարաբերությունների հիմնաքարերից մեկն է։ Ահա թե ինչու մենք օգնում ենք Ուկրաինային, քանի որ Ուկրաինան պայքարում է հենց այդ պատճառով, որ իր հարևան Ռուսաստանը կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային օրենքները և երկկողմանի համաձայնագրերն ու ցանկանում է Ուկրաինային զրկել գոյության և անկախ երկրի իրավունքից, որն ունի իր սեփական որոշումները։ Բայց Հայաստանի դեպքում մենք, իհարկե, այլ իրավիճակում ենք, սակայն սկզբունքների առումով, իհարկե, պետք է հարգել Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը։ Եթե այն չհարգվի, հետևանքներ կլինեն նրանց համար, ովքեր դա խախտում են։ Սա Եվրամիության շատ հստակ դիրքորոշումն է։ Երկրորդ՝ մեր աջակցությունը Հայաստանին այն է՝  օգնել ներկա իրավիճակում ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները և դրանց կարողությունները, ճկունությունը, և ոչ թե զինելը ։ Այնպես որ, յուրաքանչյուր ոք, ով քննադատում է Եվրամիությանը, թե ինչ ենք անում Հայաստանի հետ կապված, պետք է փորձի, միգուցե, երկու անգամ վերանայել և հասկանալ, թե ինչ ենք անում և ինչ ենք ասում, քանի որ այն, ինչ մենք անում ենք Հայաստանի հետ, ոչ մի կերպ ուղղված չէ ուրիշի դեմ: Եվրամիությունը շատ թափանցիկ գործընկեր է, որը շատ թափանցիկ կերպով օգնություն է ցուցաբերում՝ անկախ նրանից, թե ինչպիսի օգնություն է դա՝ քաղաքական, տնտեսական, թե ռազմական: Այնպես որ, անհանգստանալու կարիք չկա, քանի որ սա հանուն Հայաստանի, հայ ժողովրդի և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և Հայաստանի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքն ամրապնդելու համար է։

-ԵՄ ինստիտուտներում ինչպե՞ս ընդունվեց Ադրբեջանի ԱԳՆ-ի այս հայտարարությունը կամ ավելի ճիշտ սպառնալիքը։

-Եվրամիությունը շատ թափանցիկ է, երբ խոսքը վերաբերում է երրորդ երկրների, մեր գործընկերների հետ հարաբերությունների կառավարմանը։ Մենք թաքցնելու ոչինչ չունենք, և նորից՝ մեր երկկողմ համագործակցությունը մեկի հետ ուղղված չէ մյուսի դեմ։ Սա հենց մեր երկուսի միջև է, որը համահունչ է եվրոպական քաղաքականությանն ու սկզբունքներին, և Եվրամիությունն իրականում այն քիչ դերակատարներից է աշխարհում, որտեղ այս սկզբունքները շատ թափանցիկ են, շատ ներառական: Այնպես որ, մենք սեղանի տակից, ինչ-որ սև գործարքներ չենք անում ՝ թաքնված օրակարգով։ Եվրամիությունը չէ, որ անկայունություն է հրահրում։ Եվրամիությունը չէ, որ միակողմանի ռազմական քայլեր է անում։ Բայց այն, ինչ տեսանք Լեռնային Ղարաբաղի դեպքում, միակողմանի ռազմական քայլ էր, ռազմական գործողություն սկսել էր՝ չնայած նախկինում հնչեցրած հավաստիացումներին, որ հարցը ռազմական ճանապարհով չի լուծվելու։ Հետևաբար, մինչև ուրիշին մատնացույց անելը, լավ կլինի, որ ոմանք փոքր-ինչ ինքնախոհ լինեն։ Բայց նորից եմ կրկնում՝ բացարձակապես ոչ մի պատճառ չկա քննադատելու այն, ինչ Եվրամիությունը ասում կամ անում է Հայաստանի համար: Սա շատ թափանցիկ է։ Դա ուղղված չէ որևէ մեկի դեմ, և մենք աշխատում ենք ազնվորեն և անկեղծորեն, որպեսզի տարածաշրջանում ավելի կայունություն մտցնենք՝ կանխելու ռազմական գործողությունները, կանխելու միակողմանի քայլերը, քանի որ, մեր սեփական փորձից ելնելով, կարծում ենք, որ հարցերը, խնդիրներն ու բախումները լավագույնս լուծվում են խոսելու, ներգրավվածության,  բանակցությունների սեղանի շուրջ նստելու միջոցով։ Եվ դրա համար մենք միշտ ուրախ ենք և կանգնած ենք այնտեղ, որտեղ պետք է, որպեսզի պատրաստ լինենք նաև նպաստել կամ շարունակել նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Սա Եվրամիության խորհրդի նիստի և արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո վերահաստատեցինք։ Այս շաբաթվա հանդիպմանը մենք կոչ արեցինք Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները և լուծել բոլոր առկախված խնդիրները՝ խաղաղության պայմանագիրը կնքելու նպատակով։  Իդեալական կլինի, եթե դա լինի մինչև տարեվերջ։ Մենք այստեղ ենք աջակցելու համար, բայց, իհարկե, չենք կարող պարտադրել։ ԵՄ-ն ազնիվ միջնորդ է՝ առանց որևէ թաքնված օրակարգի: Մեր միակ նպատակը խաղաղությունը, կայունությունը և բարգավաճումն է բոլորի համար։

