Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Մանվել Գրիգորյանը թույլ չտվեց Արցախը հանձնել Ադրբեջանին, դրա համար էլ դատում են, նրա ֆիզիկական ոչնչացումը բերեց Արցախի այսօրվա կորստին․ Նազիկ Ամիրյանը միջնորդեց՝ արդարացնել իրեն ու ամուսնուն 11/16/2023   17:31  |  Դատական ռեպորտաժներ

Մանվել Գրիգորյանի ֆիզիկական ոչնչացումը բերեց Արցախի այսօրվա կորստին։ Այս մասին դատարանում հայտարարեց Նազիկ Ամիրյանը՝ ներկայացնելով իր պաշտպանական ճառը։ Նշենք, որ ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատաքննությունը մոտենում է ավարտին։ Նախորդ նիստերի ընթացքում հանրային մեղադրողը միջնորդել է մեղավոր ճանաչել Մանվել Գրիգորյանին և՛ Նազիկ Ամիրյանին՝ Ամիրյանի նկատմամբ որպես պատիժ նշանակելով ազատազրկումը՝ 7 տարի ժամկետով։ Պաշտպան Գուրգեն Գրիգորյանը ճառով միջնորդել է հետմահու արդարացնել Մ․ Գրիգորյանին և Ն․ Ամիրյանին, թեև թերհավատորեն է վերաբերում, որ այս դատարանը կարող է արդարացնել նրանց։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր կայացած նիստի ընթացքում ճառով հանդես եկավ Նազիկ Ամիրյանը՝ արձանագրելով, որ իրեն մեղսագրվում է մի արարք, որն ինքը չի կատարել, մասնավորապես, մեղադրանքում նշված զենք զինամթերքն օրինական է, իր և ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի անունով գրանցված, երկար տարիներ այդ զենքերը չեն տեղաշարժվել, եղել են նույն սենյակում, որտեղ հայտնաբերվել է, իսկ ինչ վերաբերում է Լճափնյա 28 և 30 հասցեներում հայտնաբերված զենքերին, ապա ինքը չի էլ հասկանում, թե ինչ կապ ունի դրա հետ, նշում է՝ ենթադրելով մեղադրանքի ծավալ չեն լցնում, գուցե վարույթն իրականացնող մարմինը չի պատկերացնում այդ զենքերի քաշը և իր կողմից այդ զենքը տեղափոխելու անհնարավորությունը։ Նրա խոսքով՝ հանրության ականջին հնչեղ լինելու և հանրությանը ցնցելու համար նախաքննական մարմինը մի ամբողջ հեքիաթ է կառուցել։

Ինչ վերաբերում է հայտնաբերված տասնյակ ավտոմեքենաներին, ապա Ամիրյանը վստահեցնում է, որ դա որևէ կապ չի ունեցել իր հետ, իրեն պատկանող ավտոմեքենաները միշտ սպասարկել են իրեն և կայանված են եղել Էջմիածին քաղաքում՝ Ալավերդյան հասցեում։ Ամիրյանը նաև բարձրացրեց միակողմանի քննության հարցը, ըստ նրա՝ չեն դատակոչվել կարևոր վկաները, ինչպես նաև՝ տեղեկացրեց, որ նախաքննության ընթացքում եղել են ցուցմունքներ, այդ թվում՝ Ռուբիկ Գևորգյանի, որոնք հետագայում հաշվի չեն առնվել։ Բացի այդ, չի հարցաքննվել նաև Նետաձգության ֆեդերացիայի քարտուղարը, որի մասին ցուցմունքում նշել է Արմեն Հակոբյանը։

«Ինչու չի հարցաքննվել։ Ենթադրվում է, որ կկանխվեր «տուշոնկա շոուն», քանի որ մեղադրանքի կողմը հիմնվել է միայն մեղադրական շարադրանքի եզրակացության վրա, բաց է թողել քրեական գործի առկա ապացույցները, ուստի, վերը նշված փաստերը մնացել է առանց քննության»,- նշեց Ամիրյանը։

Ամիրյանը ճառում նաև արձանագրեց, որ կապ չունեն նաև Արցախի Հանրապետության տարածքում տան խուզարկությամբ հայտնաբերվածի հետ, քանի որ 1997թ այնտեղ չեն ապրում, այն որպես տարածք հատկացվել էր զորամասի տարածք այցելող բարձրաստիճան զինվորականների այցելության համար․ «Այդ տունը 2016թ ծառայել է որպես շտաբ, որտեղից ղեկավարվել են առաջնագծում եղած կամավորները, որոնց շնորհիվ Արցախի սահմանները մնացին անառիկ։ Դրա համար էլ երևի դատում են Մանվել Գրիգորյանին, նա թույլ չտվեց Արցախը հանձնել Ադրբեջանին»։

