ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաջարկվում է 2027 թվականից եկամտային հարկը չվերադարձնել Երևանին հարակից մարզերում հիփոթեքով բնակարան ձեռք բերելու դեպքում 11/17/2023 11:40 | ԼՐԱՀՈՍ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է եկամտային հարկը չվերադարձնել 2027 թվականի հունվարի 1-ից հետո ձևակերպված հիփոթեքային վարկերի մասով, եթե գույքը գտնվում է՝ ա) Երևան քաղաքին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում, (բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված այդ մարզերի սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի), բ) 2029 թվականի հունվարի 1-ից հետո, եթե գույքը գտնվում է այլ մարզերում (բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի): Որոշման նախագիծը քննարկվել է Կառավարության այսօրվա նիստում, բայց վարչապետը որոշեց հանել այն օրակարգից, քանի որ, նրա համոզմամբ, դեռ պարզաբանելու հարցեր կան։
Նախագիծը ներկայացնելիս Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ սահմանափակումները չեն կիրառվելու սահմանամերձ բնակավայրերի դեպքում։
«Նախագծով առաջարկվում է սահմանել նաև, որ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքայի վարկերի մասով վարկառուին և համավարկառուին՝ առկայության դեպքում, վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը եռամսյակի կտրվածքով չի կարող գերազանցել 750 հազար դրամը»,-ասաց նախարարը։
Վարչապետը հետաքրքրվեց, եթե Երևանում սահմանափակումը դրվել է շինթույլտվությունների ժամկետով, ապա ինչու է մարզերում հիփոթեքային վարկերի ստացման ժամկետով դա արվում։ Ի պատասխան՝ նախարարը պարզաբանեց․ «Երևանի դեպքում մարդիկ արդեն շինթույլտվություններ ստացել էին և չէինք ուզում կեսից նման որոշումներ կայացնել, իսկ մարզերի դեպքում մինչև 2027թ․ ժամանակ կա, ուստի սահմանափակումն առաջարկվում է մտցնել հիփոթեքային վարկերի մասով»։
Փաշինյանն ողջունեց նախագիծը՝ նշելով, թե դրա նպատակը տարածքային համաչափ զարգացումը խթանելն է։
Նախագիծը չի տարածքում այն վարկառուների վրա, ովքեր արդեն օգտվում են եկամտահարկի վերադարձի օրենքից։ Նրանք միչև վարկի մարումը կշարունակեն օգտվել դրանից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