-Ադրբեջանական կողմը նախ վերջին պահին հրաժարվեց Գրանադայի հանդիպումից, ապա Բրյուսելում հոկտեմբերի վերջին նախատեսված հանդիպումից։ Ինչպե՞ս եք մեկնաբանում Ալիևի այս խուսանավումը։ Որքանո՞վ է ԵՄ-ն Ադրբեջանի քայլերը կառուցողական համարում։

-Մեր դերը՝ որպես միջնորդ կամ կոորդինատոր, իրականում այս կամ այն կողմի վարքագիծը գնահատելը չէ: Մեր դերը և  ջանքերը կենտրոնացած են երկու կողմերի կողքին լինելու վրա, քանի դեռ նրանք ցանկանում են, որ իրենց օգնենք լուծումներ գտնելու հարցում: Մենք միջնորդներ ենք: Մենք չենք կարող պարտադրել, անում ենք հնարավորը։ Առաջարկում ենք մեր կարողությունները, մեր էներգիան, մեր ժամանակը, երբեմն նաև մեր ռեսուրսները, որպեսզի վստահ լինենք, որ ներգրավվածությունը շարունակվի: Իսկ երբ կողմերը պատրաստ լինեն, այն ժամանակ մենք միջնորդում ենք կոնկրետ հանդիպումները։ Բայց, չնայած այն հանգամանքին, որ դուք նշեցիք ավելի բարձր մակարդակի չեղարկված հանդիպումների մասին, ներգրավվածությունը դեռ շարունակվում է։ Մենք ունենք բազմաթիվ երկկողմանի ներգրավվածություններ, ինչպես հայ գործընկերների հետ, այնպես էլ ադրբեջանցի գործընկերների հետ, ինչպես Բրյուսելում, այնպես էլ տեղերում՝ Բաքվում, Երևանում։ Փորձում ենք անել առավելագույնը՝ կրկին խրախուսելով կողմերին հանդիպումներ ունենալ որքան շուտ, այնքան լավ, և ես կարծում եմ, որ սա նույնպես ֆիքսվեց։ Եվրոպական միության քաղաքական այս ակնկալիքն արտացոլվեց Արտաքին հարաբերությունների խորհրդի կոչում, երբ ԵՄ բարձր հանձնակատարը ասաց, որ մենք կոչ ենք անում վերսկսել բանակցությունները, ցանկանում ենք, որ դրանք շարունակվեն, և մենք պատրաստ ենք շարունակել մեր ծառայություններն առաջարկել այս գործընթացում, քանի որ, ի վերջո, երկու կողմերն էլ դիմեցին մեզ այն բանից հետո, երբ հասկացան, որ Ռուսաստանը ազնիվ միջնորդ չէ, երբ հասկացան, որ չի կարելի իսկապես հույս դնել Ռուսաստանի վրա, քանի որ Ռուսաստանն ունի իր թաքնված օրակարգը։ Իսկ Հայաստանի պարագայում Ռուսաստանը մեծապես չկատարեց Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները: Այսպիսով, մենք այնտեղ ենք, քանի որ մենք ազնիվ միջնորդ ենք, մենք կանենք հնարավորը, քանի որ մեր լավագույն մոտիվացիան կամ ամենաուժեղ մոտիվացիան մեր սեփական պատմությունն է: Մենք գիտենք, որ մենք Եվրոպայի երկրների միջև հարաբերությունների անհանգիստ պատմություն ենք ունեցել։ Մենք պատերազմում էինք իրար դեմ, սպանում էինք միմյանց, բայց մենք գտանք ճանապարհը ստեղծելու այն եզակի համայնքը, որը կոչվում է Եվրամիություն, և մենք ցանկանում ենք այս փորձը, լավագույն փորձը կիսել նաև Հարավային Կովկասի և մեզնից արևելք ընկած տարածաշրջանի մարդկանց հետ, քանի որ մենք գիտենք, որ, ի վերջո, տուժողները միայն սովորական մարդիկ են, և մենք ուզում ենք դա կանխել։ Այսպիսով, մենք պատրաստ ենք օգնել, խորհուրդ տալ, քաջալերել։ Բայց կրկին՝ չենք կարող պարտադրել և չենք պարտադրելու որևէ մեկին։