Նազիկ Ամիրյանն ընդգծեց, որ իր և Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կրում է քաղաքական բնույթ, նպատակն էր՝ Մանվել Գրիգորյանին հեռացնելու քաղաքական գործընթացներից, կազմաքանդել երկրի պահպանման համար ամենակարևոր օղակներից մեկը՝ ԵԿՄ-ն, որն իր արդյունավետությունը ցույց տվեց Քառօրյա պատերազմում, երբ մի գիշերում մեկ բրիգադով համալրեց առաջին գիծը, այն էլ՝ պատերազմն անցած մարդկանցով, օգնեց կանգնեցնել թշնամու առաջխաղացումը։


«Պարզ է, որ Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ ԵԿՄ գոյությունը 2020թ 44 օրյա պատերազմի ժամանակ կատարելու էր նույն բանը, պարզ չէր լինի պատերազմի ելքը, ուստի, Արցախի հանձնման փաստը՝ ԵԿՄ գոյության պայմաններում խառնելու էր բոլորի խաղաքարտերը»,-նշեց Ամիրյանը՝ միջնորդելով իր և Մանվել Գրիգորյանի նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնել։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ հետապնդումներն իրականացվեցին 2018թ ՀՀ-ում իրականացված իշխանափոփոխությունից հետո։ 2018թ․ հունիսին ԱԱԾ-ն խուզարկություններ կատարեց Մանվել Գրիգորյանի տանը, ապա հրապարակեց տեսանյութ՝ հայտնաբերված՝ զինծառայողների համար նախատեսված պահածոների, զենքերի և ավտոմեքենաների վերաբերյալ, ինչը հանրության շրջանում բավականին մեծ աղմուկ բարձրացրեց։ Հետագայում, սակայն, Գրիգորյանի և նրա կնոջ նկատմամբ քրեական հետապնդումներն իրականացվեց բոլորովին այլ գործի շրջանակներում։ Մանվել Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: Նրա և իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում էր 2019թ-ից, Մանվել Գրիգորյանը շուրջ երկու տարի գտնվել է կալանքի տակ, թեև պաշտպանները մշտապես բարձրաձայնում էին Գրիգորյանի՝ կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների, արտերկրում բուժում ստանալու անհրաժեշտության մասին, իսկ դատական նիստերն ընթանում էին առանց նրա մասնակցության, քանի որ վերջինս ի վիճակի չէր լինում մասնակցել նիստերին։ Տևական ժամանակ կալանքի տակ գտնվելուց հետո, ի վերջո, երբ արդեն Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվում, դատախազության նախաձեռնությամբ հրատապ նիստ է հրավիրվել և քննարկվել է Գրիգորյանի առողջական վիճակի հիմքով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու հարցը։ Դատարանը 2020թ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինեց չհեռանալու մասին ստորագրությամբ, որից հետո, սակայն, Գրիգորյանը երկար չապրեց։ 2020թ․ նոյեմբերի 19-ին Մանվել Գրիգորյանը մահացավ։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:55 12/10/2021  |  Դատական ռեպորտաժներԱվտոմեքենան ձևակերպել են իմ անունով, չգիտեմ՝ ով է վճարել, ինչ ձևակերպում է եղել, մեքենան միայն գրանցման ժամանակ եմ տեսել. Նազիկ Ամիրյանի գործով վկան՝ դատարանում
19:13 27/03/2021  |  Դատական ռեպորտաժներՄանվել Գրիգորյանի կնոջ վերաբերյալ հերթական քրեական գործը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին
08:23 27/03/2021  |  ՄամուլՄանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը նոր ԵԿՄ կստեղծի․ «Հրապարակ»
14:52 19/03/2021  |  ԼՐԱՀՈՍՄանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար.քրեական գործն ուղարկվել է դատարան
13:03 22/09/2020  |  Դատական ռեպորտաժներՄանվել Գրիգորյանի պաշտպանները գործի վարույթը կասեցնելու մասին
13:04 18/08/2020  |  Դատական ռեպորտաժներՄանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Նրան պատկանող գույքը կմնա կալանքի տակ
11:59 18/08/2020  |  Դատական ռեպորտաժներԸնթանում է Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը. Գրիգորյանը ներկա չէ նիստին
18:46 05/06/2020  |  Քրեական խրոնիկոն«Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերության 80 տոկոսի սեփականատեր Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու և ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու համար
18:10 26/05/2020  |  Դատական ռեպորտաժներՄանվել Գրիգորյանի գործով դատական նիստին ներկայացվել է երկու միջնորդություն, որոնց լուծումը հետաձգվել է
20:02 26/02/2020  |  ԼՐԱՀՈՍՄանվել Գրիգորյանին «Մորֆին» տեսակի դեղամիջոց են ներարկել. պաշտպան

Արխիվ

[]