-Ինչպես Դուք նշեցիք, Լեռնային Ղարաբաղում միակողմանի հարձակումներից, քաղաքական հաշվարկներից և երբեմն էլ ԵՄ-ի լռությունից տուժեց արցախահայությունը։ Բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում ի՞նչ է նախատեսում ԵՄ-ն անել, բացի ֆինանսական օժանդակությունից։

-Նախ, ԵՄ-ն չի լռել։ Մենք շատ լավ գիտենք, որ, գուցե, հիասթափություն կամ քննադատություն կա, որ ԵՄ-ն բավականաչափ աշխատանք չի արել, բայց ես պետք է հիշեցնեմ, որ ԵՄ-ն միջամտող ուժ չէ։ Մեր տրամադրության տակ եղած գործիքները քաղաքական են և դիվանագիտական։ Եղան հայտարարություններ, հրապարակային հայտարարություններ, որոնք դատապարտում էին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում միակողմանի ռազմական գործողությունը։ Ես կարող եմ հիշել այս հարցի վերաբերյալ բարձր հանձնակատարի և անդամ պետությունների միայն երկու շատ խիստ հայտարարություններ, կարող եմ հիշել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը, որտեղ ԵՄ բարձր ներկայացուցիչը Եվրամիության անունից հրապարակայնորեն հանդես եկավ խիստ դատապարտող ուղերձներով՝ արտահայտելով մեր ցնցված լինելը Լեռնային Ղարաբաղից մարդկանց անսպասելի տեղահանման և զանգվածային հեռանալու կապակցությամբ։ Այսպիսով, Եվրամիությունը բարձրաձայն էր, ոչ միայն հանրային տիրույթում, որովհետև մենք նույնն էինք անում միջազգային հարթակներում, որոնք, միգուցե, այնքան էլ բարձրաձայն և ոչ այնքան տեսանելի են լայն հանրության համար։ Նույնը մենք անում էինք երկկողմ հանդիպումներում։ Ուղերձներ են եղել գործընկերներին, որոնք տեղին են այս համատեքստում․ ոչ միայն Ադրբեջանին, իհարկե, այլ նաև Ադրբեջանի դաշնակիցներին, քանի որ, ինչպես ասացի, ԵՄ-ն շատ թափանցիկ է, և մեզ համար կարևոր է բարձրաձայնել, երբ սկզբունքները խախտվում են: Եվ հետո մենք շատ հստակ պահանջում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա։ Գիտեք, նրանց ունեցվածքը չի կարող բռնագրավվել ուրիշի կողմից: Պետք է երաշխիքներ լինեն այդ մարդկանց անվտանգ վերադարձի համար, եթե նրանք որոշեն վերադառնալ։ Մենք նաև ավելացրել ենք մեր մարդասիրական օգնությունը բռնի տեղահանվածներին։ Մենք շարունակում ենք պահանջել միջազգային մուտք և միջազգային ներկայություն Լեռնային Ղարաբաղում՝ որպես ժողովրդի համար այս երաշխիքների մաս։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:40 16/11/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԲացառվում է, որ արցախցիները լռեն ու թույլ տան, որ իրենց անվերադարձ դուրս մղեն իրենց հայրենիքից, այդ դեպքում այս գործող իշխանության համար ավելի ծանր կլինի․ Արմեն Սարգսյան
18:17 16/11/2023  |  ԼՐԱՀՈՍ220 աճյուն Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան, 25 մարդ Ղարաբաղում կարողացել է կապ հաստատել Հայաստանում գտնվող հարազատների հետ. ԿԽՄԿ
17:17 16/11/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԵրկու տարեկան Արիաննան անդադար լացում ու ասում էր՝ ինձ տուն տարեք․ Գետավանից բռնի տեղահանված փոքրիկի ընտանիքն այժմ Հրազդանում է ապաստանել
12:09 16/11/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԲունտ է հասունանալու. Մի շարք արցախցիների զրկում են պետական աջակցությունից
11:46 16/11/2023  |  ԼՐԱՀՈՍՄԱԿ-ի գրասենյակում անցկացվեց «Արցախը՝ դեպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության» խորագրով տեղեկատվական միջոցառումը
11:26 16/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ-ն ու ԵՄ-ն աշխատում են Հայաստանին աջակցության առաջարկ ներկայացնելու ուղղությամբ․ Ջեյմս Օ-Բրայեն
11:19 16/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ պետդեպը զեկույց է պատրաստում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
19:49 15/11/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՆստում էինք «Ֆորդ»-ը, որ դուրս գանք գյուղից, սնարյադը գցեցին ուղիղ էդ բակը․ հետ վազեցինք դեպի ապաստարան․ Կարմիր Շուկայից բռնի տեղահանված
18:18 15/11/2023  |  ԼՐԱՀՈՍՍահմանվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ավարտական փաստաթղթերի կրկնօրինակներ տրամադրելու կարգը
16:39 15/11/2023  |  ԼՐԱՀՈՍԲուխարեստում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանը և արցախահայերի սոցիալական կացությանը

Արխիվ

[]